
ՆԱԽԱԲԱՆ
Մի քանի տարի առաջ ճարպային կուտակումները կարող էին հեռացվել միայն դասական լիպոսակցիայի միջոցով՝ ավելորդ ճարպի վիրահատական հեռացում: Այս պրոցեդուրան, որն այսօր էլ լայնորեն կիրառվում է, պահանջում է տեղային կամ ընդհանուր անզգայացում և ուղեկցվում է վերականգնման երկար շրջանով։
Սակայն համեմատաբար վերջերս հայտնվեցին կրիոլիպոլիզի սարքեր, որոնք կարող են ճարպը հեռացնել սառնության միջոցով: Պրոցեդուրայի ընթացքում ճարպային բջիջները սառեցվում և քայքայվում են: Այնուհետեւ դրանց բեկորները բնական ճանապարհով դուրս են բերվում օրգանիզմից։ Այս նուրբ տեխնիկան չի պահանջում ցավազրկում, չի ուղեկցվում վերականգնողական շրջանով և միևնույն ժամանակ տալիս է լիպոսակցիայի հետ բավականին համեմատելի արդյունքներ։
Երկու մեթոդներն էլ կատարելապես հեռացնում են համառ ճարպը գրեթե ցանկացած հատվածում, ուստի դրանք հիանալի մեթոդներ են: Այնուամենայնիվ կան որոշ հիմնական տարբերություններ, որոնք պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե որ տարբերակն է հարմար յուրաքանչյուր դեպքի համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԻՊՈՍԱԿՑԻԱՅԻ ԵՎ ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶԻ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐԸ
ԼԻՊՈՍԱԿՑԻԱ

Պրոցեդուրայի ընթացքում մաշկի տակ դրվում է բարակ խոռոչ ունեցող ներծծող սարք ( կանուլա ) որը միացվում է հզոր վակուումին։ Վիրաբույժը, ձեռքով մանիպուլյացիա անելով կանուլայի մեջ ներծծում է ճարպային բջիջները, որոնք հեռացվում են մարմնից: Մեկ սեանսի ընթացքում դուք կարող եք մի քանի լիտր ճարպ դուրս մղել:
ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶ

Կրիոլիպոլիզի պրոցեդուրայի ժամանակ մաշկը գրավում է հատուկ սարք՝ վակուումային ապլիկատոր, որից հետո այն ենթարկվում է սառնության։ Սարքը նախագծված է այնպես, որ սառը էֆեկտն ուղղվի կոնկրետ տարածք, իսկ հարևան հյուսվածքները չվնասվեն։ Մեկ պրոցեդուրայով բուժված հատվածից հանվում է ճարպի մինչև 30%-ը, ուստի ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կլինիկա այցելել 2-3 անգամ:
Կրիոլիպոլիզը, ի տարբերություն լիպոսակցիայի, ընդհանուր ազդեցություն ունի հյուսվածքի վրա։ Սառնությունը խթանում է արյան շրջանառությունը, ավշային դրենաժը, ուժեղացնում է նյութափոխանակությունը՝ կանխելով նոր ճարպային կուտակումների առաջացումը։
Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ ավելանում է մաշկի սպիտակուցների՝ կոլագենի և էլաստինի արտադրությունը։ Ուստի պրոցեդուրան ունի ոչ միայն ճարպի հեռացման, այլև՝ երիտասարդացնող ազդեցություն։
Ո՞Ր ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՆ ՀԱՐՄԱՐ ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶԸ ԵՎ ԼԻՊՈՍԱԿՑԻԱՆ
- Լիպոսակցիան նախատեսված է որովայնից, նստատեղից, ազդրերից, ուսերից կամ ձեռքերից մեծ քանակությամբ ճարպեր հեռացնելու համար,
- Կրիոլիպոլիզը օգտագործվում է մարմնի տարբեր հատվածներում փոքր ճարպային կուտակումները վերացնելու համար: Այն իդեալական է այն պացիենտների համար, ովքեր ցանկանում են ազատվել կոնքերի, որովայնի ստորին հատվածի, նստատեղի և ծնկների ճարպի փոքր կուտակումներից: Սառնությունը կարող է նաև օգնել հեռացնել կրկնակի կզակը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

«+ ԸՆՏՐԵԼ» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ԱՎԵԼԱՑՐԵՔ ձեր հաճախորդների քանակը: Իմանալ ինչպես …
Ո՞Ր ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻՆ ԵՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԼԻՊՈՍԱԿՑԻԱՆ ԵՎ ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶԸ
ԼԻՊՈՍԱԿՑԻԱ
- Ովքեր ցանկանում են հեռացնել ճարպի զգալի կուտակումներ,
- ունեն մաշկի լավ առաձգականություն,
- չունեն առողջական լուրջ խնդիրներ.
- արյան շրջանառության հիվանդություններ,
- շաքարախտ,
- սրտի իշեմիկ հիվանդություն,
- դրական են տրամադրված վիրահատությանը:
ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶ
- Ովքեր ցանկանում են հեռացնել սահմանափակ կամ փոքր ճարպային տարածքներ,
- անզգայացում անելու դժկամություն կամ դրա նկատմամբ անհանդուրժողականություն,
- բացասական են տրամադրված վիրահատությանը:
Ձեր Մաշկն Արժանի Է Լավագույնին
ՍԿՐԱԲ ԱԿՏԻՎԱՑՎԱԾ ԱԾՈՒԽՈՎ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՕՃԱՌ ՖԱՆՏԱԶԻԱ

ՇԱՄՊՈՒՆ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Եվս մեկ անգամ համեմատեք լիպոսակցիայի և կրիոլիպոլիզի բնութագրիչները: Իհարկե, խորհրդակցեք նաև մասնագետի հետ:
ԼԻՊՈՍԱԿՑԻԱ | ԿՐԻՈԼԻՊՈԼԻԶ | |
---|---|---|
Վիրահատության անհրաժեշտություն | Վիրահատական միջամտություն | Ոչ վիրահատական միջամտություն |
Անզգայացում | Այո, տեղային կամ ընդհանուր անզգայացում | Ոչ |
Վերականգնման ժամկետ | Երկու շաբաթ | Վերականգնման ժամկետ չունի |
Պրոցեդուրայի տևողությունը | 30-40 րոպե | Մեկ ժամ կամ ավելի |
Սեանսերի քանակը | Մեկ | Երկուսից երեք |
Կողմնակի ազդեցությունները | Ուժեղ այտուց, ցավ, թուլացած մաշկ | Մաշկի կարմրություն, թեթև այտուց, կապտուկ, բուժվող հատվածի թմրություն |
Ընդհանուր դրական ազդեցություն հյուսվածքների վրա | Չկա | Ամրացնող և երիտասարդացնող ազդեցություն |
Հակացուցումներ | Ընդհանուր և տեղային անզգայացման նկատմամբ անհանդուրժողականություն, արյան մակարդման նվազում, վարակներ, ցան և մաշկի այլ փոփոխություններ, ներքին օրգանների և նյութափոխանակության հիվանդություններ, հղիություն, լակտացիա | Սառը ալերգիա, հյուսվածքների զգայունության նվազում, հղիություն և լակտացիա, վատ առողջություն, ջերմություն, մշտական պիրսինգ տուժած տարածքում, ցան և մաշկի այլ փոփոխություններ: |
Բարդություններ | Արյունահոսություն, թրոմբոզ, ինֆեկցիաներ, հետքեր, հյուսվածքների վնասում կանուլայից | չկան |
Արժեքը | Ավելի բարձր է | Մատչելի է |
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ԹԵ՞ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ — Ո՞ՐՆ ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Ժամանակակից կոսմետոլոգիան հաճախորդներին առաջարկում է երկու տեսակի բարձր արդյունավետ պրոցեդուրաներ՝ պլազմոթերապիա և մեզոթերապիա։ Երկու դեպքում էլ խոսքը ներարկման տեխնիկայի մասին է, երբ մարդու մաշկի տակ ներարկվում են …
Ի ԴԵՊ …
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված լիպոսակցիայի և կրիոլիպոլիզի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի էսթետիկ բժշկական կենտրոնի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և ձեր ծառայությունները ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին ( ընկերուհիներին ) նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք էսթետիկ և կոսմետոլոգիական կենտրոններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

ՄԵՐՍՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Էջի Ասույթը

Առավելապես եղիր քո կյանքի հերոսուհին, ոչ թե զոհը
– Նորա Էֆրոն՝ ամերիկացի լրագրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: