ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ( ՆՈՏԱՐՆԵՐ )

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՆՈՏԱՐ

Նոտարը այն պաշտոնատար անձն է , ում դերն է ծառայել հասարակությանը` որպես անաչառ վկա`կարևոր փաստաթղթերի ստորագրման հետ կապված մի շարք պաշտոնական խարդախությունների կանխարգելիչ գործողություններ կատարելիս: Այս պաշտոնական գործառույթները կոչվում են նոտարական վավերացում կամ նոտարական գործողություններ: Նոտարները մասնավորապես.

  • Հաստատում են իրավաբանական և ֆիզիկական անձանց լիազորագրերը,
  • Հաստատում են փաստաթղթերի և ստորագրությունների իսկությունը,
  • Հաստատում են այլ լեզվով թարգմանված պաշտոնական փաստաթղթերի իսկությունը,
  • Նոտարները հավաստագրում են պայմանագրերը, այն է՝ ստուգում են պայմանների օրինականությունը, կողմերի իրավունքները, թղթաբանության ճշտությունը։ Սա ներառում է ինչպես առքուվաճառքի գործարքները, այնպես էլ ամուսնական պայմանագրերը, պահպանման պայմանագրերը և գույքի բաժանումը, վարկի անդորրագրերը և այլն,
  • Տրամադրում են ժառանգության վկայականներ: Նաև նոտարն ինքը կարող է հանդես գալ որպես ժառանգական գույքի կառավարիչ, 
  • Ամրագրում են համաձայնության օրինականությունը,
  • Որպես պարտատիրոջ ներկայացուցիչ ընդունում են գումար և այլ արժեքավոր իրեր,
  • Անհրաժեշտության դեպքում պահում են արժեթղթեր,
  • Կատարում են օրենքով սահմանված այլ գործողություններ:

Ի ԴԵՊ  …

Ստորև ներկայացված են լավագույն նորտարական գրասենյակները: