Նկարագրություն
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
- HOVHANNES TUMANYAN MUSEUM
Սա մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Այստեղ հասնելու համար դուք մագլցելու եք 54 աստիճան, գուցե մի քիչ էլ հոգնելու եք: Բայց եթե իմանաք՝ ինչ խորհուրդ ունի այդ թիվը, ձեր հոգնությունը կվերափոխվի հուզմունքի: Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է, դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն:
Այցելություն 1204 անգամ 2 Օրական Այցեր
2 անգամ այցելել եմ Մեծն Բանաստեղծի տուն թանգարանը Շատ բան ունենք նրանից սովորելու::