ՍՐՃԱՐԱՆՆԵՐ ( ԲԱՑՕԴՅԱՆ ԵՎ ՓԱԿ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ )

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ՍՐՃԱՐԱՆ

Ի՞ՆՉ Է ՍՐՃԱՐԱՆԸ

Սրճարանն ամբողջ արտադրական ցիկլով հանրային սննդի կետ է, որը սպառողին մատուցում է սննդի ծառայություններ և որոշ առումներով սրճարանը նման է ռեստորանի: Դրանց միջև տարբերությունը սրճարաններում առաջարկվող ճաշատեսակների ավելի համեստ տեսականու, ինչպես նաև սպասարկման մակարդակի մեջ է։

Սրճարանը, մատչելի գներով սնունդ և խմիչք պատվիրելու, հարմարավետ մթնոլորտն ու հաճելի սպասարկումը վայելելու հնարավորությամբ գրավում է բազմաթիվ այցելուների:

Սրճարանը ծառայում է որպես սիրելի վայր՝ գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, մարդկանց հարմարավետ ժամանցի համար: Հարմար է նաև միջոցառումներ անցկացնելու կամ երեխաների ժամանցը կազմակերպելու համար։

ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՃԱՇԱՑԱՆԿԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՆԵՐԱՌՈՒՄ Է

Սուրճ, տարբեր տեսակի թեյեր և հյութեր, ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ, պաղպաղակ և օշարակներ, տորթեր և այլ հրուշակեղեն:

Ի ԴԵՊ …

Ստորև ներկայացված են Հայաստանի ( Երևանի ) բոլոր բարձրակարգ սրճարանները: