Նկարագրություն
ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ / ՌԵԶՈՐԹ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
- ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ / ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ
- TSAGHKAHOVIT HOTEL / RESORT
- ГОСТИНИЦА / РЕЗОРТ ЦАХКАОВИТ
ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՍԵՆՅԱԿՆԵՐ / ՀԱՄԱՐՆԵՐ
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ : TSAGHKAHOVIT HOTEL
Listing Information
C ` ՇԱՏ ՎԱՏ
Հյուրանոց, հյուրանոցային գոծունեություն, հյուրանոցային համարների ամրագրում, հյուրերի պատշաճ ընդունում, հյուրանոցային համարների տրամադրում: Հյուրանոցային հարմարությունների տրամադրում՝ բար, բիլիարդ, բաց և փակ լողավազաններ, եվրոպական և հայկական խոհանոց, ինտերնետ, լվացքատուն, ինտերնետ, վարսահարդարում և այլն: Հանգստյան գոտի, հանգստավայր, զբոսանք, զբոսաշրջություն:
Այցելություն 230 անգամ 1 Օրական Այցեր
Խորհորւդ չեմ տա այս հյուրանոցը: Իրանք սենյակներ ունեն, որոնց պատուհանից 2-3 մետր հեռավորության վրա ինչ-որ պատ է ու ամբողջ օր այդ պատին պետք է նայեք: Որպես կանոն անծանոթներին այս համարներն են տեղավորում:
Ճաշարան / ռեստորանում նրբերշիկ են մատուցում որը մի քանի անգամ եռացրել ու սառացրել են: Փոխել է նաև գույնը և դառել անհամ:
Նման վերաբերմունք չի կարելի ցուցաբերել:
Իրաբց գեղցի հալով — մարդկանց են հիմարի տեղի դնում:
Հյուրանոցում կան սենյակներ, որոնք շատ ծմակ են ու արև չի ընկնում: Բացի դա պատուհից նայելով ընդամենը 2-3 մետրի վար երևում է միայն պատ: Գնալ Ծաղկաձոր ու նայել պատի դա շատ վատ է:
Հաշվի առեք այս հանգամանքը:
Ծաղկաձորի Ծաղկահովիտ հյուրանոցում ինձ դուր չեկավ մի քանի բան.
1. Անի և Արուս անունով ընդունարանի աշխատակցուհիները ստիպում են որ անպայման կանխկի վճարվի, ինչը նորմալ; չէ,
2 Հյուրանոցում ջեռուցում չկար, չնայած ջերմաստիճանը գիշերը իջնում էր 5-6 աստիճան: Պատճառաբանում էին, իբր սեպտեբերն է: Բայց պետք նայել հյուրանոցի ջերմաստիճանին, ոչ թե օրացույցին: 3 օրից 2-ը անցկացրեցինք դողացնելով, այսինքն մարդիկ իրենց 1000 դրամի համար հարամեցին փոքրիկ արձակուրդս,
3. Սենյակում չկա անգամ թեկուզ պլաստմասից ափսե և անձեռոցիկ:: Օրինակ մի հատ միրգ մարդ չի կարող կտրի և ձեռքերը սրբի կամ դնի ափսեի մեջ,
4. Իհարկե, ինչպես շատ ընկերություններում, բացակայում է ԿՆԵՐԵՔ բառը: Երբ խնդրում ես որ նորմալ ջերմաստիճան ապահովել, մունաթ են գալիս թե բա ,, ՄԵՆՔ ԱԴԵԱԼ ԵՆՔ ՏՎԵԼ ,, Ադեալդ ի՞նչ անեմ, քցեմ ուսերիս գնամ ճաշարան թե՞ ադեալով փաթաթվեմ ու համարում նստեմ::
Ծաղկահովիտ հյուրանոցը ընդհանուր նորմալ և մատչելի հյուրանոց է, բայց մի բան դուր չեկավ ինձ:
Ծաղկաձորը ընդհանուր խոնավ է, բայց իրենք մետաղական նստատեղով աթոռներ են դրել բալկոնում, որը ոչ մի նստողի առողջությանը չի նպաստի::
Կարծում եմ պետք է փոխեն այդ աթոռները, գոնե պլաստիկ, բայց ոչ մետաղական:
Լավ , սիրուն ու կոկիկ հանգստյան տուն ա Ծաղկահովիտը: