ԱԼԵՐԳՈԼՈԳՆԵՐ ( ԱԼԵՐԳՈԼՈԳ )

Ը Ն Տ Ր Ի Ր    Լ Ա Վ Ա Գ ՈՒ Յ Ն  Բ Ժ Շ Կ Ի Ն  ( Բ Ժ Շ Կ ՈՒ Հ ՈՒ Ն )  ®  


ԱԼԵՐԳՈԼՈԳՆԵՐ - ԱԼԵՐԳՈԼՈԳ - ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱ

Ի՞ՆՉ Է ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱՆ

Ալերգոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է ալերգիկ ռեակցիաները և դրանց հետ կապված հիվանդությունները, պարզում դրանց էթոլոգիական պատճառները, զարգացման մեխանիզմները և կլինիկական դրսևորումները։ Բացի այդ, ալերգոլոգիան մշակում է մարդկանց մոտ ալերգիայի ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ:

Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆԸ

  • Առաջացել է շնչահեղձություն, շնչառության դժվարություն,
  • Առկա է մաշկի հիպերմինիա, չորություն, կլեպ, ճաքեր, ցան ( պզուկներ, բշտիկներ ),
  • Քթից հոսում է առանց որևէ պատճառի,
  • Կարմրած աչքեր առանց պատճառների,
  • Առկա է հանկարծակի այտուցվածություն,
  • Առկա է ինտենսիվ քոր,
  • Իմունիտետի մակարդակի իջեցում – դրսևորվում է մրսածության հաճախակի առաջացմամբ,
  • Կան մարսողական խանգարումներ, գլխացավեր, դյուրագրգռություն, ուժեղ հոգնածություն, ընդհանուր վատթարացում՝ առանց որևէ ակնհայտ պատճառի:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  • Հաշվի առնելով այն փաստը, որ մեծ մասամբ այս պաթոլոգիաները ամբողջովին չեն բուժվում, ալերգոլոգի առաջադրանքները ներառում են նաև հիվանդության կրկնությունը կանխելու միջոցառումները: Այնուամենայնիվ, բարձրակարգ բուժծառայություն ստանալու համար օգտվեք վստահելի և A++ ( RATING ) ՎԱՐԿԱՆԻՇ  ունեցող բուժհիմնարկներից,
  • Իհարկե հաշվի առեք նաև հաճախորդների ( պացիենտների ) կարծիքները: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ կլինիկա գտնելու և որակյալ բուժծառայություն ստանալու հարցում: