ՆԱԽԱԲԱՆ
Գաղտնիք չէ, որ նորակառույց բնակելի շենքում նոր բնակարան գնելը շատերի վաղեմի երազանքն է և կառուցապատողի ընտրությունը անշարժ գույք ձեռք բերելու կարևոր փուլերից մեկն է: Սակայն կան բազմաթիվ գործոններ, որոնք քաղաքացիները պետք է հաշվի առնեն նորակառույցներ փնտրելիս և նորակառույց բնակելի շենքերում բնակարան գնելիս: Ստորև ներկայացված են տասնմեկ կանոններ, որոնք բնակարանի կամ հողատարածքի ընտրության փուլում ձեզ կօգնեն չընկնել որոգայթների մեջ և խուսափել գումար կորցնելուց:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Ստուգեք, արդյոք կառուցապատողը պաշտոնապես գրանցված է և ունի բնակելի բազմահարկ շենքեր ( առանձնատներ ) կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ և լիցենզիաներ: Սա երաշխավորում է ընկերության գործունեության օրինականությունը և իրավական պահանջներին համապատասխանելը:
2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՊՈՐՏՖՈԼԻՈ
Ուսումնասիրեք կառուցապատողի փորձը, հատկապես բազմահարկ բնակելի նորակառույց շենքերի դեպքում: Ցանկալի է, որ կառուցապատողը ունենա երկար տարիների փորձ: Նախընտրելի է, որ կառուցապատողի գործունեությունը անշարժ գույքի շինարարության ոլորտում լինի նվազագույնը 5 տարի:
Նախորդ նախագծերի ( շահագործման հանձնված նորակառույց շենքերի և առանձնատների ) մասին տեղեկատվությունը, կառուցված օբյեկտների օրինակները, ինչպես նաև հաճախորդների կարծիքները կօգնեն ձեզ պատկերացում կազմել ընկերության հուսալիության մասին: Խորհուրդ է տրվում անձամբ այցելել շինարարական հրապարակ և տեղում ծանոթանալ մանրամասներին:
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրեք կառուցապատողի ֆինանսական վիճակը: Համոզվեք, որ ընկերությունը բավարար ֆինանսական ռեսուրսներ ունի նախագիծն ավարտելու համար: Սա երաշխիք է, որ շինարարությունը կավարտվի ժամանակին և կհամապատասխանի որակի պահանջներին: Ֆինանսական կայունության հետ կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով ընկերության ֆինանսական հաշվետվությունները: Դուք դա կարող եք անել ինքնուրույն կամ դիմել որևէ հաշվապահական կամ աուդիտորական ընկերության՝ այս հարցում ձեզ օգնելու համար:
TOP 10
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
4. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Զգուշորեն ուսումնասիրեք կառուցապատողի կողմից տրամադրված պայմանագիրը: Համոզվեք, որ բոլոր պայմաններն ու առաջարկները հստակ են և համապատասխանում են ձեր պահանջներին:
Միշտ կարդացեք ամբողջ պայմանագիրը: Տվեք տարբեր հարցեր առանց վախենալու: Ավելի լավ է շարժվել այն դիրքից, որ չգիտես կամ չես հասկանում այս կամ այն կետը։ Այնուհետև դուք հնարավորություն կունենաք գնահատել պատասխանը և որոշել՝ արդյոք անհրաժեշտ է այս կետը մանրամասն մշակել իրավաբանի հետ, թե՞ ընդհանրապես հեռացնել նյութը: Դիտեք արձագանքը, երբ խնդրում եք խմբագրել պայմանագիրը: Եթե ընկերությունը համաձայն չէ սրան կամ արդարացումներ է փնտրում, ապա դա առիթ է մտածելու այդ մասին։
Ինչպե՞ս գտնել բարձրակարգ իրավաբանական ծառայություն:
BiyRatings.online ( BR ) կայքը ձեզ կօգնի նաև այս հարցում: Պարզապես սեղմեք աջ կողմի դիտել կոճակը և կբացվի լավագույն իրավաբանական գրասենյակների ցանկը:
TOP 10
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Անհրաժեշտության դեպքում փնտրեք իրավաբանական խորհրդատվություն:
5. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Ծանոթացեք կառուցախտողի կատարված աշխատանքի և նյութերի որակի երաշխիքների հետ: Պարզեք, թե ինչպես է իրականացվում հետերաշխիքային սպասարկումը և ինչպես են լուծվում վերանորոգման և մասերի փոխարինման հետ կապված խնդիրները:
6. ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Ծանոթացեք կառուցապատողի նախորդ նախագծերի հետ կապված իրավական վեճերի կամ խնդրահարույց իրավիճակների հետ, եթե իհարկե այդպիսիք կան: Դա կօգնի ապագայում խուսափել խնդիրներից ու տհաճ իրավիճակներից։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
7. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Ստուգեք ծրագրի շինարարության և ավարտի ակնկալվող ժամկետները: Համեմատեք դրանք ձեր կյանքի պլանների և կայացվելիք որոշումների հետ: Ծանոթացեք նաև շահագործման ժամկետը խախտելու դեպքում կառուցապատողի կողմից վճարվելիք տույժերի առկայությանը: Չէ՞ որ ժամանակը նույնպես փող է:
8. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ
Ուսումնասիրեք շրջակա ենթակառուցվածքները և միջավայրը, որտեղ գտնվում է կառուցապատողի սեփականությունը՝ կառուցվող նորակառույց շենքը: Համոզվեք, որ դրանք համապատասխանում են ձեր պահանջներին՝ կապված խանութների, դպրոցների, հասարակական տրանսպորտի և այլ կարևոր հարմարությունների հասանելիության հետ:
9. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ուսումնասիրեք կառուցապատողի կողմից առաջարկվող վճարման պայմանները և ապագա անշարժ գույքի արժեքը:
Համեմատեք այս պայմանները շուկայական չափանիշների և ձեր ֆինանսական վիճակի հետ:
10. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ծանոթացեք հաճախորդների հետ հաղորդակցվելու կառուցապատողի ունակությանը և հաղորդակցման որակին: Պարզեք, թե կառուցապատողի կողմից ինչ հաղորդակցման ուղիներ են տրամադրվում և որքան արագ են արվում արձագանքներ հաճախորդների հարցումներին:
11. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
Պետք է հետաքրքրվել ոչ թե նրանով, թե քանի քառակուսի մետր է շահագործման հանձնում կառուցապատողը, այլև ինչ որակի բնակարան է հանձնում։ Որպես կանոն, նման տեղեկատվություն չի պարունակվում կառուցապատողների առաջարկներում։ Հետևաբար, առաջնահերթ խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով պարզել.
- որքանով են գնորդները գոհ իրենց բնակարաններից՝ կոնկրետ կառուցապատողի կողմից տների շահագործման հանձնելուց հետո,
- անորակ շինարարության դիմաց որքան է փոխհատուցում կառուցապատողը ( եթե փոխհատուցում է ):
Ծանոթացեք նաև գնորդների կարծիքներին: Դուք անպայման պետք է վերլուծեք կարծիքները և չխաբվեք առաջին գովասանական կարծիքին: Կառուցապատողի վերաբերյալ ցանկալի է կարդալ և վերլուծել մեկնաբանությունները սոցիալական ցանցերում և ֆորումներում:
Մեծ թվով դրական կարծիքների, ինչպես նաև բացասական կարծիքների առկայությունը պետք է զգուշացնի ձեզ:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Դուք կարող եք ինքներդ ընտրել հուսալի կառուցապատող ընկերություն, բայց դա կպահանջի հսկայական ժամանակ և համբերություն: Եվս մեկ անգամ ընթրեցեք կառուցապատող ընտրելու կանոնները և փորձեք հետևել այդ կանոններին: Դա կհեշտացնի ձեր գործը:
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված կառուցապատող ընկերություն ընտրելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր կարիքներին համապատասխան տունը կամ շինությունը կառուցելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը նախագծային կամ ճարտարապետական ընկերության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք անշարժ գույքի կառուցապատող ընկերությանը վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:
Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Արևային Համակարգեր ( Սոլար ) Տեղադրողների Վարկանիշը
Շինարարական Նյութեր Վաճառողների Վարկանիշը
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: