ՀՆԱՈՃ ԻՐԵՐ ( ANTIQUES )

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


Հնաոճ Իրեր (Antiques)Ի՞ՆՉ Է ՀՆԱՈՃ ( ANTIQUES ) ԻՐԸ

  • Սովորաբար հնաոճ են կոչվում այն իրերը, որոնք ստեղծվել են ավելի քան 100 տարի առաջ: Այլ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, այս սահմաններն ավելի խիստ են՝ այնտեղ մինչև 1830 թվականը ստեղծված իրերն են համարվում հնաոճ,
  • Հնաոճ իրերի համար որոշիչ հատկանիշ է եզակիությունը: Որքան շուկայում քիչ լինեն նմանատիպ ապրանքներ, այնքան բարձր կլինի դրանց արժեքը,
  • Բացի այդ, հաշվի են առնվում նշանակությունը և նյութերը: Թանկարժեք քարերով և դեկորով զարդարված ոսկեզօծումը, որն արտացոլում է որոշակի դարաշրջանի ճաշակն ու նորաձևության միտումները, իրը դարձնում է հնաոճ:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀՆԱՈՃ ԻՐԵՐ ( ANTIQUES ) ԳՆԵԼԻՍ

  • Առաջին հերթին ուսումնասիրեք ապրանքը և համոզվեք որ այն իսկապես հնաոճ է ( ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ ),
  • Ապրանքի վրա փնտրեք արտադրողի դրոշմակնիքը և գրառումները,
  • Ճշտեք, արդյո՞ք այն ենթարկվել է ռեստավրացիայի,
  • Օգտվեք բացառապես վստահելի և հեղինակավոր հնաոճ իրեր վաճառող խանութ-սրահներից,
  • Հաշվի առեք նաև հնաոճ իրերի խանութ սրահների գնորդների կարծիքները: