ԱՂՎԵՐԱՆ / ( ՀՅՈՒՐԱՏՈՒՆ / ՀՅՈՒՐԱՏՆԵՐ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ ) / ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ՀՅՈՒՐԱՏՈՒՆ

ԻՆՉՈՒ՞ ԱՂՎԵՐԱՆ ( AGHVERAN )

Աղվերանը ( Aghveran ) փոքր գյուղ է Հայաստանի Կոտայքի մարզում։ Թվում է, թե երկրով մեկ սփռված հազարավոր փոքրիկ բնակավայրերից մեկը, սակայն Աղվերանը, չնայած իր փոքր չափերին, դարձել է հանգստի սիրված վայր հենց իր հեռավորության, տիրող խաղաղության ու հանգիստ մթնոլորտի և գեղեցիկ բնության պատճառով։ 

 Աղվերանը գրավիչ է առաջին հերթին իր գեղատեսիլ բնապատկերներով և զարմանալիորեն մաքուր օդով։ Նրա բուժիչ տաք աղբյուրների շնորհիվ Աղվերանը մի քանի տասնամյակ համարվում է կլիմայական հանգստավայր, որտեղ կարելի է այցելել ամբողջ տարին։

 Աղվերանում շատ հանգիստ է, Դալար գետի ափին գտնվող լեռների գագաթների շարքում կարելի է թաքնվել ու հանգստանալ քաղաքակրթության աղմուկից։ Ձմռանը դահուկներով սահելու հնարավորություն կա։ Ծովի մակերևույթից բարձր դիրքի, հարուստ բուսականության և գետի մոտ լինելու պատճառով այստեղ միշտ զով է, անգամ ամռանը շոգ չէ։ Ձմռանը ջերմաստիճանը նույնպես հարմար է՝  -7 °C-ից ոչ ցածր։

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ ( GUEST HOUSE ) ԱՂՎԵՐԱՆՈՒՄ ԵՎ ՍՏԱՆԱՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

  • Ոչ միայն հյուրատուն Աղվերանում, այլ ցանկացած տուրիստական և հյուրանոցային ծառայություն ընտրելիս օգտվեք վստահելի և հեղինակավոր ընկերություններից ( հյուրանոցներից, հյուրատներից, ռեզորթներից և տուրիստական գործակալություններից ),
  • Հյուրատների հաճախորդների ( զբոսաշրջիկների ) կարծիքները ձեզ կօգնեն Աղվերանում բարձրակարգ հյուրատուն ընտրելու հարցում: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են հյուրատնային ծառայությունից և ավելի լավ են պատկերացնում հյուրատան ծառայության որակը:

Ֆիլտրել