
ՆԱԽԱԲԱՆ
Մենտոպլաստիկան կամ գենիոպլաստիկան կզակի ձևի, չափի կամ դիրքի վիրաբուժական միջամտությամբ կատարվող փոփոխությունն է: Այս էսթետիկ ( պլաստիկ ) վիրահատությունը չի համարվում երիտասարդացնող ընացակարգ, բայց ավելի հաճախ կատարվում է երիտասարդ հաճախորդների մոտ: Մենտոպլաստիկան իրենից ներկայացնում է տրավմատիկ միջամտություն: Դա պահանջում է ոսկրային կառուցվածքների կտրում և տեղափոխություն։ Սակայն արդեն վիրահատությունից 4-6 շաբաթ անց առօրյա կյանքում սահմանափակումների կարիք չի լինի, միջամտության հետքերը կդառնան անտեսանելի, իսկ էսթետիկ արդյունքը կմնա ողջ կյանքում։

ԳԵՆԻՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ( ՄԵՆՏՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ) ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մենտոպլաստիկայի կամ գենիոպլաստիկայի առավելությունները ոչ վիրաբուժական ընթացակարգերի համեմատ հետևյալն են.
- կզակի ցանկացած էսթետիկ թերությունները շտկելու հնարավորություն.
- արդյունքը մշտական է, ոչ ժամանակավոր ( ոչ վիրահատական ընթացակարգերից հետո արդյունքները պահպանվում են 6-24 ամիս ):
Մենտոպլաստիկայի առավելությունը այն է, որ համեմատած կզակի հատվածի փափուկ հյուսվածքների վիրաբուժական պլաստիկայի հետ, դեմքի այս հատվածը շտկելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս։ Փափուկ հյուսվածքների միջամտությունները կարող են շտկել միայն առանձին փոքր թերությունները, օրինակ՝ կրկնակի կզակը, մինչդեռ մենտոպլաստիան ապահովում է ավելի լուրջ թերությունների շտկում, ներառյալ ստորին ծնոտի չափազանց կամ անբավարար զարգացումը և ասիմետրիան:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԻՐԿԱՆԱՑՆՈՂ
TOP 10
ԿԼԻՆԻԿԱՆԵՐ ԵՎ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները ( ծառայություններ )BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԳԵՆԻՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ( ՄԵՆՏՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ) ՏԵՍԱԿՆԵՐԸ
- Կզակի մեծացում: Այս վիրահատության արդյունքում կզակը մեծացնում են,
- կզակի կրճատում: Կատարվում է կզակի չափը նվազեցնելու համար,
- կզակի ուղղում: Կզակը տեղաշարժվում է առաջ, հետ կամ շտկվում անհամաչափությունը:
Մենտոպլաստիկա կզակի ձևը շտկելու վիրաբուժական մեթոդների ընդհանուր անվանումն է։ Կան տասնյակ տարբեր մեթոդներ, որոնք բժիշկները կարող են օգտագործել այս վիրահատությունը կատարելու համար: Տեխնիկայի ընտրությունը կախված է միջամտության նպատակներից, պացիենտի ակնկալիքներից, վիրաբույժի նախասիրություններից ու հմտություններից:
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մինչ միջամտությունը պացիենտը հետազոտվում է պլաստիկ վիրաբույժի մոտ՝ վիրահատությունը օպտիմալ պլանավորելու նպատակով։ Անհրաժեշտ կլինի մի քանի ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիա կատարել։
Վիրահատությունից մի քանի օր առաջ անհրաժեշտ է անցնել հիվանդանոցային թեստերի ստանդարտ համալիր՝ արյան կլինիկական և կենսաքիմիական անալիզներ, մեզի ընդհանուր անալիզ, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտ B և C-ի անալիզներ: 40 տարեկանից բարձր պացիենտներին անհրաժեշտ կլինի էլեկտրասրտագրություն, քանի որ մենտոպլաստիկա կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:
Վիրահատությունից առաջ անհրաժեշտ կլինի նաև խորհրդակցել անեսթեզիոլոգի և ատամնաբույժի հետ։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Որոշ տղամարդիկ, ովքեր ցանկանում են «ուժեղ» կզակ, դրա թերզարգացումը համարում են արատ, մինչդեռ կանանց համար դա թերություն չի համարվում։ Ճիշտ է նաև հակառակը՝ կզակի թեթևակի չափից ավելի զարգացումը տղամարդկանց կողմից հաճախ նորմալ է ընկալվում, մինչդեռ կանայք ցանկանում են այն ավելի հղկել: Այսպիսով, կզակի հատվածում վիրաբուժական միջամտության հիմնական ցուցումներն են.
- տղամարդկանց համար՝ ստորին ծնոտի աննշան թերզարգացումը,
- կանանց համար՝ ստորին ծնոտի աննշան զարգացումը,
- տղամարդկանց և կանանց համար՝ ստորին ծնոտի զգալի թերզարգացումը կամ գերզարգացումը:
Վիրահատության պատճառ կարող են լինել նաև ասիմետրիան, թեք կամ չափազանց լայն կզակը: Ավելի քիչ հաճախ վիրաբուժական միջամտությունները կատարվում են զարգացման ծանր բնածին անոմալիաների կամ հետվնասվածքային արատների դեպքում։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Դեմքի և կզակի պլաստիկ վիրաբուժության հակացուցումներն են.
- սուր վարակիչ հիվանդությունները,
- անհայտ ծագման ջերմությունը,
- ուռուցքաբանական հիվանդությունները,
- ներքին օրգանների քրոնիկ պաթոլոգիաները,
- արյան մակարդման խանգարումները,
- էնդոկրին խանգարումները,
- վիրաբուժական միջամտության տարածքում բորբոքային պրոցեսները:
Մենտոպլաստիկա սովորաբար չի կատարվում մինչև 18 տարեկանը։ Սակայն բնածին ծանր դեֆորմացիաների կամ հետվնասվածքային արատների դեպքում վիրահատական միջամտությունը հնարավոր է ցանկացած տարիքում։

ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենտոպլաստիկան ( գենիոպլաստիկան ) սովորաբար բարդություններ չի առաջացնում, հատկապես, եթե պահպանվում են բժշկի առաջարկությունները։ Ամենատարածվածներից են.
- բորբոքային ռեակցիաները՝ պատշաճ հիգիենայի բացակայության պատճառով,
- իմպլանտի տեղաշարժը՝ պացիենտի անզգուշության պատճառով,
- ստորին շրթունքի թմրածության զգացում,
- ծամելու ժամանակ ցավ և այտուց:
Վերջիններս մեկ ամսվա ընթացքում ինքնուրույն հեռանում են։ Իմպլանտի տեղաշարժը կպահանջի բժշկի կողմից հետազոտություն և, հնարավոր է, կրկնակի վիրահատություն:
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
- Վիրահատությունից հետո բժիշկը նշանակում է ցավազրկողներ, հակաբիոտիկներ ( բարդությունները կանխելու համար ) և բերանի խոռոչի ողողումներ հակասեպտիկ միջոցներով,
- վիրահատությունից հետո առաջին օրերին պետք է քնել մեջքի վրա։ Բժիշկները սովորաբար կարերը հեռացնում են 7-10 օր հետո։ Վիրակապը պետք է կրել մինչև երկու շաբաթ,
- ծամելու ֆունկցիան կվերականգնվի 3 շաբաթվա ընթացքում։ Այս ընթացքում պետք է նախապատվությունը տալ հեղուկին, իսկ հետո կիսահեղուկ ու փափուկ սննդին,
- շատ պացիենտներ իրենց առողջ են զգում 4 շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, թեթև մնացորդային այտուցը կարող է պահպանվել մինչև երեք ամիս, իսկ ոսկրային հյուսվածքի վերջնական միաձուլումը կպահանջի 6 ամիս:

ՄԵՆՏՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կզակի պլաստիկ վիրահատության արդյունքները կախված են վիրահատական միջամտության նպատակներից։
Պրոֆիլը դարձնում է ավելի հարթ: Մենտոպլաստիկան կօգնի վերափոխել նաև ձեր ընդհանուր տեսքը. կզակի փոփոխությունն ազդում է ամբողջ դեմքի ընկալման վրա:
Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կզակի ձևը կամ չափը, դիմեք համապատասխան պլաստիկ վիրաբուժության կենտրոններին:
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ( ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԱՍԻՆ )» հոդվածը

Ցանկացած տարիքի կանանց համար կարևոր է պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը։ Ժամանակակից բժշկության և կոսմետոլոգիայի մեջ նման ընթացակարգերը շատ են։ Մեզոթերապիան մաշկի թերությունների դեմ պայքարի մեթոդ է՝ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծմամբ և կիրառվում է մարմնի տարբեր մասերի վրա։ Մեթոդի նպատակն է շտկել և կանխել մաշկի փոփոխությունները:
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված մենտոպլաստիկայի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան պլաստիկ վիրաբուժության ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը պլաստիկ վիրաբուժության կենտրոնների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կենտրոններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

ՄԵՐՍՄԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Էջի Ասությը

Պետք չէ ամեն վայրկյան երջանիկ լինել, ընդհանուր առմամբ երջանիկ լինելու համար
— Անհայտ Հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: