
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ժամանակակից աշխարհում կանայք ձգտում են հասնել իդեալական կեցվածքի՝ պարբերաբար այցելելով կանացի ֆիթնես մարզասրահներ, քանզի լավ ֆիզիկական կազմվածքի ցանկությունը բնորոշ է ինչպես ուժեղ սեռի ներկայացուցիչներին, այնպես էլ նրանց մյուս կեսերին։ Լավ ֆիզիկական կազմվածք, հիանալի տեսք՝ այս ամենը անհնար է պատկերացնել առանց ֆիթնես մարզումների:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԱՆԱՑԻ ՖԻԹՆԵՍԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆիթնեսը կյանքի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս ձեռք բերել և պահպանել գերազանց ֆիզիկական կազմվածք: Ֆիթնեսի կանոնավոր պարապմունքներն ունեն մի շարք առավելություններ, որոնք կփորձենք թվարկել։
- ֆիթնեսը հասանելի միջոց է ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու, մկանները և ոսկորները ամրապնդելու, տոկունությունը, ճկունությունը, ուժը զարգացնելու համար,
- մարզումները բուժում են մարմինն ամբողջությամբ: Կանոնավոր վարժությունները բերում են մի շարք դրական հետևանքներ։ Դրանցից են.
- արյան շրջանառության նորմալացումը,
- օրգանների և հյուսվածքների հագեցվածությունը թթվածնով,
- նյութափոխանակության համակարգի նորմալացումը,
- տոքսինների արագ հեռացումը մարմնից, ինչը վերացնում է այտուցների, ցելյուլիտի խնդիրը և խթանում ճարպերի մաշման պրոցեսները,
- բացի այդ, կանացի ֆիթնեսը բարելավում է կեցվածքը, ամրացնում և բուժում է ողնաշարը: Սա նվազեցնում է հիվանդացության մակարդակը և բարձրացնում իմունիտետը, օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ,
- ապացուցված է, որ պարապմունքները դրական են ազդում կնոջ հոգե-հուզական վիճակի վրա։ Թրեյնինգը հնարավորություն է տալիս լիցքաթափվելու, շեղվելու առօրյա հոգսերից։ Ակտիվ գործունեությունը բարելավում է տրամադրությունը և նվազեցնում սթրեսի մակարդակը,
- մարզումների համադրությունը և սննդի կանոններին հետևելը թույլ է տալիս ազատվել ավելորդ քաշից և ձեռք բերել.
- ներդաշնակ կազմվածք,
- թեթև մկաններ,
- ընդգծված իրան,
- տոնավորված և առաձգական մարմին։
- Ֆիթնեսը թույլ է տալիս նաև ազատվել արտաքին տեսքի հետ կապված բարդույթներից և բարձրացնել ինքնագնահատականը։
- ֆիթնեսի խմբակային պարապմունքները թույլ են տալիս դառնալ ավելի շփվող, ընկերներ գտնել համախոհների մեջ,

TOP 10 ՖԻԹՆԵՍ ԱԿՈՒՄԲՆԵՐ

- մարզումների կանոնավորությունը զարգացնում է ինքնակարգապահությունն ու կամքի ուժը։ Ֆիթնես մարզումները համատեղելի չեն վատ սովորությունների հետ, ուստի սովորեցնում են առողջ ապրելակերպ,
- ֆիթնեսը բարձրացնում է արդյունավետությունն ու ակտիվությունը ցանկացած տեսակի գործունեության մեջ: Դրան նպաստում է վարժությունների ընթացքում սերոտոնին հորմոնի արտադրությունը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԱՆԱՑԻ ՖԻԹՆԵՍԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կանացի մարմինը տարբերվում է տղամարդկանց մարմնից, ուստի մարզման համակարգը պետք է տարբեր լինի: Այսպիսով, կանայք շատ ավելի քիչ տեստոստերոն և նորադրելանլին են արտադրում, ինչի շնորհիվ տղամարդիկ կարող են կատարել զգալի ծանրաբեռնվածություն պահանջող վարժություններ։
Ի տարբերություն տղամարդկանց, կանանց մկանային զանգվածը շատ ավելի դանդաղ է աճում, ուստի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ավելի շատ կրկնություններ՝ առանց ծանր քաշ ունեցող մարզասարքերի: Բացի այդ, կանացի կազմվածքի առանձնահատկությունն այն է, որ մարմնի ստորին մասի մկանները ավելի հեշտ են զարգանում՝ համեմատած վերինի։

Մարզվելիս կանայք պետք է հիշեն, որ ավելի արագ և հեշտ են գիրանում, ինչը սննդային խիստ սահմանափակումների կարիք է առաջացնում, առանց որի քաշի կորուստը խնդրահարույց կլինի։
Բացի այդ, կանանց մոտ արդյունքները կապված են դաշտանային ցիկլի հետ:
Որպեսզի մարզումները բերեն ցանկալի արդյունք, հետևեք կանոններին.
- Առաջին հերթին, ճիշտ սնվեք, հաշվեք կալորիաները՝ պահպանելով դեֆիցիտը՝ կալորիաներ պետք է ավելի շատ ծախսել, քան ընդունում եք:
- Պահպանեք ռեժիմը, հիշեք, որ մկանները վերականգնվում և աճում են քնի ժամանակ, ուստի քնի տևողությունը պետք է լինի օրական առնվազն ութ ժամ: Մի ծանրաբեռնեք մկանները, դա կբերի հակառակ էֆեկտի՝ նվազման։
- Պարբերաբար փոխեք վարժությունները՝ թույլ չտալով, որ մարմինը ընտելանա ծանրաբեռնվածությանը, աստիճանաբար ավելացրեք կրկնությունների քանակը, մի ծանրաբեռնեք մկանների մեկ խումբ, ձեր մարզումներում ներառեք տարբեր վարժություններ։
ԿԱՆԱՑԻ ՖԻԹՆԵՍԻ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ցանկացած մարզում, լինի դա անհատական, թե խմբակային, ներառում է մի շարք պահանջվող քայլեր: Մշակվել են մարզումների մի քանի տեսակներ, որոնք հատկապես հարմար են կանանց համար։
Աերոբիկա — կարդիոմարզումներ են ռիթմիկ երաժշտության ներքո, լրացուցիչ սարքավորումների օգտագործմամբ: Թույլ է տալիս նիհարել, մարզում է սրտանոթային համակարգը։
Յոգա — սահուն շարժումների և հանգիստ երաժշտության սիրահարների համար, կեցվածքների, ասանաների փոփոխություն, մեկը մյուսին լրացնող: Յոգան լուծում է տարբեր խնդիրներ, այդ թվում՝ սահուն քաշի կորուստ, ճկունության բարելավում, ֆիզիկական պատրաստվածության պահպանում։
Պիլատես — տարածված մարզաձև է, որը նպաստում է քաշի կորստին և մկանների ամրապնդմանը: Յոգայի պես, պիլատեսը հարմար է բոլոր տարիքի մարդկանց, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող կանանց համար:
CrossFit ( ԿրոսՖիթ ) — ֆիթնեսի ժամանակակից տեսակներից է, որը համատեղում է բարձր ինտենսիվության և ուժային մարզումները: Արդյունքն արագ քաշի կորուստ է, մկանների կառուցում, ուժի բարելավում:
Stretching ( Ստրետչինգ )՝ Ձգում — հարմար չէ նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը, բայց կօգնի պահպանել ձեռք բերված արդյունքը: Սրանք վարժություններ են՝ ուղղված ճկունության զարգացմանը և կանացի մարմնի կորեր ձևավորելուն։
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը

Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կանացի ֆիթնեսի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև ֆիթնես մարզումներից հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ֆիթնես մարզասրահների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ֆիթնես ակումբներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

SPA Կենտրոնների Վարկանիշը
Ֆիթնես Ակումբների Վարկանիշը

Էջի Ասույթ

Կանայք հասարակության իրական ճարտարապետներն են
— Շեր ( Շերլին Սարգսյան )
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: