Նկարագրություն
- NAS RA BYURAKAN ASTROPHYSICAL OBSERVATORY AFTER V. A. AMBARTSUMIAN (NATIONAL VALUE)
- ՀՀ ԳԱԱ Վ․ Հ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ (ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ)
- Ակտիվ կորիզներով և ակտիվության այլ ձևերով օժտված գալակտիկաների հայտնաբերում և ուսումնասիրություն,
- Առաջին և Երկրորդ Բյուրականյան սպեկտրային շրջահայության արտագալակտիկ օբյեկտների ուսումնասիրություն,
- Գալակտիկաների համակարգերի դիտողական և տեսական հետազոտություն, ներառյալ գալակտիկաների կոմպակտ և լայն խմբերը,
- Օբյեկտների էվոլյուցիայի վրա ակտիվ գործընթացների ազդեցության ուսումնասիրում,
- Աստղառաջացման տիրույթների ուսումնասիրություն, ներառյալ մեր Գալակտիկայի երիտասարդ անկայուն օբյեկտները,
- Աստղասփյուռների և նրանց բնորոշ բնակչության՝ անկայուն և բռնկվող աստղերի, H-ալֆա առաքումային աստղերի, տարաբնույթ ակտիվությամբ, այդ թվում, նաև անիզոտրոպ օպտիկական շիթերով օժտված երիտասարդ աստղերի, ինչպես նաև միգամածությունների հայտնաբերում և ուսումնասիրություն,
- Բյուրականյան սպեկտրալ շրջահայությունների կապույտ աստղային օբյեկտների և ուշ դասի աստղերի հայտնաբերում և ուսումնասիրություն,
- Աստղաֆիզիկայի հրատապ խնդիրների մաթեմատիկական մոդելավորում,
- Տիեզերական օբյեկտների սպեկտրերի մեկնաբանում,
- Պատահական անհամասեռ միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսություն,
- Դիտողական կոսմոլոգիայի, այդ թվում նաև տիեզերական տարբեր հիեռարխիկ մակարդակների պատկանող օբյեկտների առաջացման ու էվոլյուցիայի խնդիրներ,
- Աստղագիտական սարքաշինություն, այդ թվում՝ աստղադիտակների և աստղագիտական աշտարակների ու գմբեթների նախագծում և կառուցում:
NAS RA BYURAKAN ASTROPHYSICAL OBSERVATORY AFTER V. A. AMBARTSUMIAN : ՀՀ ԳԱԱ Վ․ Հ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ
Այցելություն 23 անգամ 1 Օրական Այցեր