
ՆԱԽԱԲԱՆ
Այսօր ավելի ու ավելի հաճախ են շինարարները և դիզայներները առաստաղի ձևավորումը կատարում «Կախովի» առաստաղների միջոցով: Դա պայմանավորված է տարբեր գործոններով: «Կախովի» առաստաղները նկատելիորեն առանձնանում են այլ անալոգային ֆոնի վրա և ունեն մի շարք առավելություններ, չնայած զերծ չեն թերություններից:
«Կախովի» առաստաղները վերևից սահմանափակում են սենյակը և կցվում են առաստաղին կամ կախոցներով ծածկույթին: Կախովի առաստաղները օգտագործվում են հետևյալ նպատակներով.
- լուսավորություն,
- ձայնի կլանում,
- ձայնամեկուսացում,
- օդափոխություն,
- դեկորատիվ նպատակներ. դրանք թաքցնում են օդափոխման ուղիները, խողովակները, մալուխները, կրող կառույցների դուրս ցցված տարրերը,
- հրդեհային պաշտպանություն:
ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Կախովի» առաստաղի անվանումը տրվել է հատուկ տեխնոլոգիայի համար: Այն չպետք է շփոթել գիպսաստվարաթղթի վրա հիմնված դասական շինանյութի հետ, որոնք հատուկ ամրացումներով ամրացված են վանդակաճաղի վրա: Տեխնիկական տեսանկյունից այն շրջանակային (կարկասային) համակարգ է, որը կախված է հիմնական առաստաղից: Ամրացումն իրականացվում է կախոցների միջոցով:
Պարզ ասած՝ շրջանակն (կարկասը) կախված է մետաղական կախոցներով, որոնք տեղադրված են առաստաղի մեջ` միմյանցից որոշակի հեռավորության վրա: Կախիչների երկարությունը նույնն է, ինչը որոշում է առաստաղի հավասար բարձրությունը հատակի համեմատ: Կախիչներին աջակցում են կրիչները, որոնց վրա կցված են մետաղական պրոֆիլներ: Հարդարման նյութը պտուտակվում է պրոֆիլների մեջ՝ փորձելով հնարավորինս ճշգրիտ միացնել թերթերը:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կախովի» առաստաղներ ունեն որոշ յուրահատուկ առավելություններ.
- «կախովի» առաստաղները ունիկալ են,
- hնաարավոր է չլինի երկրորդ նմանատիպ դիզայնով առաստաղ,
- առաստաղին կարող են ապահովել յուրահատուկ դիզայն,
- հնարավորություն են տալիս քողարկել առաստաղի հնարավոր թերությունները և կոմունիկացիայի համակարգերը,
- հնարավոր է ինքնուրույն որոշել առաստաղի բարձրությունը,
- հնարավոր է ստանալ ամենատարբեր գունային էֆեկտներ,
- եթե տեղադրման (մոնտաժային) աշխատանքները ճիշտ են կատարվել, ապա այն կարելի է օգտագործել երկարաժամկետ՝ ավելի քան 15 տարի,
- տարբեր դիզայներներ «կախովի» առաստաղները օգտագործում են տարբեր նշանակության տարածքները առանձնացնելու նպատակով:

Չնայած բազմազան առավելությունների, «կախովի» առաստաղներն ունեն նաև մի շարք թերություններ.
- անգամ կախոցները կարճ լինելու դեպքում, կրճատվում է առաստաղի բարձրությունը, Ցանկալի չէ կիրառել «կախովի» առաստաղները, եթե ի սկզբանե սենյակի բարձրությունը չի գերազանցում 2,7 մետրը,
- ինչպիսի նյութ էլ ընտրեք առաստաղի համար, միևնույն է, այն երաշխավորված չէ մեխանիկական ազդեցություններից, հաճախ նաև՝ ջրի և խոնավության ազդեցությունից: Տվյալ դեպքում, դուք ստիպված կլինեք փոխել առաստաղը կամ նրա մի հատվածը,
- համեմատաբար բարդ կոնստրուկցիաները ունեն ճշգրիտ հաշվարկների անհրաժեշտություն, ինչի համար անհրաժեշտ է ծախսել ժամանակ և առաջացնում է լրացուցիչ դժվարություններ,
- ցանկացած տիպի տեխնալոգիական անհամապատասխանությունները կարող են հանգեցնել «կախովի» առաստաղի դեֆորմացիային:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ
TOP 10
ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ
Ցանկացած բնույթի ապրանք գնելիս օգտակար է հաշվի առնել այդ ապրանքից օգտված հաճախորդների կարծիքները և գնահատականները: Սույն՝ www.BizRatings.online կայքում դուք կարող եք փնտրել և գտնել կախովի առաստաղներ վաճառաող և բարձր վարկանիշ ( Rating ) ունեցող շինանյութի խանութների ցանկը և ընտրել այն խանութները, որոնց գնորդները գոհ են «կախովի» առաստաղների որակից և խանութի սպասարկումից:
«ԿԱԽՈՎԻ» ԱՌԱՍՏԱՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
«Կախովի» առաստաղի տեսակները հիմնականում կարելի է դասակարգել ըստ.
- դիզայնի,
- նյութի տեսակի:
ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԴԻԶԱՅՆԻ
Կախովի առաստաղների դասակարգումը ներառում է առաստաղի նախագծման բազմաթիվ տարբերակներ: Դրանք կարող են պայմանականորեն բաժանվել մի քանի տեսակների: Ըստ կառուցվածքի տեսակի՝ դրանք են.
- մեկ մակարդակ,
- երկաստիճան,
- երեք մակարդակ,
- բազմամակարդակ:


ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ՆՅՈՒԹԻ
ԹԵՐԹԱՎՈՐ ՍԱԼԵՐ
Թերթավոր սալերը ունեն այն առավելությունը, որ կարելի կտրել համապատասխան դիզայնի: Սակայն, միևնույն ժամանակ այն ստեղծում է լրացուցիչ աշխատանք և դժվարություններ:


ԿԱՍԵՏԱՅԻՆ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ


ՑԱՆՑԱՁԵՎ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ


ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ

Ձգվող առաստաղների օգտագործումը պայմանավորված է.
- դրանց բարձր առաձգականությամբ,
- դեֆորմացիային դիմադրողականությամբ,
Ձգվող կտավը ավելի հաճախ կցվում է գիպսաստվարաթղթե շրջանակին, չնայած այն հաճախ ամրացվում է նաև կախովի կառուցվածքի շրջանակի վրա: Նման ձգվող առաստաղների համար նյութը ՊՎՔ թաղանթն ու գործվածքներն են: Թաղանթն ունի ավելի մեծ առաձգականություն, այն կարող է ունենալ փայլուն, փայլատ և ատլասե (ծածկված) մակերեսային հյուսվածք:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կախովի առաստաղների վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կախովի առաստաղներ ընտրելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կախովի առաստաղներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կախովի առաստաղներ արտադրողների և իրացնողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կախովի առաստաղներ արտադրողներին ( շինանյութի խանութներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:

Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ես չեմ վախենում նրանից, ով ուսումնասիրում է 10,000 տարբեր հարվածներ: Ես վախենում եմ մեկից, ով ուսումնասիրում է մեկ հարվածը 10,000 անգամ
— Բրյուս Լի ( Брюс Ли )՝ ամերիկացի կինոդերասան
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: