
ՆԱԽԱԲԱՆ
Ունենալով տրանսպորտային կամ գույքային միջոցների կարիք՝ կազմակերպությունները հաճախ ստիպված են լինում մտածել այն փոխառու միջոցների հաշվին ձեռք բերելու կամ վարձակալելու մասին։ Վարկավորումն ու լիզինգը սեփական միջոցների բացակայության դեպքում խնդրի լուծման երկու հիմնական տարբերակներն են։ Նրանց միջև զգալի տարբերություններ կան և երկու տարբերակներն էլ ունեն առավելություններ և թերություններ:
Ո՞ՐՆ Է ԼԻԶԻՆԳԻ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ) ԵՎ ՎԱՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Լիզինգը ամենահայտնի ֆինանսական գործիքներից է, երբ գույքը ( տրանսպորտ, սարքավորումներ, անշարժ գույք ) փոխանցվում է երկարաժամկետ վարձակալության՝ հետագա գնման իրավունքով: Սա է լիզինգի տարբերությունը վարկից, որում գործարքի առարկան փողն է, ոչ թե գույքը։
ԱՅՍՊԻՍՈՎ
Վարկը ստանալիս ընկերությունը բանկից կամ վարկային կազմակերպությունից ստանանում դրամական միջովներ:
Լիզինգը ֆինանսական վարձակալություն է, ուստի վարձատուն լիզինգի պայմանագրի հիման վրա գնում է գույքը և այն հանձնում կազմակերպությանը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Դուք կարող եք գնել օգտագործված գույք,
- որոշ ժամանակ անց կարող եք երկարաձգել պայմանագիրը,
- կարող եք մաշվածության պատճառով դուրս գրել գույքի արժեքը,
- իրավաբանական անձինք կարող են հաշվանցել վարձակալության վճարների ԱԱՀ-ն ( ավելացված արժեքի հարկը ),
- ներկայացվող փաստաթղթերի պահանջները համեմատաբար քիչ են, ուստի դիմումը արագ է քննարկվում,
- ավտոարտադրողները սովորաբար ավտոմեքենաները լիզինգով առաջարկում են զեղչով,
- սովորաբար լիզինգի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան վարկի տոկոսադրույքը,
- դուք կարող եք երկարաժամկետ պայմանագիր կնքել փոքր վճարումներով:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Վարձակալը սեփականության իրավունք չունի և չի կարող տնօրինել այն: Մինչև ժամկետի ավարտը այն մնում է լիզինգային ընկերության սեփականությունը,
- վարձատուն մինչև վարձակալության ժամկետի ավարտը գույքի սեփականատերն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, վարձատուի սնանկությունը սպառնում է հաճախորդին վարձակալված գույքի կորստով:
Գովազդ կայքում

Պաստառ

Ներկ

Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԱՐԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Գույքի գնումը ձևակերպվում է, այն անմիջապես դառնում է վարկառուի սեփականությունը ( բայց եթե վարկային պայմանագրով գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապա անձը չի կարող վաճառել այն ),
- վարկով վերցված գույքը չի կարող վերցվել վարկառուից, եթե նա կատարում է իր պարտավորությունները.
- արագ ազատում պարտքային պարտավորություններից ( վարկի մարման կարճ ժամկետ ):
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Բանկը կարող է երկար ժամանակ պահանջել որոշում կայացնելու, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու համար,
- ոչ նպատակային վարկի դեպքում ձեզնից կարող են պահանջել գրավ դնել գույքը,
- պայմանագիրը կնքված է ֆիքսված պայմաններով, ինչը դժվար կլինի վերանայել և փոխել,
- անհրաժեշտ է գրավ կամ երաշխավորություն:
Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Եթե քննարկում ենք, թե ի՞նչն է ավելի շահավետ ընկերությունների համար՝ վարկը, թե լիզինգը, ապա միանշանակ պատասխանել չի կարելի: Պետք է հաշվի առնել լիզինգի առավելությունները և թերությունները, որքանո՞վ ձեզ անհարմարություններ կպատճառի այն փաստը,որ ընկերությունը չի հանդիսանալու գույքի սեփականատերը:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ

TOP 10 ԲԱՆԿԵՐ

TOP 10 ՈՒՎԿ — ՆԵՐ
Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ֆիզիկական անձանց համար նույնպես հստակ պատասխան չկա այն հարցին, թե ո՞րն է ավելի շահավետ։ Օրինակ, եթե վարկառուն որոշել է ավտոմեքենայի վարկ վերցնել, ապա նա կարող է իր համար ընտրել բավականին հարմար վարկավորման պայմաններ։ Տրանսպորտային միջոցը անմիջապես կանցնի անձի տնօրինությանը, բայց նա չի կարողանա այն վաճառել մինչև վճարումների ավարտը։ Ընդ որում, շատ դեպքերում, վարկ ստանալիս անձը կարող է միայն նոր ավտոմեքենա գնել։
Լիզինգը հնարավորություն է տալիս վարձակալել նաև օգտագործված մեքենաներ: Լիզինգի հիմնական թերությունը ֆիզիկական անձանց համար այն է, որ անձը, ըստ փաստաթղթերի, գույքի սեփականատեր չէ։
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԻՓՈԹԵՔ / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» հոդվածը

Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ լիզինգի և վարկի մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և լիզինգ կամ վարկ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և լիզինգային ընկերությունների վերաբերյալ, որի համար BizRatings.online -ը ( BR ) նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և լիզինգային ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Բանկերի Վարկանիշը
Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Պաշտոնական կրթությունը ձեզ ապրուստի տեր կդարձնի՝ ինքնակրթությունը ձեզ հարուստ կդարձնի
— Ջիմ Ռոն
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: