ԶԱՐԴԱՏՈՒՓԵՐ

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ԶարդատուփերԶարդերը կարելի է պահել ցանկացած վայրում, բայց դրանք առավել էլեգանտ տեսք կունենան զարդատուփում: Եթե զարդատուփը ճիշտ ընտրեք, այն երկար կծառայի և, հնարավոր է, նույնիսկ ընտանեկան ժառանգություն դառնա:

Ի՞ՆՉ ՀԱՇՎՒ ԱՌՆԵՄ ԶԱՐԴԱՏՈՒՓԵՐ ( ԶԱՐԴԱՏՈՒՓ ) ԳՆԵԼԻՍ

  • Նյութը: Զարդատուփեր պատրաստվում են տարբեր նյութերից՝ փայտից, բնական քարերից և անգամ ապակուց,
  • Չափերը: Չափերը կախված են ձեր զարդերի քանակից և զարդերի մեծությունից,
  • Դիզայնը: Այն պետք է համապատասխանի ձեր անձնական նախասիրություններին և պահանջներին,
  • Գինը: Գինը պետք է լինի մատչելի և խելամիտ,
  • Անվտանգության աստիճանը: Ցանկացած զարդատուփ պետք է ունենա անվտանգության ( փականների ) որևէ մակարդակ, որը թույլ կտա զարդատուփից օգտվել միայն տիրոջը,
  • Ոչ միայն զարդատուփ, այլև ցանկացած ոսկերչական այլ պարագաներ գնելիս օգտվեք վստահելի և հեղինակավոր A++ ( RATING ) ՎԱՐԿԱՆԻՇ  ունեցող ընկերություններից,
  • Հաշվի առեք նաև համաքաղաքացիների կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն բարձրակարգ, գեղեցիկ և մատչելի զարդատուփեր գնելու հարցում: