ՆԱԽԱԲԱՆ
Դժվար է պատկերացնել տուն, բնակարան, գրասենյակ առանց կահույքի: Նախկինում այն պատրաստվում էր բացառապես բնական փայտից՝ ստեղծելով գեղեցիկ իրեր, իսկ երբեմն նույնիսկ իսկական գլուխգործոցներ: Կահույքի մասսայական արտադրությունը հիմք դրեց զանազան նյութերի, ինչպիսիք են կահույքի պատրաստման համար նախատեսված վահանակաները, ֆաներաները ( նրբատախտակները ), ՄԴՖ ( MDF ) փայտաթելային սալ , ԴՍՊ ( ДСП )՝ փայտատաշեղային սալերը և այլն: Սույն հակիրճ հոդվածում կփորձենք ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ԴՍՊ, ԼԴՍՊ, ՄԴՖ ( ДСП, ЛДСП, МДФ ) հասկացությունների վերաբերյալ և վերծանել ու պարզել դրանց առավելություններն ու թերությունները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ Է ԴՍՊ ( ДСП ) -Ն
Սկզբունքորեն, մարդկանց մեծամասնությունը գիտի, որ ԴՍՊ ( ДСП )-ն մանրատախտակ է, որը պատրաստվում է բնական փայտի թեփը սեղմելով հատուկ սոսինձով ( տարբեր ֆորմալդեհիդային խեժեր ):
Բայց կարող է ծագել երկրորդ տրամաբանական հարցը՝ ինչո՞վ է տարբերվում ԴՍՊ ( ДСП )-ն ԼԴՍՊ ( ЛДСП )-ից: Արդյո՞ք դա միայն դեկորատիվ շերտի առկայությունն է: Մեծ հաշվով՝ այո: Այնուամենայնիվ, այս տարբերությունը կանխորոշեց այս նյութերի օգտագործման շրջանակը:
ԴՍՊ ( ДСП )-ն օգտագործվում է շինարարության, կահույքի արտադրության և այլնի մեջ, բայց միայն այն դեպքերում, երբ գեղեցիկ տեսքի պահանջները այդքան էլ առաջնահերթ չեն:
ԼԴՍՊ ( ЛДСП )-ն շնորհիվ իր դեկորատիվ ծածկույթի, օգտագործվում է կահույքի արտադրության մեջ, ինչպես նաև շինարարության ոլորտում՝ որպես երեսպատման նյութ։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԴՍՊ ( ДСП )-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Նախ և առաջ ԴՍՊ ( ДСП )-ն առանձնանում Է շուկայում իր ցածր գնով,
- նյութի համեմատաբար ցածր արժեքը չի նվազեցնում նրա մյուս դրական հատկանիշները: Դրանցից մեկը էկոլոգիապես մաքուր լինելն է: Չնայած շատերը պնդում են, որ ֆորմալդեհիդային խեժերը վատ են ազդում մարդու առողջության վրա: Արժե հաշվի առնել, որ դա կախված է ԴՍՊ ( ДСП )-ի քանակից և որակից,
- կահույքի արտադրության կամ շինարարության մեջ շատ բան կախված է ժամանակի սահմանափակումներից: Երբեմն պարզապես ժամանակ չի մնում նյութի երկարաժամկետ մշակման համար։ ԴՍՊ ( ДСП )-ի մշակելը շատ ավելի հեշտ է,
- ԴՍՊ-ի կիրառման շրջանակը շատ լայն է: Նյութը հարմար է կահույքի արտադրության և շինարարական այլ աշխատանքների համար:
- Չնայած մի շարք առավելություններին,ԴՍՊ ( ДСП )-ն ունի որոշակի բացասական կողմեր: Դրանցից ամենակարևորը խոնավությանը վատ դիմադրելն է: Այն հարմար է օգտագործել չոր, լավ օդափոխվող սենյակներում կամ դրսում տանիքի տակ: Այս նյութը օգտագործելով լոգարանում կամ մեկ այլ սենյակում, որտեղ անընդհատ խոնավություն է կուտակվում, շատ տհաճ արդյունք կստանաք։ Խոնավ միջավայրի ազդեցության տակ ԴՍՊ ( ДСП )-ն ուռչում է, կորցնում իր սկզբնական ձևը և դառնում ոչ պիտանի հետագա օգտագործման համար,
- Փխրունությունը ԴՍՊ ( ДСП )-ի թերություններից մեկն է, խտությունը թույլ չի տալիս նյութին դիմակայել ծանր բեռներին և բազմաթիվ մեխանիկական ազդեցություններին:
ԼԱՄԻՆԱՏ ԴՍՊ ( ԼԴՍՊ )
ԴՍՊ ( ДСП ) և ԼԴՍՊ ( ЛДСП ) նյութերը նման են միմյանց, միակ տարբերությունը վերին շերտի առկայության մեջ է և ըստ էության ԼԴՍՊ ( ЛДСП )-ն դա լամինացված ԴՍՊ ( ДСП )-ն է, ընդ որում.
- ԼԴՍՊ ( ЛДСП )-ի հիմքը փայտի տաշեղներն են և որպես կապակցիչ օգտագործվում են ֆորմալդեհիդային խեժեր,
- տարբեր գույների և հյուսվածքների լամինացված թաղանթը ծառայում է որպես վերին դեկորատիվ ծածկույթ,
- սալի կոշտ կառուցվածքը ձեռք է բերվում բարձր ջերմաստիճանում սեղմման միջոցով: Ջերմային ճնշման ազդեցության տակ փայտի տաշեղային զանգվածը սեղմվում է և կապակցիչը կարծրանում է:
Գովազդ կայքում
Պաստառ
Ներկ
Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԴՍՊ ( ЛДСП )-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ունի մեծ տեսականի։ Կարող եք պատվիրել կահույք և՛ «փայտի նման», և՛ ցանկացած օրիգինալ գույների,
- գինը մատչելի է։ Բնական փայտի կամ MDF-ի համեմատ՝ ԼԴՍՊ ( ЛДСП ) ունի մատչելի արժեք։ Դա պայմանավորված է նրանով, որ նյութի ինքնարժեքն ավելի ցածր է և դրա արտադրության համար օգտագործվում էժան հումք,
- ապահովում է բարձր ձայնամեկուսացում,
- ամուր է: Լամինացված ԴՍՊ ( ДСП )-ից պատրաստված կահույքը չի «վախենում» ջերմաստիճանի փոփոխություններից և մեխանիկական վնասվածքներից,
- խնամքը հեշտ է: Կահույքը չի «վախենում» կենցաղային քիմիկատներից, այն կարելի է խնամել սովորական կահույքի խնամքի միջոցներով:
- Թույլ խոնավության դիմադրություն: ԼԴՍՊ ( ЛДСП )-ն չի դիմանում գոլորշուն և մեծ քանակությամբ խոնավության և ուռչում է մոտ 30%,
- ԼԴՍՊ ( ЛДСП )-ն պարունակում է ֆորմալդեհիդային խեժ, որն ի վերջո վերածվում է ցնդող նյութի և գոլորշիանում: Երբ ֆորմալդեհիդը տարածվում է օդում, այն կարող է հիվանդություններ առաջացնել մարդկանց և կենդանիների մոտ: Ծածկույթը նվազեցնում է գոլորշիների առաջացման հավանականությունը, բայց ամբողջությամբ չի կանխում,
- Փխրունությունը: Եթե կահույքը հավաքվել է մեկ անգամ, ապա տեղափոխելիս այն կարելի է ապամոնտաժել ոչ ավելի, քան 3 անգամ։ Դրանից հետո այն կսկսի կորցնել իր ամրությունը։
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԴՖ ԵՎ ԼԱՄԻՆԱՍՑՎԱԾ ԴՍՊ ( ԼԴՍՊ )
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԴՖ ( MDF )-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՄԴՖ-ը ամբողջությամբ բաղկացած է բնական բաղադրիչներից, սա ցույց է տալիս դրա 100% բնապահպանական առավելությունները,
- նման նյութից պատրաստված կահույքը հավերժ է. ունի բարձր խտություն,
- ջերմաստիճանի փոփոխությունների դիմադրության լավ ցուցանիշ,
- լավ է հանդուրժում խոնավությունը: Սա հուշում է, որ այն կարող է օգտագործվել լոգարանում, խոհանոցում կահույք պատրաստելու համար,
- մակերեսը հարթ է և էսթետիկորեն գեղեցիկ,
- ունի ավելի ցածր գին, քան փայտը,
- դուք կարող եք իրականացնել ցանկացած դիզայնի գաղափար:
- ՄԴՖ-ի թերություններից մեկը բարձր գինն է, որը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ԴՍՊ ( ДСП ),
- մակերևույթի դեկորատիվ դիզայնի ոչ մեծ ընտրության հնարավորությունը:
ԼԴՍՊ ԹԵ՞ ՄԴՖ
Նախքան պնդելը, թե որ նյութն է ավելի լավ կահույք պատրաստելու համար, նախ պետք է պարզել դրանց բնութագրերը, ուժեղ և թույլ կողմերը, լսել փորձագետների կարծիքը և միայն դրանից հետո որևէ եզրակացություն անել: ԼԴՍՊ ( ЛДСП )-ի արտադրության տեխնոլոգիան բաղկացած է սոսինձի միջոցով փայտի տաշեղները սեղմելով և հետագայում դեկորատիվ շերտի կիրառումից: Հիմա նայենք, թե ինչպես է պատրաստվում ՄԴՖ-ը:
Նախ նշենք, որ MDF հապավումը իրենից ներկայացնում է.
- Medium — միջին;
- Density — խտություն;
- Fibreboard — մանրաթելային տախտակ:
- ՄԴՖ-ի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է թեփ, ինչը հնարավորություն է տալիս որպես հումք վերցնել փայտամշակման ձեռնարկություններից գրեթե ցանկացած թափոն,
- Հիմնական բաղադրիչը մանրացնում են հնարավորինս մանր, որից հետո այն մաքրում են տաք գոլորշիով և մանրացնում մինչև ամենափոքր մասնիկների,
- Նախորդ փուլում պատրաստված հումքը խառնում են հատուկ խեժերի հետ և կատարում տաք սեղմում,
- Արդյունքը նյութ է, որը, ըստ որոշ բնութագրերի, չի զիջում բնական փայտին:
Հասկանալու համար, թե որն է կահույքի համար ավելի լավը` MDF կամ ԴՍՊ ( ДСП ), դուք պետք է համեմատեք դրանց հիմնական բնութագրերը:
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԴՖ
ԴՍՊ (ДСП)
ԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս պարամետրերը ուղղակիորեն կախված են օգտագործվող հումքից: Քանի որ լամինացված ԴՍՊ ( ДСП )-ն պատրաստված է պատահական կարգով դասավորված փայտի տաշեղներից, միջին խտությունը կլինի բավականին լայն միջակայքում՝ 350-650 կգ/մ3: MDF-ի արտադրության մեջ հիմնական բաղադրիչը մանրացված գրեթե միատարր զանգվածն է, ուստի միջին խտության առումով անհամապատասխանությունները աննշան են՝ 720-870 կգ/մ3:
ԷԿՈԼՈԳԻԱ
Այժմ արժե հաշվի առնել, թե ինչպես է ԴՍՊ ( ДСП )-ն տարբերվում MDF-ից բնապահպանական տեսանկյունից: Այստեղ ԴՍՊ ( ДСП )-ն միանշանակ պարտվում է MDF-ին, քանի որ ֆորմալդեհիդային խեժերը օգտագործվում են որպես սոսինձ, որոնք ակտիվորեն գոլորշիանում են և վնասակար են մարդու համար:
ՄԴՖ-ի արտադրության տեխնոլոգիան ենթադրում է հիմնական բաղադրիչի չոր սեղմում բարձր ճնշման և բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ որպես կապող բաղադրություն օգտագործելով կարբամիդային խեժեր, որոնք այնքան էլ վնասակար չեն մարդկանց համար:
ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինքնին ԴՍՊ ( ДСП )-ն լավ չի դիմադրում խոնավությանը և երբ այն խոնավանում է, ակտիվորեն կլանում է ջուրը, ուռչում է և ծավալը մեծանում է մինչև 30%: ԼԴՍՊ ( ЛДСП )-ն ավելի դիմացկուն է խոնավության նկատմամբ՝ շնորհիվ լամինացված ծածկույթի:
Քանի որ MDF-ի սալեը բավականին խիտ նյութ են, նույնիսկ առանց դեկորատիվ շերտի, նյութը լավ դիմակայում է խոնավությանը: Նույնիսկ ջրի ազդեցության դեպքում MDF-ը կարող է մի քանի ժամ պահպանել իր սկզբնական ձևը, ինչը գերազանցում է նույնիսկ բնական փայտի որոշ տեսակներին:
Խոնավության դիմադրողականությունը կարևոր պարամետր է, որը պետք է հաշվի առնել խոհանոցի համար կահույքի նյութը որոշելիս՝ ԴՍՊ ( ДСП ) թե՞ MDF:
Իմանալով հիմնական բնութագրերը՝ շատ ավելի հեշտ է դառնում խոհանոց, մահճակալ, զգեստապահարան և այլն պատրաստելու նյութ ընտրելը։ Բացի այդ, հնարավոր է միավորել նյութերը, օրինակ՝ շրջանակը կարելի է պատրաստել պարզ կամ լամինացված ԴՍՊ ( ДСП )-ից, իսկ MDF-ը կարող է օգտագործվել ճակատները զարդարելու և պատրաստելու համար:
ԳԻՆ
ՄԴՖ-ն ունի համեմատաբար բարձր արժեք, քան ԴՍՊ ( ДСП )-ն և ԼԴՍՊ ( ЛДСП )-ն:
ՏԵՍԱԿԱՆԻ
MDF-ը չունի դեկորատիվ ծածկույթի լայն տեսականի, ինչպես ԼԴՍՊ ( ЛДСП )-ն:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված լամինացված ԴՍՊ ( ДСП )-ի և ՄԴՖ-ի վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի լամինացված ԴՍՊ ( ДСП ) և ՄԴՖ ընտրելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և լամինացված ԴՍՊ ( ДСП ) և ՄԴՖ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը լամինացված ԴՍՊ ( ДСП ) և ՄԴՖ արտադրողների և իրացնողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք լամինացված ԴՍՊ ( ДСП ) և ՄԴՖ արտադրողներին ( շինանյութի խանութներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ինքդ քեզ ճանաչելը ողջ իմաստության սկիզբն է
— Արիստոտել
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: