Ը Ն Տ Ր Ի Ր Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը ® ( 18 + )

Ի՞ՆՉ Է ՈՒՐՈԼՈԳԻԱՆ ( UROLOGY )
Ուրոլոգիան՝ որպես բժշկական գիտության ոլորտ, զբաղվում է մարդու միզուղիների և հարակից վերարտադրողական համակարգի, դրանցում տեղի ունեցող ֆիզիոլոգիական և պաթոլոգիական պրոցեսների ուսումնասիրությամբ, միզասեռական օրգանների հիվանդությունների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժումով:
ՁԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ ՈՒՐՈԼՈԳ-ԱՆԴՐՈԼՈԳԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ՈՒՆԵՔ
Սուր ցավ աճուկի, առնանդամի, ամորձիների, որովայնի ստորին հատվածում, շագանակագեղձի շրջանում, ցավ աճուկում ( ներսում և (կամ) դրսում ), միզարձակման բնույթի փոփոխություն, հաճախակի միզարձակում, միզապարկի ոչ լրիվ դատարկության զգացում, քոր և այրվածք աճուկում, ամորձիների և/կամ առնանդամի կարմրություն, այտուցվածություն, արտահոսք սեռական տրակտից, ցավ միզելու ժամանակ, ցավ սեռական հարաբերության կամ սերմնաժայթքման ժամանակ, արյուն սերմնահեղուկում, պոտենցիայի խնդիրներ, սերմնաժայթքման շատ վաղ սկիզբ, անպտղություն:
ԿԱՆԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է «ՈՒՐՈԳԻՆԵԿՈԼՈԳ» ԿԱՄ «ՈՒՐՈԼՈԳ-ԳԻՆԿՈԼՈԳ» ԵԹԵ …
Առկա է ցիստիտ, ուրետրիտ, գերակտիվ միզապարկ, հաճախակի միզարձակում, ցավեր միզելու ժամանակ, միզապարկի թերի դատարկման զգացում, միզուղիների անմիզապահություն ( մեզի կաթիլների ակամա արտազատում փռշտալու, հազի, ծիծաղի և այլ հանկարծակի շարժումների ժամանակ ):
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ Ուրոլոգների Վարկանիշը