
Նախաբան
Յուրաքանչյուր կին երազում է նորաձև տեսք ունենալ, իր զգեստապահարանը հարստացնել բարձրորակ հագուստով ու էլեգանտ կոշիկներով: Հայտնի ֆիլմի հերոսուհու խոսքով՝ հենց կոշիկներն են, որ պարզապես կնոջը վերածում են իսկական տիկնոջ: Կանացի կոշիկ ընտրել իմանալը պարզապես հեշտացնում է գնում կատարելը, որը կապահովի կոշիկը կրողի բարեկեցությունը և ուրիշներից հիացական հայացքներ ստանալու կարողությունը:

Եթե ճիշտ կոշիկ ընտրեք, կարող եք ընդգծել ձեր կազմվածքը ( ֆիգուրան ) և լինել ինքնավստահ: Ճիշտ կոշիկ ընտրել դուք կարող եք, եթե դուք ծանոթանաք կանացի կոշիկ ընտրելու չափանիշներին և կանոններին: Այս դեպքում հնարավոր կլինի գտնել այն մոդելը, որը լավագույնս կհամապատասխանի կնոջ ոճին և կարգավիճակին:
Ոչ մի գեղեցկություն, ոճ կամ դիզայն, արդարացում չի լինի այնպիսի կոշիկներ գնելու համար, որոնցով անհարմար է քայլել: Հետևաբար, առաջին հերթին ուշադրություն դարձրեք ոչ թե նորաձևության միտումներին, այլ ձեր հարմարավետությանը: Սա էապես կարևոր է:
Կանացի Կոշիկ Գնելու Չափանիշները

Անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպիսիք են եղանակի և կենսակերպի առանձնահատկությունները:
Կանացի կոշիկ ընտրելու կարևոր չափանիշներից են.
- ապրանքանիշի ընտրությունը,
- նյութը, որից պատրաստվում է կոշիկը,
- արդի նորաձևության միտումները:
Կանացի կոշիկների ընտրության առաջին կանոնն ասում է, որ դրանք պետք է պատրաստված լինեն.
- բնական նյութերից և
- լինեն խելամիտ թանկ:
Կանացի կոշիկը պետք է համապատասխանի այն իրավիճակին, որում ենթադրվում ( նախատեսվում ) է հագնել Օրինակ՝ տեղին չէ բարձրակրունկ կոշիկներ կրել առօրյա կյանքում կամ օքսֆորդ կոշիկներով այցելել երեկոի;
Կանացի կոշիկներ ընտրելիս կարևոր չափանիշ Է նաև կրունկի բարձրությունը: Կոշիկի կրունկը պետք է ապահովի ոտքի անհրաժեշտ կայունությունը և պետք կանխի նաև ցավը կոճի շրջանում:
Կրունկի օպտիմալ բարձրությունը մինչեւ 10 սմ է: Այն պետք է ունենա ճիշտ ձև` կազմելով ուղիղ գիծ: Նրանց համար, ովքեր շատ բարձր կրունկներ են նախընտրում, հարմարավետության համար իմաստ ունի ընտրել պլատֆորմ ունեցող մոդելները:
Ահա ևս մի քանի հիմնական կանոններ, որոնց օգտագործմամբ, ամենայն հավանականությամբ, կկարողանաք ընտրել հարմար կանացի կոշիկներ:

Իհարկե, առաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, ձեր ոտքի կառուցվածքային առանձնահատկություններն են և դուք առաջնահերթ պետք է հաշվի առնեք.
- ոտքի չափը,
- ոտնաթաթի բարձրությունը ( подъем стопы ),
- ոտքի թաթի լայնությունը:
Կոշիկի ճիշտ չափի ընտրությունը շատ կարևոր է: Մի վստահեք վաճառողներին, ովքեր պարբերաբար պնդում են, որ կոշիկը մի փոքր ուշ է բացվելու: Այո, իհարկե, կոշիկները ժամանակի ընթացքում մի փոքր լայնանում են, բայց այդ հույսով կոշիկ մի գնեք:

