ՄԵՔԵՆԱՅԻ ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂ

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՅՈՒՂ - ՅՈՒՂԵՐԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂԸ

  • Մեքենայի շարժիչի յուղը առաջին հերթին նվազեցնում է շարժիչի դետալների միջև առկա շփումը,
  • Յուղում է միմյանց հետ շփվող շարժիչի դետալները,
  • Կատարում է սառեցման դեր: Իր վրա է վերցնում շփումից առաջացած ջերմության մեծ մասը,
  • Շփման գոտիներից հեռացնում է մեխանիկական մաշվածության թափոնները: Յուղի խնդիրն է դրանք հասցնել ֆիլտրի մոտ՝ թույլ չտալով նրանց ազատ շրջանառվել շարժիչով,
  • Չեզոքացնում է քիմիական ակտիվ միացությունները՝ ածխածնի նստվածքները, մուրը և այլ նյութերը,
  • Շարժիչի մասերը պաշտպանում է կոռոզիայից:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՇԱՐԺԻՉԻ ՅՈՒՂ ԳՆԵԼՒՍ

  • Ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի յուղ, այլ ավտոմեքենայի ցանկացած բարձրակարգ պահեստամաս կամ պարագաներ գնելու համար օգտվեք վստահելի և հեղինակավոր A++ ( RATING ) ՎԱՐԿԱՆԻՇ  ունեցող ընկերություններից՝ այս դեպքում ավտոյուղերի խանութներից և կայքերից,
  • Իհարկե, հաշվի առեք նաև հաճախորդների ( ավտոսիրողների ) կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն որակյալ ավտոմեքենայի շարժիչի յուղ ընտրելու և բարձրակարգ սպասարկում ստանալու հարցում: