ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ ( SHOW )

ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ ( SHOW )

ԵՐԲ Է ԱՌԱՋԱՑԵԼ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Շոու-բիզնեսը որպես հայեցակարգ ի հայտ եկավ համեմատաբար վերջերս՝ 80-ականների կեսերից և փոխարինեց նախկինում գոյություն ունեցողին՝ «Խորհրդային Էստրադա»-ին:

Ի՞ՆՉ Է ՇՈՈՒ ( SHOW ) ԲԻԶՆԵՍԸ

Շոու բիզնեսը համաշխարհային տնտեսության մեծ և արագ զարգացող ոլորտ է, որը բերում է միլիարդավոր դոլարների եկամուտ։ Շոու բիզնեսը կոմերցիոն գործունեություն է զվարճանքի ոլորտում։ «Շոու-բիզնես» բառն իր պայմանական իմաստով հոմանիշ է «ժամանցային ինդուստրիա» բառակապակցությանը: Շոու բիզնեսի այս սահմանման մեջ պետք է առանձնացնել չորս կարևոր տեսանկյուններ.

  • Գործունեության առևտրային բնույթը,
  • Զվարճանքների կարիքների բավարարումը,
  • Ժամանցային ներկայացումները,
  • Ուղղված է զանգվածային լսարանին:

Ո՞Ր ՈԼՈՐՏՆԵՐՆ ԵՆ ՆԵՐԱՌՎՈՒՄ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ՄԵՋ

Շոու բիզնեսի սահմանումը հնարավորություն է տալիս դրանում ներառել կինոն, հեռուստատեսությունը, երաժշտությունը, թատրոնը, սպորտը, հումորային ներկայացումները և այն ամենը, իչը կապված է զվարճանքի ու ժամանցի հետ: