ԱՇՆԱՆԱՅԻՆ ( ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ) ԲԱՃԿՈՆՆԵՐ

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն Ը   ®


ԱՇՆԱՆԱՅԻՆ ( ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ) ԲԱՃԿՈՆԲաճկոնները միշտ եղել և մնում են կանացի զգեստապահարանի սիրելի տարրը։ Դրանք տաքացնում են վատ եղանակին, պաշտպանում են անձրևից և օգնում ստեղծել նորաձև հավաքածուներ։ Բաճկոնների տարբեր տեսակներ կան, որոնք կարելի է կրել տարվա տարբեր ժամանակներում: Դրանք տարբերվում են ոճերով, գույներով, գործվածքներով և նախշերով: Որոշ կանայք սիրում են մինչև ծնկները հասնող բաճկոններ, մյուսները նախընտրում են ավելի կարճ: Կանացի ոճի հիմնական սկզբունքը ֆունկցիոնալությունն է, ուստի ոչ մի կանացի զգեստապահարան չի կարող լինել առանց հարմարավետ և ոճային բաճկոնի:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՆԱՑԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ( ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ) ԲԱՃԿՈՆ ԳՆԵԼԻՍ

  • Աշնանային ( գարնանային ) բաճկոնները չեն ունենում տաքացնող ներքին շերտ ( утеплитель ): Ուշադրություն դարձրեք այս հանգամանքին,
  • Բաճկոնի նյութը: Սովորաբար բաճկոններ կարվում են տարբեր նյութերից` կտորից, կաշվից, արհեստական կաշվից և այլն: Ընտրեք ձեր պահանջներին համապատասխան բաճկոն,
  • Կարերը: Բաճկոնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կարերը պետք է լինեն գեղեցիկ և կոկիկ,
  • Շղթան: Եթե բաճկոնը ունի շղթա, ապա ստուգեք շղթայի աշխատանքը,
  • Բաճկոնի երկարությունը: Կարճ բաճկոնները հարմար են բացօթյա գործունեության և մեքենայում շարժվելու համար,
  • Ոչ միայն կանացի աշնանային ( գարնանային ) բաճկոններ, այլ ցանկացած բարձրակարգ կանացի հագուստ գնելու համար, օգտվեք վստահելի և հեղինակավոր  A++ ( RATING ) ՎԱՐԿԱՆԻՇ  ունեցող կանացի հագուստի օֆլայն խանութներից և կայքերից,
  • Հաշվի առեք նաև հաճախորդների՝ կանանց և աղջիկների կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ և որակյալ կանացի հագուստ գնելու և հագուստի խանութի կողմից պատշաճ սպասարկում ստանալու հարցում: