ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը    ®


ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ

Ավտոմեքենաների գազի բալոնների լիցքավորումը գալցակայաններում Հայաստանում վաղուց նորմ է դարձել։ Սակայն դուք պետք է իմանաք, թե ինչ պահանջներ է ներկայացվում գազալցակայաններին ( ավտոմեքենաների գազի բալոնների լիցքավորման կենտրոններին ): 

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ

  • Առաջին հերթին, իհարկե, ծխել կամ օգտագործել բաց կրակի աղբյուրներ: Կարծում ենք՝ այստեղ բացատրելու կարիք չկա, բոլորս էլ գիտենք, թե ինչ է գազը, և ինչ է տեղի ունենում, եթե հանկարծ սկսի վառվել։ Տեղի է ունենում աննախադեպ չափերի պայթյուն, ուստի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում մի խախտեք այս «թիվ 1» ոսկե կանոնը,
  • Լիցքավորել մեքենան աշխատող շարժիչով: Երբ շարժիչը աշխատում է, վառելիքի գծում ճնշման կտրուկ աճի մեծ հավանականություն կա, ինչը հղի է փականների և փոխանցման տուփի և գազի շատ այլ կարևոր բաղադրիչների վնասմամբ,
  • Լիցքավորել անսարք գազաբալոնը: Նախքան ձեր մեքենան գազով լիցքավորելը, համոզվեք, որ գազի բալոնը գտնվում է լավ վիճակում և չունի արտահոսք,
  • Սկսել լիցքավորել առանց գազալցակայանի օպերատորի թույլտվության:

Գազալցակայան ընտրելիս մի մոռացեք հաշվի առնել նաև գազալցակայանի հեղինակությունը և վերջինիս ծառայությունների վերաբերյալ ավտոսիրողների ու վարորդների կարծիքները և գնահատականները:


Ֆիլտրել