
ՆԱԽԱԲԱՆ
Հատակը ձեր տան կամ բնակարանի կարևորագույն հատվածներից է: Բոլորն են ցանկանում, որ այն ոչ միայն լավ տեսք ունենա, այլ նաև՝ լինի ֆունկցիոնալ: Հատակի ընտրության ժամանակ ձեզ անհրաժեշտ կլինի հաշվի առնել մի քանի կետեր, որոնցից մեկն էլ ձեր ապրելակերպն է: Եթե դուք ընտրեք ձեր բնակարանի անցուդարձին համապատասխան լամինատե հատակ, ապա այն տեսականորեն և գործնականում կծառայի հարատև: Ներկայումս փայտե և լամինատե հատակները գործնականում դարձել են հատակների լավագույն ընտրությունը և եթե դուք ցանկանում եք ձեր տանը տեղադրել նոր լամինատե հատակներ, ապա ստորև ներկայացված լամինատե հատակների առավելությունները ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել՝
ԼԱՄԻՆԱՏԵ ՀԱՏԱԿՆԵՐԸ ՈՒՆԵՆ ԳՐԱՎԻՉ ՏԵՍՔ
Բոլորը գիտեն, որ փայտե հատակները ապահովում են դասական տեսք: Նրանք կարող են ցանկացած տանը հաղորդել հարուստ, կոկիկ և ավելի գրավիչ տեսք, քան հատակի որոշ այլ տեսակներ: Նրանք կարող են նաև նմանվել իրական փայտե հատակի: Շատ դեպքերում մարդիկ պարզապես նայում են լամինատե հատակին և չեն կասկածում, որ այն բնական փայտ է: Լամինատե հատակների շատ տեսակներ կան և դուք մշտապես կարող եք գտնել այն մեկը, որը առավելագույնս կապահովի ձեր բնակարանի գրավիչ տեսքը:
ՄԱՏՉԵԼԻ ԵՆ
Լամինատե հատակը շատերին է գրավում իր մատչելի գնով: Եթե ձեր ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ունենալ բնական փայտե հատակ, ապա լամինատե հատակը լիարժեք կփոխարինի դրան: Միջին հաշվով լամնատե հատակը մոտ 50% -ով ավելի էժան է քան բնական փայտից հատակը: Լամինատե հատակը կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր միաժամանակ ցանկանում են խնայել միջոցներ և ունենալ կատարյալ և բնական փայտի տեսք ունեցող հատակ: Գնային մեծ տարբերության պայմաններում լամինատե հատակը ձեզ ավելի շատ գումար կխնայի, ինչը դուք կարող եք օգտագործել այլ նպատակներով:
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՆ
Թերևս լամինատե և բնական փայտե հատակը ունեն նույն տեսքը, սակայն մի կարևոր և մեծ տարբերություն կա նրանց միջև: Լամինատե հատակը չի օգտագործում այն բնական ռեսուրսները, որոնք ակնհայտորեն կօգտագործվեն բնական փայտից հատակի դեպքում: Լամինատե հատակներ պատրաստելու համար օգտագործվում են էականորեն ավելի քիչ ծառեր քանզի լամինատի պատրաստման ժամանակ օգտագործվում է փայտի վերամշակման թափոններ, ինչը նույնպես, դրական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:
Գովազդ կայքում

Պաստառ

Ներկ

Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԽՆԱՄՔԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՀԵՇՏ Է

Երբ խոսքը վերաբերում է հեշտ պահպանմանը և մաքրմանը, ինչպես նաև երբ տանը կան փոքր երեխաներ և ընտանի կենդանիներ, լամինատը լավագույն ընտրությունն է:
Լամինատի արտաքին շերտը պատրաստված է այնպիսի նյութից, որը թույլ չի տալիս հեղուկ կամ խոնավություն ներս թափանցել դրա մեջ: Դուք պետք է միայն փոշեկուլով մաքրեք կանոնավոր պահպանման համար և եթե կեղտոտվել է, պարզապես սրբեք այն:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵՄ ՈՐԱԿՅԱԼ ԼԱՄԻՆԱՏ

ԲԱՐՁՐՈՐԱԿ ԼԱՄԻՆԱՏԸ ՉԻ ԳՈՒՆԱԹԱՓՎՈՒՄ
Հատակների այլ տեսակների մեծ մասը խամրում ( գունաթափվում ) են արևի լույսի ազդեցությունից: Որակյալ լամինատե հատակը չի խամրում և հաճախ հանդիպում է այնպիսի տարածքներում, որոնք ենթարկվում են շատ բնական լույսի ազդեցությանը: Բարձրակարգ և որակյալ լամինատի դեպքում դուք երբեք չեք տեսնի գունաթափման կամ արևից վնասման նշաններ, որոնք կարող են հանդիպել հատակի այլ տեսակների հետ:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ԲԱՐՅԱՑԱԿԱՄ» ԵՆ

Ունեք երեխաներ և ընտանի կենդանինե՞ր: Մարդկանց մեծամասնությունը անհանգստացած է հատակի ցանկացած տեսակից և այն ազդեցություններից, որոնք իրենց երեխաները կամ կենդանիները կթողնեն հատակների վրա: Դրանք կարող են էականորեն ազդել հատակի վրա և վնաս պատճառել, որը դժվար է վերանորոգել կամ փոխարինել: Մարդիկ, ովքեր ունեն երեխաներ և (կամ) ընտանի կենդանիներ, հաճախ ընտրում են լամինատե հատակներ, քանզի այն կայուն է արտաքին ազդեցություններից: Այն շատ դիմացկուն է, և եթե փայտը ժամանակի ընթացքում ունենում է մաշվածություն, ապա լամինատը կլինի շատ ավելի դիմացկուն:
ԱՆՎՏԱՆԳ ԵՆ
Լամինատե հատակներ օգտագործելիս կարիք չկա անհանգստանալու տերմինիտով ( տերմինիտները սպիտակ թրթուրներ են, որոնք սնվում են մահացած բուսական աշխարհով ) վարակվելուց, որը կարող է արժենալ վերանորոգման հազարավոր դոլարներ: Այդ թրթուրները կարող են լուրջ վնաս պատճառել, եթե ժամանակին չեն կիրառվում համապատասխան միջոցներ: Լամինատի դեպքում դուք կարող եք այլևս չմտահոգվել և պարզապես վայելել ձեր հատակը, որը նման է իրականին և հաճախ դժվար է տարբերել բնական փայտից:
ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ ԵՆ
Քանի որ լամինատե հատակը, ինչպես գորգերը, չի հավաքում փոշու և կեղտի մասնիկներ, այն կարող է լավագույն ընտրություն լինել ալերգիա ունեցող մարդկանց համար: Լամինատե հատակները ունեն պաշտպանիչ շերտ, որը խոչընդոտում է ցանկացած խոնավության թափանցելուն և պաշտպանում է այն վնասներից: Այն նաև պաշտպանում է բորբոսից և սնկերից, ինչը նույնպես ալերգիկ է:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված լամինատե հատակների վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և լամնատ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք լամինատե հատակներ արտադրողներին վերացնել կահույքի և սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:

Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Վարագույրների Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Հոռետեսը դժվարություն է տեսնում ամեն հնարավորության մեջ: Լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ` հնարավորություն է տեսնում
— Ուինսթոն Չերչիլ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: