Ի՞ՆՉ Է ԼԻԶԻՆԳԸ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ )
Լիզինգի ( ֆինանսական վարձակալության ) հասկացությունը, թերևս ամենահստակ ձևով նկարագրված է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում, համաձայն որի.
- Ֆինանսական վարձակալության ( լիզինգի ) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար:
- Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն:
- Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
- Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության ( լիզինգի ) մասին օրենքով:
ԼԻԶԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ
Որպես կանոն, լիզինգային պայմանագրում ներգրավված են հետևյալ անձինք.
— վարձակալ ( իրավաբանական կամ ֆիզիկական անձ ),
— վարձատու ( լիզինգային ընկերություններ, բանկեր, ինչպես նաև ֆիզիկական անձ ), ով ձեռք է բերում հաճախորդի պահանջած գույքը և վարձակալությամբ տալիս վերջինիս,
— գույքի մատակարար կամ վաճառող, որը վարձատուին մատակարարում է պահանջվող գույքը,
— ապահովագրող ( ապահովագրական ընկերություն ), որը, անհրաժեշտության դեպքում, ապահովագրում է վարձակալված գույքի հետ կապված տարբեր ռիսկեր:
Վերջին մասնակիցը կամընտիր է: Որպես կանոն, ապահովագրության նախաձեռնողը վարձատուն է։ Նա կարող է կամ առաջարկել իր սեփական ապահովագրողին կամ թողնել այս ընտրությունը հաճախորդին:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Սովորաբար, լիզինգային գործարքը հետևում է հետևյալ ստանդարտ սխեմային.
1. Գույքի լիզինգով շահագրգիռ անձը դիմում է վարձատուին: Կողմերը քննարկում են, վարձակալը լրացնում է համապատասխան դիմում, հաստատվելու դեպքում սկսվում է երկրորդ փուլը՝ պայմանագրերի կնքման փուլը,
2. Վարձակալի և վարձատուի միջև պայմանագրից բացի, պայմանագիր է կնքվում մատակարարի, իսկ անհրաժեշտության դեպքում` ապահովագրական ընկերության հետ,
3. Պահանջվող գույքը ձեռք է բերվում վարձատուի կողմից և փոխանցվում հաճախորդին,
4. Եթե հաճախորդը կատարում է պայմանագրի բոլոր պայմանները, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց հետո վարձակալված գույքը դառնում է հաճախորդի սեփականությունը ( եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով ):
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ
Ցանկացած գույք, որը կարող է օգտագործվել բիզնեսի համար ( սարքավորումներ, մեքենաներ և օդային տրանսպորտ, շենքեր և այլն ): Ամենապահանջվածը, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց շրջանում ավտոմեքենաների լիզինգն է։
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ
Բնական օբյեկտները, օրինակ՝ հողատարածքները, հնարավոր չէ վարձակալել։ Ինչպես նաև գույքը, որի ազատ շրջանառությունն օրենքով արգելված է, օրինակ՝ զենքը։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Դուք կարող եք գնել օգտագործված գույք,
- որոշ ժամանակ անց կարող եք երկարաձգել պայմանագիրը,
- կարող եք մաշվածության պատճառով դուրս գրել գույքի արժեքը,
- իրավաբանական անձինք կարող են հաշվանցել վարձակալության վճարների ԱԱՀ-ն ( ավելացված արժեքի հարկը ),
- ներկայացվող փաստաթղթերի պահանջները համեմատաբար քիչ են, ուստի դիմումը արագ է քննարկվում,
- ավտոարտադրողները սովորաբար ավտոմեքենաները լիզինգով առաջարկում են զեղչով,
- սովորաբար լիզինգի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան վարկի տոկոսադրույքը,
- դուք կարող եք երկարաժամկետ պայմանագիր կնքել փոքր վճարումներով:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Վարձակալը սեփականության իրավունք չունի և չի կարող տնօրինել այն: Մինչև ժամկետի ավարտը այն մնում է լիզինգային ընկերության սեփականությունը,
- վարձատուն մինչև վարձակալության ժամկետի ավարտը գույքի սեփականատերն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, վարձատուի սնանկությունը սպառնում է հաճախորդին վարձակալված գույքի կորստով:
ՈՒ՞Մ Է ՁԵՌՆՏՈՒ ԼԻԶԻՆԳԸ
Լիզինգը առավել շահավետ է իրավաբանական անձանց համար, և ահա թե ինչու.
- լիզինգը թույլ է տալիս վարձակալել ցանկացած գույք, որը պահանջվում է բիզնես վարելու համար, ընդ որում երկար ժամանակով և մատչելի տոկոսադրույքներով,
- վճարումները կատարվում են իրավաբանական անձի համար հարմար սխեմայով, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել նաև հարկային բեռը,
- պայմանագրի ավարտից հետո գույքը դառնում է վարձակալի սեփականությունը,
- այն հատկապես ձեռնտու է փոքր և միջին բիզնեսին, որի համար բանկից «դասական» վարկ ստանալը հղի է մի շարք դժվարություններով:
ԿԱՐԵՎՈՐ Է: Հաճախ պայմանագրով կարող է նախատեսված լինել, որ վարձատուն պատրաստ է ստանալ առաջին վճարումը միայն այն բանից հետո, երբ վարձակալված գույքը սկսում է շահույթ ապահովել:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԻՓՈԹԵՔ / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» հոդվածը
Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ լիզինգի մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և լիզինգ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և լիզինգային ընկերությունների վերաբերյալ, որի համար BizRatings.online -ը ( BR ) նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և լիզինգային ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Բանկերի Վարկանիշը
Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ֆինանսական ազատությունը հասանելի է նրանց, ովքեր սովորում են դրա մասին և աշխատում են դրա համար
— Ռոբերտ Կիոսակի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ( ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ )
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ( ԳՐԱՍԵՆՅԱԿ ) ԸՆՏՐԵԼՈՒ 10 ԿԱՆՈՆ / ԸՆՏՐԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- ՄԱԴՈՆՆԱ ( DIE ANOTHER DAY ) / ՄԱԴՈՆՆԱՅԻ ԵՐԳԸ ԸՆԴԴԵՄ ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐԵՅԴԻ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: