ԿՈԿՏԵՅԼ ԲԱՐԵՐ ( ԲԱՐ )

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ԿՈԿՏԵՅԼ ԲԱՐԻ՞ՆՉ Է ԿՈԿՏԵՅԼԸ

Կոկտեյլը դա խմիչքի տեսակ է, որը ստացվում է մի քանի տարբեր ըմպելիքներ խառնելուց։ Հաճախ ստացված զանգվածին ավելացնում են լրացուցիչ բաղադրիչներ՝ մրգեր, ընկույզներ, կիտրոնի համ կամ հարած սերուցք։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՈԿՏԵՅԼԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • Ալկոհոլային կոկտեյլներ, որոնք պատրաստվում են ալկոհոլային խմիչքների պարտադիր հավելումով,
  • Զովացուցիչ կոկտեյլներ՝ պատրաստվում են ալկոհոլ չպարունակող ըմպելիքներից,
  • «Երկար» կոկտեյլներ, որոնք խմում են մի քանի րոպեի ընթացքում և «Կարճ», որոնք խմում են մեկ կում անելով,
  • Տաք ալկոհոլային կոկտեյլներ: Այս կոկտեյլներում ալկոհոլը շատ քիչ է, բայց մարդու մարմինը տաքացնելու նրանց ունակությունը գերազանցում է նույնիսկ տաք թեյին,
  • Սառը՝ սառույցի հավելումով կոկտեյլներ, որոնք հագեցնում են ծարավը և հաճույք են պատճառում ամառային շոգին,

Ի՞ՆՉ Է ԿՈԿՏԵՅԼ ԲԱՐԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿՈԿՏԵՅԼ ԲԱՐ

  • Կոկտեյլ բառը վերոնշյալ կոկտեյլներ մատուցող մասնագիտացված բար է,
  • Բարձրակարգ կոկտեյլ բար ընտրելու համար օգտվեք ստորև ներկայացված կոկտեյլ բարերի ցանկից և ընտրեք A++ ( RATING ) ՎԱՐԿԱՆԻՇ  ունեցող կոկտեյ բարեր,
  • Հաշվի առեք նաև հաճախորդների կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ կոկտեյլ բար ընտրելու և հաճելի ու ռոմանտիկ ժամանակ անցկացնելու հարցում: