ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ( ՌԵԶՈՐԹՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ) / ԴԻԼԻՋԱՆ, ԻՋԵՎԱՆ

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՌԵԶՈՐԹ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑ ( ՏԱՎՈՒՇ )

Տավուշի մարզի վարչական կենտրոնը Իջևան քաղաքն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել համեմատաբար վերջերս՝ 1961 թվ-ին: Իսկ մինչ այդ դա մի փոքրիկ գյուղ էր Տավուշ գետի՝ Աղստևի հովտում։ Բնակավայրը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին և կոչվել է Քարավանսարա ( 1920թ. վերանվանվել է Իջևան ):

ԻՆՉՈՒ՞ ՏԱՎՈՒՇ ( TAVUSH  )

  • Տավուշի մարզը հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով, ընտանեկան հանգստավայրերով, բնական և պատմական հուշարձաններով, որոնք մշտապես գրավել են հսկայական թվով զբոսաշրջիկների Հայաստանից և արտերկրից,
  • Տավուշը համարվում է նաև Հայաստանի «ամենականաչ մարզը»՝ իր անտառապատ լեռներով, ալպիական կանաչ մարգագետիններով և բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ,
  • Իր պատմական հուշարձաններով, վանքերով, թանգարաններով և մշակութային այլ հուշարձաններով մարզը համարվում է էկոտուրիզմի կենտրոն,
  • Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 °C, հունվարին՝ մոտ 0 °C, տարեկան տեղումների քանակը՝ 563 մմ։
  • Բնությունը Տավուշի և Հայաստանի հյուսիս-արևելքի միակ գրավչությունը չէ։ Կարող եք նաև այցելել Իջևանում գտնվող պատմաազգագրական և պատմաերկրաբանական թանգարաններ, միջնադարյան վանք Մակարավանք, եկեղեցի սբ. Ներսես Շնորհալի, Իջևանի գինու գործարան, քաղաքի հրապարակ՝ «Հայ կնոջ» արձանով, կենտրոնական այգի և պարզապես վայելել մաքուր օդը:

Ֆիլտրել
KAMAR HOTEL ԿԱՄԱՐ ՀՈԹԵԼ ( ՀՅՈՒՐԱՆՈՑ ) ԿԱՄԱՐ ОТЕЛЬ ( ГОСТИНИЦА )

  ՀՅՈՒՐԱՆՈՑ / ՀՈԹԵԼ / ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ KAMAR HOTEL ԿԱՄԱՐ ՀՈԹԵԼ ( ՀՅՈՒՐԱՆՈՑ ) КАМАР ОТЕЛЬ ( ГОСТИНИЦА )  

Posted In  ԻՋԵՎԱՆ ( ՀՅՈՒՐԱՏՈՒՆ / ՀՅՈՒՐԱՏՆԵՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ ) / ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐ ( ՀԱՅԱՍՏԱՆ )ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐ, ՀՅՈՒՐԱՏՆԵՐ, ՔՈԹԵՋՆԵՐՌԵԶՈՐԹՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ( ԻՋԵՎԱՆ )ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ( ՀՅՈՒՐԱՏՆԵՐ / ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ) / ԴԻԼԻՋԱՆ, ԻՋԵՎԱՆ and  ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ ( ՌԵԶՈՐԹՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ) / ԴԻԼԻՋԱՆ, ԻՋԵՎԱՆ