Տղամարդու Կոշիկ

Կանացի Կոշիկ

Մանկական Կոշիկ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings կայքից: Իմանալ ինչպես …

Կանացի կոշիկը փորձելու գործընթացում մի շտապեք և ձեր նոր կոշիկներով շրջեք խանութում: Փորձեք որսալ ձեր բոլոր զգացողությունները: Եթե ձեր ոտնամատերը հենվում են կոշիկի առջևի մասին, ապա ձեր կոշիկները սեղմում են և այն ձեր համար չէ: Փորձեք մեծ չափի կամ այլ մոդելի կոշիկ:
- Փորձեք կոշիկի զույգը, այլ ոչ թե մեկ հատը: Քանի որ անատոմիական կառուցվածքով ոտքերը կարող են տարբերվել միմյանցից,
- Ձեռքերով թեքեք ներբանը, այն պետք է լինի առաձգական, հակառակ դեպքում ձեր համար անհարմար կլինի կոշիկը հագնել,
- Կոշիկ գնեք օրվա երկրորդ կեսին կամ երեկոյան: Աշխատանքային օրվա ընթացքից հետո ոտքը մի փոքր այտուցվում է, ուստի առավոտյան գնված կոշիկները երեկոյան կարող են նեղ լինել ու անհարմարություններ պատճառել,
- Ձմեռային կանացի կոշիկ գնելիս մի մոռացեք գուլպաների ( զուգագուլպաների ) մասին: Ձմռան համար կոշիկները հաճախ գնում են աշնանը, երբ դեռ տաք գուլպաներ չեն հագնում և կոշիկի չափսը որոշելիս պետք է հաշվի առնել նաև գուլպայի առկայությունը,
- Բարակ ներբան: Կարևոր չէ, թե որ սեզոնի համար եք ընտրում կոշիկները, ներբանը չպետք է չափազանց բարակ լինի, հակառակ դեպքում դուք ռիսկի եք դիմում զգալ յուրաքանչյուր փոքր քարի կտոր, իսկ ձմռանը` մրսել,
- Բնական նյութ: Այս կետը կարևոր է բոլոր տեսակի կոշիկների համար: Բնական նյութերը, ինչպիսիք են կաշին, թավիշը ( զամշ ), տեքստիլը, ապահովում են ջերմության օպտիմալ փոխանցումը և թույլ են տալիս ոտքերին «շնչել»: Սինթետիկ նյութերը, հատկապես ամռանը, կարող են հանգեցնել մաշկի խնդիրների,

- Կանացի կոշիկների ընտրության հարցում չափազանց բարձր կամ չափազանց բարակ կրունկները նույնպես ուշադրության արժանի են: Համոզվեք, որ դուք ձեզ կզգաք հարմար նմանատիպ կոշիկներով,
- Երբ դուք ընտրել եք նեղ ոտնաթաթով կոշիկներ, ապա կրկին համոզվեք որ դրանք հարմարավետ են ձեր համար, հատկապես եթե ունեք լայն ոտնաթաթ,
- Կասկածներ չափի վերաբերյալ: Կոշիկները, որոնք չեն համապատասխանում ձեր չափսերին ( փոքր են կամ մեծ ), կարող են փչացնել ձեր տրամադրությունը:
Եզրակացություն
Կանացի կոշիկ գնելիս առաջնահերթ ուշադրություն դարձրեք ձեր հարմարավետությանը: Կանացի կոշիկը, լինի դա բարձրակրունկ թե ցածրակրունկ, պետք հարմար լինի ձեզ:
Կանացի կոշիկ գնելիս նախապես ստուգեք որոշ չափանիշներ՝ կոշիկի նյութը, կարը, ներբանը և այլն, հետո միայն կատարեք գնումներ:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կանացի կոշիկ գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կանացի կոշիկի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել կոշիկ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կոշիկի ապրանքանիշի ( կոշիկի խանութ-սրահի ) մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերուհիներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կոշիկ արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը

Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը

Սենյակն առանց գրքերի նման է մարմնի առանց հոգու
— Մարկուս Տուլիուս Կիկերոն (Ցիցերոն)