
ՆԱԽԱԲԱՆ
Հիփոթեքի լողացող տոկոսադրույքը հիփոթեքային այնպիսի տոկոսադրույք է, որը կարող է տատանվել, բարձրանալ կամ իջնել: Այն կարող է օգտակար լինել, երբ տոկոսադրույքը իջնի, բայց նաև կարող է իր մեջ պարունակել մեծ ռիսկեր:
Լողացող տոկոսադրույքը հիփոթեքի այն անվանական տոկոսադրույքն է, որը կարող է փոփոխվել ( բարձրանալ կամ նվազել ) հիփոթեքային պայմանագրի գործողության ընթացքում` կախված այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող և կրեդիտավորողից չկախված ցուցանիշների փոփոխություններից: Լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները կամ ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանվում են Կենտրոնական Բանկի նորմատիվ իրավական ակտով:

ՀԻՓՈԹԵՔԻ ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սովորաբար նախքան լողացող տոկոսադրույքի կիրառումը կիրառվում է հաստատուն տոկոսադրույք նվազագույնը 3 ( երեք ) տարի ժամկետով, որը նախատեսված է նաև օրենքով,
- սովորաբար հաստատուն ժամանակահատվածի տոկոսադրույքը լինում է համեմատաբար ցածր, քան հաստատուն հիփոթեքային տոկոսով հիփոթեքներինը,
- սովորաբար լողացող տոկոսադրույքով հիփոթեքները ունենում են ցածր կանխավճարներ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

Սեղան և Աթոռներ

Ննջասենյակի Կահույք

Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

ՀԻՓՈԹԵՔԻ ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Քանի որ տոկոսադրույքը ճշգրտվող է, ապա այն դժվարություններ է ստեղծում նախապես բյուջետավորել և կանխատեսել ֆինանսական հոսքերը,
- Հիփոթեքի տոկոսադրույքը կարող է աճել և վարկառուն կարող է ունենալ ֆինանսական կորուստներ,
- Հիփոթեքային տոկոսադրույքը համաշխարհային տնտեսագիտության մեջ կախված է մի շարք գործոններից և կանխատեսել ապագա հիփոթեքային տոկոսները գրեթե անհնար է:
ՇԱՏԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԻՄԱՆԱԼ, ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ ՎԱՐԿ ԿԱՄ ՀԻՓՈԹԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՅԴԻ ԲԱՆԿ ՓԲԸ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

ԷՎՈԿԱԲԱՆԿ ՓԲԸ

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ ՓԲԸ

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նշենք նաև, որ լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Անվանական տոկոսադրույքի բարձրացման առավելագույն շեմը չի կարող գերազանցել անվանական տոկոսադրույքի իջեցման առավելագույն շեմը:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԻՓՈԹԵՔ / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» հոդվածը

Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հիփոթեքի լողացող տոկոսադրույքը շատ հաճախ կիրառվող տոկոսադրույքի մեթոդներից է և հիփոթեք ստացող քաղաքացիները ցանկալի է, որ նախապես տեղեկանան տոկոսադրույքի հաշվարկման մեթոդի և լողացող տոկոսադրույքի պայմանների, ինչպես նաև գործող օրենսդրության մասին:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի տոկոսադրույքների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեքի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց և բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հիփոթեք տրամադրող բանկի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա հիփոթեք ստացողներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույք Ներմուծողների Վարկանիշը
Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան երազանքիդ կահույքը: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:
Համակարգչային Տեխնիկա Ներմուծողների Վարկանիշը
Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան համակարգչային տեխնիկա: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:

Էջի Ասույթը

Կյանքը հարց է և ինչպես ենք մենք ապրում, դա՝ մեր պատասխանն է
— Գարի Քելլեր՝ ամերիկացի գործարար և բիզնես գրքերի հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: