Նկարագրություն
1C ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ / ԲԻԶՆԵՍԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ
- ԼԻՆԿ ՍՊԸ
- LINK LLC
- ЛИНК ООО
1C ԼԻՆԿ ՍՏԱՆԴԱՐՏ ԾՐԱԳՐԵՐ
- 1C ԼԻՆԿ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
- 1C ԼԻՆԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԿԱԴՐԵՐ
- 1C ԼԻՆԿ ԱՌԵՎՏՈՒՐ
- 1C ԼԻՆԿ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- 1C ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
- ԱՌԵՎՏՌԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- 1C ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- 1C ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԻՆԿ ՍՊԸ : LINK LLC : ЛИНК ООО — 1C ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
LINK.AM
Listing Information
ՇԱՏ ՎԱՏ՝ C
Հաշվապահության ծրագրային ապահովում, հաշվապահության ավտոմատացում, հաշվապահական հաշվառման ծրագրավում և ծրագրերի կազմում, հաշվապահական կառավարչական և հարկային, նաև՝ ֆինանսական հաշվետվությունների կազմման ծրագրային ապահովում, աշխատավարձի և կադրային հաշվառման ծրագրային ապահովում: Բիզնես գործընթացների ծրագրային ապահովում: CRM համակարգերի մշակում:
ԼԻՆԿ ՍՊԸ : LINK LLC
Այցելություն 20225 անգամ 13 Օրական Այցեր
Շատ , գրեթե 2 անգամ թանկ են ասում իրենց ծրագիրը համեմատած շուկայում առկա մյուս հաշվապահական ծրագրերից: Ընդ որում ունեն ավելի ցածր սպասրկման մակարդակ ու ծրագրային ապահովում;
Լինկ ՍՊԸ — ի վաճառքի ու առևտրի ծրագրերը մեր հիմնարկում միացված էր ու մի ծրագրից մյուսը ինֆորմացիան միշտ թերի էր անցնում : Դրությունը ավելի էր բարդանում երբ իրենք փորձում էին կպնել ու լուծել: Ամեն կպնելուց աչքի տեղը ունքն էին հանում ու հաշվապահներով մի 3 -4 ամիս էլ իրանց վնասածը պետք է ուղղեինք:
Իմ խորին համոզմամբ Լինկ ընկերությունում ամենայն հավանականությամբ տնօրինության կամ հիմնադրերի մակարդակաով ունեն ուղեղի հետ կապված շատ լուրջ խնդիրներ։
Հարցը հետևյալն է։ Զանգում հայտում ես, որ իրենց ծրագիրը սխալ է աշխատում, իրենք պատասանում են որ ,,վճարեք որ սխալը ուղենք,,, փոխանակ ներեղություն խնդրեն որ սխալ ծրագիր են արտադրում ու վաճառում։
Իհարկե օգնում է հաշվապահության բնագավառում բայց միևնույն ժամանակ շատ թերություններ ունեն, մանավանդ տպագրական ձևերում ՝օրինակ պիտի արժույթ լինի, դրամ է գրված, տառասխալներ և այլն:
Եթե որոշել եք հաշվապահությունը ծրագրով վարել, ապա խորհուրդ չեմ տա Լինկ ընկերությունը: Առնելուց հետո, նախ դուք պետք է սխալները հայտնաբերեք, Լինկ — ի սխալները վերացնելու համար նորից իրանց վճարեք, ստանաք շատ թանկ սպասարկում / սպասարկումը չակերտների մեջ /: Սպասարկում ասելով իրենք հասկանում են իրենց սխալների ուղղելը: Ծրագիրն էլ այն չէ ինչ ներկյայացվում է — օրինակ՝
— հիմնական միջոցների հաշվառումը ես առանձին եմ վարում, ուղակի չի բավարարում պահանջներին,
—աահ-ի հաշվարկը ընդհանրապես չեմ օգտագործում , որովետև գրեթե ամն ինչ սխալ է աահ-ում՝ մի քանի բան շոու-ի համար սարքել են:
— Եվ այլն , և այլն …
ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԱՐԿ ԼԻՆԿ ՍՊԸ — Ի ՄԱՍԻՆ
1. ԱԱՀ — Հաշվետվությունը ընհանրապես չի աշխատում, չնայած իրանք ներկայացնում են իբրև 100 % ով է աշխատում: Կոկրետ՝ ԱԱՀ- լրացվում է դուրս գրման ամսաթվով և ոչ թե մատակարարաման և նման շատ բաներ ուղակի ծրագիրը հաշվի չի առնում,
2. Ներդրումից հետո պարզվում է, որ գոյություն չունեցող ապրանքներ և պահեստներ են հայտնվում համապատասխան հաշիվների վրա,
3. Կազմակերպչական հարցերում նունպես շատ թույլ են: Պայմանավորվում եմ կոնկրետ ժամի հարց քննարկելու համար, բայց պարզվում է, որ իրանց հեռախոսները չի աշխատում: Դե, իհարկե անձնական հեռախոս, կամ վայբեր, սկայպ, կամ ֆայմ չունեն որ զանգեն զգուշացնեն կամ թեկուզ քննարկումը անցկացվի: Եթե իրանց հեռախոսը չի աշխատում, ուրեմն քո գործը օրերով պիտի հետաձգվի;
Ընդհանուր առմամբ շատ քիչ բան է աշխատում Լինկ Սպը -ի ծրագրում — կարելի է ասել միայն դեբետոր ու կրեդիտոր — մնացածը սաղ պայմանական է — կամ կաշխատի կամ ոչ:
Mer himnarkum 1c e texadrvac — himnakanum goh em — hazaric mek harcer arajanum en iharke
Առաջ հաշվապահ էի աշխատում ու ծրագրով օգտվում էի, իմ գործը հաշիվներ գրելն էր ու շատ էր օգնում ծրագիրը
Բազմաթիվ դեպքեր են եղել երբ ծրագրի հետ խնդիր է առաջացել ու երբ կպել են լուծել , պարզվել է մի բանը սարքելու փոխարեն ևս մի քանի խնդիրներ են առաջցրել:
Իհարկե մենք պիտի նստենք օրերով ու գիշերներով իրանց նոր պրոբլեմները ուղղենք: Իրանց ինչ կա..
Ավելի քան 10 տարի աշխատում եմ իրենց ծրագրով, բայց 1 հատ հասարակ թարգմանության խնդիր չի լուծվում: Ինչ-որ բան գրելիս միշտ չինական այբուբեն է գրվում կամ հարցական նշան: 1Ս տեխնոլոգիաներից մի հատ թարգմանություն պիտի անեն ընդամենը — դա էլ չեն ուզում անեն, որ մարդ իր գրածը տեսնի:
Վերջերս ուսումնասիրում էի ծրագրային շուկան նոր ծրագիր գնելու նպատակով ու զանգեցի Լինկ: Բայց շատ զարմացա պատասխանից: Խնդրեցի աշխատակցուհուն ասել անունը որ իմանամ ինչպես դիմեմ բայց պատասխան լսեցի
,,Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԻՄ ԱՆՈՒՆԸ,,
Դա շատ վատ է որ Լինկը դեռ չի հասկանում ու ընկալում ԿԱՊԸ : Չեմ ուզում կոպիտ գնահատական տամ:
Հայկական ծրագրերի երկպագու չեմ — բայց այնտեղից որոշեցինք առնել, գոնե մարդիկ ներկայանալու շնորք ունեն ու ,,կապ,, — ը տեսնում են: Հուսով ե մի օր իրենք էլ կտեսնեն, բայց դա իրենց գործն է:
Երկար մտածում էինք մեր գլ: հաշվապահ հետ -կարծիք գրենք թե, ոչ -բայց գլխավորը ասեց գրեք -ինչու-ոչ, թող բոլորն էլ ընդամենը շնորհակալ լինել մեր գրելու համար:
Ծրագիրը օգտագործում ենք երևի 30 տոկոսով, բայց ոչ թե նրա համար, որ մենք ենք այդքան կարում -պարզապես այդքանն է հնարավոր: Արտադրությւնը էքսել ա -վերադիրներ, վեարդիրի բաշխում համապատասխան արտադրանքի վրա ու նման բաներ — ծրագիրը այդքան բան չի հասկանում — ՀՄ -ժամկետները փոխելու հետ կապված մաշվածությունների հետ նույնպես խնդիրներ կան, չեմ ասում ,,սֆառմիռովատ,, տալը վերջնա է: 2-3 գործողություն ավել պիտի անես որ մուտքագերես: Ինչ էլ ասում ենք -ասում են խնդիրը ասա լուծենք : Մենք խնդիր ասողը չենք — դա շատ թանկ արժի որ մենք ասենք : Մենք կիսովի չենք աշխատում 1C -ի հետ որ խնդիրները լուծենք տանք իրենց ձեռքը:
Հաստատ գիտեմ որ հարց կառաջան եթե նշեմ նաև ֆիրման քանի որ Հայաստանում դեռ մարդիկ ախպերության մակարդակից չեն կարում հելնեն առղջ քննադատության ու կարծիք լսելու մակարդակին:
Այս պահին այսքանը:
Մի քիչ շատ հնչեղ ա ներկայացվում 1C ծրագիրը , բայց իրականում դա այդաքն էլ այդպես չէ: Մի դրվագի մասին օրինակ բերեմ — օրինակ ՀՄ -ն, պարզ գրեմ հիմնական միջոցները վարում եմ էքսելով, պարզապես հնարավոր չէ ծրագրում միաժամանակ վարել հարկային և ֆինանսական մաշվածություններ, դեռ ավելին, տեսնել հետաձգված հարկային ակտիվները և պարտավորություններ : ԽՈսք անգամ չի գնում այդ հետաձգված հարկային ակտիվի և պասիվի շարժը տեսնել հետագա տարիներին: Ստիպված էքսել եմ օգտագործում այդ շարժը տեսնելու համար և հարկային բալանս ստանալու համար: Չեմ խոսում որ հմ-ը մուտքագրելի 2-3 փաստաթուղ ա մարդ լրացնում — տեսնես ո՞ր խելոքի մտքով ա անցել գործը շատացնելը անվանի ավտոմատացում : Ժամանակ ունենամ հետո էլի շատ դրվագներ կգրեմ .. Հիմա միայն նշեմ, որ իհարե կան շատ հաշվապահ կոչվածներ, որոնք հաշիվ գրելուց բացի այլ բան չեն իմանում ու իրանց համար 1C -ը ամեն ինչա :
Ներկայումս աշխատում ենք Հայկական Ծրագրերով , սակայն հնարավոր է , որ անցնենք 1c — ին: Մի քանի տեղ զանգեցի ու խնդրեցի բացացարել թե ինչպես կարելի է ծանոթանալ ծրագրին: Գրեթե բոլորն էլ նույն պատասխանը տվեցին — արեք ինչ-որ պրեզենտացիայի:
Ի՞նչ պրեզենտացիա — պրեզենտացիայով ինչի հնարավոր է ծրագիր ստուգել:
Առաջարկում են նաև գնեք և նայեք ծրագիրը — սա ուղակի ծիծաղելի է -գնել մի բան որը չես կարող ստուգես և հետո եթե հարցեր լինի ու վատ ծրագիր լինի — մեկ ուրիշը գնեք — զարմանում եմ այս լոգիկայի վրա:
Վերջապես ՝ տարիքով կին եմ — կանչում են պրեզենտացիա կորոնավիրուսի պայմաններում -ամբողջ աշխարհը կոչ է անում մնալ տանը -իրենք լինելով այ-թի ֆիրմա չեն կարողանում ապահովել օնլայն պրեզենտացիա և կանչում են -չեմ խոսում դեռ , որ կարելի է այդ պրեզենտացիաները վիդեո նկարեն որ գնորդը նայի և կողմնորոշվի — հուսով եմ կզարգանան ու մեկ մեկ աշխարհին կնայեն թե աշխարհը ինչպես է զարգանում:
Հարգելի Կարինե,
խնդրում եմ տրամադրել Ձեր մասին ինֆորմացիա, քանի որ համավարակով պայմանավորված, արդեն մեկ տարի է պրեզենտացիայի համար անցկացնում ենք և’ տարբեր օնյալն հանդիպումների հարթակներում և’ բավականին վերջերս նաև կազմակերպությունում: Ինչպես նշել եք «…բոլորն էլ նույն պատասխանը տվեցին…», կարծում եմ, եթե ներկայացնեիք Ձեր մեծ ցանկությունը պրեզենտացիան օնլայն տեսնելու, Հայաստանում բոլոր ֆիրմաներն էլ պատրաստ են այդպես Ձեզ մատուցելու:
Հրավիրում ենք Ձեզ օնլայն պրեզենտացիայի, կարող եք կապ հաստատել՝ (011) 209100 հեռ. համարով:
Շնորհակալություն մեկնաբանության համար
Մի քանի 1C ծրագրերով եմ աշխատել մոտ 10 տարի: Իմ կարծիքով Լինկի ծրագիրը համեմատության կարգով լավն է, բայց դա չի նշանակում կատարյալ: Բավականին մեծ քանակությամբ աշխատանք միևնույն է հաշվապահների մեծամասնության, իմ մոտ նույնպես մնացել է excel -ով կատարելու համար:
Հարգելի Վարդուհի,
կատարյալ ծրագրեր չեն լինում) Ոլորտը զարգանում է փորձառությամբ: Նշեցիք ծանոթ եք 1C-LINK ծրագրերին, կարծում եմ գիտեք նաև, որ գրվում են նոր ֆունկցիոնալներ ինդիվիդուալ մոտեցմամբ: Հարցերի, նոր ծրագրային ֆունկցիոնալների կարիքի դեպքում կարող եք դիմել:
Շնորհակալություն մեկնաբանության համար
Լինկ Կազմակերպության ծրագրով աշխատել եմ դեռևս 2000 -ական թվականներից տասնյակ միջին և խոշոր կազմակերպություններում, նաև
Հաշվապահություն,
Առևտուր,
Աշխատավարձ և Կադրեր ծրագրերով:
Ընդհանուր առմամբ գոհ եմ բոլոր ծրագրերից և սպասարկումից: Միաժամանակ նշեմ նաև, որ բոլոր ծրարգրերում էլ առկա են թերություններ, սակայն կարևորը այն է, որ կազմակերպությունը արագ արձագանքում է և ուղղում է:
Հատկանշական է նաև, որ ոչ միայն սույն ծրագրին, առհասարակ, ոչ մի հաշվապահական ծրագրին չեմ վստահել ԱԱՀ-ի հաշվետվություն — միշտ եղել են բացառություններ, որոնք ծրագրում անտեսված են եղել և 100 տոկոսով վստահել ՝ անհնար է:
Կան նաև ստանդարտների կիրառման մասով թերություններ՝ կրկին բոլոր 1C ծրագրերում — օրինակ — Շահութահարկի ստանդարիտի կիրառման առումով , երբ պետք է լինում հաշվառել հետաձգված հարկային պարտավորություն կամ ակտիվ կամ ժամանակավոր հարկային տարբերություններ:
Արտադրական մասով նույնպես կան բացթողումներ, սույն և բոլոր ծրագրերում: — օրիանակ վերադիրների բաշխման հետ կապված կամ ծախսային կենտրոնների հետ կապված:
Որքան էլ 1C հարմարավետ է օգտագործել, այնուամենայնիվ մեծ աշխատանք մնում է անել EXCEL -ով:
Չմոռանամ նշել նաև այսպիսի կարևոր հարցի մասին — Երբ Դուք փորձեք գնել ծրագիր Ձեզ կասեն ամեն ինչ կարող եք ստանալ, բայց դա իրականությունը չէ: Օրինակ՝ մուտքի ելքի օրդերների վրա դրել են դրամական հոսքերի հոդվածներ:
Հարց — ով է լրացնում այդ օրդերները, Բնականաբար գանձապահը: Կրկին հարց — ցուցյ տվեք որևէ գանձապահ ով տիրապետում է այդ հոդվածներին: 20 տարում ես չեմ գտել նման գանձապահ: Ուրեմն ինչ է արվում իրականում — գանձապահին ասում ենք ընտրիր ցանկացածը , քանի որ դաշտը պարտադիր է: Այդ դաշտը լրացվում է , որ հետագայում ստանանք դրամական հոսքերի հաշվետվություն, բայց փաստացի չենք ստաում որովհետև գանձապահը պատկերացում չունի այդ մասին և գլխավոր հաշվապահը ստիպված է ձեռքով կամ անւողակի եղանակով ստանալ այդ հաշվետվությունը: Բազմիցս նշվել է այս թերության մասին — հույսով լինենք որ մի օր դա նույնպես կավտոմատացվի: Գրել ծրագրի մասին կարելի բավականին շատ — բայց ոչ այս FEEDBACK-ի շրջանակներում: Ընդհանուր առմամբ իմ գնահատականը դրական է համեմատած մյուս ֆիրմաների հետ:
Իհարկե կազմակերպությունը պետք է աշխատի նաև հաճախորդներից կարծիքներ հավաքագրելու , հաշվի առնելու և արձագանքելու բնագավառում: Օրինակ՝ նման երկարատև համագործակցության ընթացքում երբեք կազմակերպությունը որևէ հարցաթերթիկ կամ հարցաշար չի ներկայացրել և հավաքագրել հաճախորդների կարծիքները , գնահատականը և առաջարկները, որը իհարկե ողջունելի չէ: Օրինակ ՝ SAAP ծրագիրը ունի ALERT համակարգ կամ լուսային ազդանշաններ — բազմիցս այս առաջակը նույնպես ասվել է, ցավոք իհարկե, առայժմ, անտեսվել :
Հարգելի Արմեն,
շնորհակալություն երկար տարների համագործակցության համար: Բավականին վերջերս LINK ընկերությունը մշակել է կարծիք — առաջարկությունների — խնդիրների հավաքագրման մեծ համակարգ ըստ ոլորտային դասակարգման, ինչպես նշեցիք, այն շատ կարևոր է որակյալ ներդրումների համար:
Շնորհակալություն մեկնաբանության համար