Նկարագրություն
ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ / ՀԴՄ / ՀԴՄ -ՆԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- ՍՄԱՐԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ
- SMART SOLUTIONS
- СМАРТ СОЛЮШН
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Խափանված ՀԴՄ-ի վերանորոգում
- ՀԴՄ-ի աշխատանքի ստուգում և ընթացիկ սպասարկում
- Նորոգման ամբողջ ժամանակահատվածի համար փոխարինող սարքի անվճար տրամադրում
- ՀԴՄ-ի ակտիվացում և միացում ցանցին
- ՀԴՄ-ի ծրագրային ապահովման կարգավորում և թարմացում
- ՀԴՄ-ի գործարկում, որպես POS-տերմինալ
- ՀԴՄ-ի ինտեգրում արտաքին ծրագրին և հետագա խորհրդատվական օգնություն
ՍՄԱՐԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ : SMART SOLUTIONS
Այցելություն 299 անգամ 2 Օրական Այցեր
Փորձում եմ մի քիչ կարծիք գրել — սակայն գրեթե ամեն օր առնչվում եմ անորակ սպասարկան և անորակ ընկերությունների:
Այսպես՝ զանգում եմ այս կազակերպություն, հեռախոսավարուհուն ներկայցնում, որ մեր ֆիրման ուզում է գնել ՀԴՄ: Նա պատասխանում է, տվեք վայբեր, կուղարկեմ անհրաժեշտ փաստաթղթեր: Ուղարկում եմ վայբերը և ստանում պատասխան, որ կապնվեք նույն հեռախոսահամարով , որով խոսում էի: Այսինքն ՝ իրենք տեղյակ չեն թե ինչ հաջորդականությամբ է պետք սպասակել հաճախորդին:
Նորից զանգում եմ նույն համարով, նոր հեռախոսավար է վերցնում -նորից պետք է զրոյից պատմես պայմանավորվածությունը, քանի որ նոր հեռախոսավարը տեղյակ չէ նախորդ զրույցից:
Նորից ասում եմ, որ իմ ՍՊԸ-ն ուզում է ՀԴՄ գնել, խնդրում եմ վայբերով ուղարկեք փաստաթղթերի ցանկը: Ուղարկում են անձնագիր և սոցքարտ:
Նորից եմ զանգում -հարցնում -ինչ կապ ունի անձնագիրը և սոց: քարտը իմ ՍՊԸ-ի հետ , գնումը կատարելու եմ ՍՊԸ-ով-որտե՞ղ է կորում ՍՊԸ հասկացությունը-եթե Դուք միայն անձնագիր ու սոց քարտ եք պահանջում -չեն իմանում ինչ ասեն ու անջատում են հեռախոսը :
Իմ համար մութ է մնում -այս մարդիկ հաշվապահ կամ իրավաբան ունեն թե ոչ — կամ ընդհանրապես ո՞նց են և ու՞մ են ՀԴՄ այսքան ժամանակ վաճառել — մի գուցե միայն ֆիզիկական անձանց : Դժվար է 21- րդ դարում պատկերացնել սպասարկման նման մակարդակ ու իրավական անգրագիտություն: