Նկարագրություն
- ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- 中国 亚美尼亚友谊学校
2018թ-ի օգոստոսի 22-ին հանդիսավոր արարողությամբ բացվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անհատույց օգնությամբ կառուցված կրթօջախի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն, դպրոցի աշխատակազմը, առաջին դիմորդներն ու նրանց ծնողները և պաշտոնատար անձինք:
Ուսուցման լեզուն հայերենն է: Գործում են 5-12-րդ դասարաններ: Հիմնական դասարաններում իրականացվում է շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում, իսկ ավագ դասարաններում՝ 4 ժամ: Դպրոցում չինարենը դասավանդվում է ազգությամբ չինացի և հայ ուսուցիչների կողմից:
Դպրոցը իր գործունեության առաջին տարում ունեցել է 405 աշակերտ, այժմ՝ 700:
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մարզադահլիճով:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄ : 中国 亚美尼亚友谊学校
Այցելություն 3 անգամ 3 Օրական Այցեր