SERGEY PARAJANOV MUSEUM : ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

 out of 1  review

+374 10 538 473

//parajanovmuseum.am

 


  • SERGEY PARAJANOV MUSEUM 
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

 Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:

Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:

Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:

Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:

Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:

Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:

Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:

Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 64 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:


SERGEY PARAJANOV MUSEUM : ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Այցելություն 637 անգամ 1 Օրական Այցեր

 out of 1 review

Մեկ Կարծիք

  1. LUIZA
    2 Հուլիսի, 2021 at 17:27 Գրանցվել

    Կարծում եմ յուրաքանչյուր հայ գոնե 1 անգամ պետք է լինի այս թանգարանում

    Rating

Ավելացնել Կարծիք

Դուք պետք է լինեք գրանցված կարծիք հայտնելու համար

Մրցակիցների Վարկանիշը

ԱՐԵՆԱ : ARENA - ԲՈՈՒԼԻՆԳ ԵՎ ԲԻԼԻԱՐԴ ԱԿՈՒՄԲ

«ԱՐԵՆԱ ԲՈՈՒԼԻՆԳ- ԵՎ ԲԻԼԻԱՐԴ-ԱԿՈՒՄԲ» ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ “ARENA BOWLING & BILLIARDS CLUB”

Posted In  ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ ( WELLNESS ) / ՖԻՏՆԵՍ / ՍՊՈՐՏ / ՅՈԳԱ ( ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐ )ԲՈՈՒԼԻՆԳ ( BOWLING ) ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ( ԲՈՈՒԼԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ ) and  Գնումների (Ապրանքների) Այլ Տեսականի

HEALTH FITNESS CLUB : ՀԻԼԹ ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲ

Posted In  ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ ( WELLNESS ) / ՖԻՏՆԵՍ / ՍՊՈՐՏ / ՅՈԳԱ ( ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐ )ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ( ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՅՈԳԱ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ԳՈԼՖ ԱԿՈՒՄԲՆԵՐ )ԲՈԴԻ ՖԻԹՆԵՍ ( ԲՈԴԻՖԻԹՆԵՍ ) / ՖԻԹՆԵՍ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ / ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ ( ԱԿՈՒՄԲ ) and  ՖԻԹՆԵՍ ( ՖԻՏՆԵՍ ) ԱԿՈՒՄԲ / ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ / ՖԻՏՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ( ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ )

ԱԴԱՆԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ : ADANA CONSTRUCTION

  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ) ԱԴԱՆԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ADANA CONSTRUCTION

Posted In  ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ ( WELLNESS ) / ՖԻՏՆԵՍ / ՍՊՈՐՏ / ՅՈԳԱ ( ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐ )ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ) / ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԲԵՏՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ / ԲԵՏՈՆԵ ( ԲԵՏՈՆԱՅԻՆ ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԲՆԱԿԵԼԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ) / ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ and  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ ) / ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NEPTUN SPORT COMPLEX : ՆԵՊՏՈՒՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

NEPTUN SPORT COMPLEX : ՆԵՊՏՈՒՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Posted In  ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ ( WELLNESS ) / ՖԻՏՆԵՍ / ՍՊՈՐՏ / ՅՈԳԱ ( ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐ )ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ( ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՅՈԳԱ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ԳՈԼՖ ԱԿՈՒՄԲՆԵՐ )ԲՈԴԻ ՖԻԹՆԵՍ ( ԲՈԴԻՖԻԹՆԵՍ ) / ՖԻԹՆԵՍ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ / ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ ( ԱԿՈՒՄԲ ) and  ՖԻԹՆԵՍ ( ՖԻՏՆԵՍ ) ԱԿՈՒՄԲ / ՖԻՏՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ / ՖԻՏՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ( ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ )

ArtFabers / ԱրտՖաբերս — Ինտերիերի Դիզայն

Posted In  ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔ ( WELLNESS ) / ՖԻՏՆԵՍ / ՍՊՈՐՏ / ՅՈԳԱ ( ԱԿՈՒՄԲՆԵՐ, ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆՆԵՐ )ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ ) / ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԴԻԶԱՅՆՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ) / ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ( ՆԱԽԱԳԾՈՂՆԵՐ ) and  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( ՔՈՆՍԹՐԱՔՇՆ ) / ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ( ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ )