
Ի՞ՆՉ է ԿԱՀՈՒՅՔԸ
Կահույքը դա իրերի ամբողջություն է, իրեր որոնք նախատեսված են աջակցելու մարդկային տարբեր գործողությունների՝ օրիանակ՝ նստատեղեր ( աթոռներ, բազկաթոռներ և բազմոցներ ), ուտելու համար նախատեսված հարմարություններ ( սեղաններ ) և քնելու պարագաներ ( մահճակալներ ): Կահույքն օգտագործվում է նաև աշատավայրերում, օրինակ՝ սեղաններ, պահարաններ և դարակաշարեր: Կահույքը հանդիսանում է նաև դիզայներական արտադրանք և համարվում է դեկորատիվ արվեստի ձև:
Կահույքի ֆունկցիոնալ դերից բացի, այն կարող է ծառայել խորհրդանշական կամ կրոնական նպատակների: Այն կարելի է պատրաստել բազմաթիվ նյութերից, ներառյալ՝
- մետաղից,
- պլաստմասից,
- փայտից,
- ծղոտից և այլն:
ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մարդիկ, մարդկային քաղաքակրթության սկզբից ի վեր որպես կահույք օգտագործում էին բնական առարկաներ՝ ծառի կոճղեր, ժայռեր և մամուռներ: Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուրջ 20 000 տարի առաջ մարդիկ իրենց կահույքը կառուցել են օգտագործելով փայտ, քար և կենդանիների ոսկորներ:


Գոյատևող առաջին կահույքը գտնվում է Շոտլանդիայում գտնվող Skara Brae- ի տներում և ներառում է պահարաններ և մահճակալներ, որոնք բոլորը կառուցված են քարից:
Հյուսնագործության նման բարդ տեխնիկան սկսվել է Հին Եգիպտոսում: Այս դարաշրջանին վերաբերվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են կահույքի փայտե կտորներ, ներառյալ աթոռներ և սեղաններ, որոնք երբեմն զարդարված էին արժեքավոր մետաղներով կամ փղոսկրով:
Կահույքի դիզայնի էվոլյուցիան շարունակվեց Հին Հունաստանում և Հին Հռոմում: Պալատներում հաճախ կարելի էր հանդիպել բազմաֆունկցիոնալ բազմոցներ, որոնք օգտագործվում էին հանգստանալու, ուտելու և քնելու համար: Միջնադարի կահույքը սովորաբար ծանր էր և զարդարված զարդանախշերով:
Կահույքի դիզայնը ընդլայնվեց XIV- XV դարի Իտալիայի Վերածննդի դարաշրջանում: Տասնյոթերորդ դարը և՛ Հարավային, և՛ Հյուսիսային Եվրոպայում բնութագրվում էր կահույքի շքեղ, հաճախ ոսկեզօծ բարոկկո նմուշներով:
ԿԱՀՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Բազմոց

Աթոռ

Սեղան

Գրասեղան

Ռաթան ( Rattan ) կահույք

Հեռուստացույցի տակդիր
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

Սեղան և Աթոռներ

Ննջասենյակի Կահույք

Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

Մահճակալ

Դարակներ

Հագուստի Պահարան

Կոմոդ

Գրապահարան

Ներքնակ
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ԿԱՀՈՒՅՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԿԱՀՈՒՅՔԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ
Հյուրասենյակի կահույքի հավաքածուն սովորաբար իր մեջ ներառում է.
- աթոռներ ( սովորաբար 4 կամ 6 հատ ),
- սեղան,
- սպասքի պահարան,
- բազմոցներ և
- սուրճի սեղան:

ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ
Ննջասենյակի կահույքը կահույքի տարատեսակներից մեկն է, որը նույնպես ունի լայն պահանջարկ: Սովորաբար այն ներառում է.
- երկտեղ մահճակալ,
- պահարաններ,
- հայելի,
- որոշ դարակներ և
- այլ պարագաներ:

ԽՈՀԱՆՈՑԻ ԿԱՀՈՒՅՔ
Խոհանոցի կահույքը բնակարանի ինտերիերի կարևորագույն մասն է: Չէ՞ որ մենք գտնվելով տանը, բավականին շատ ժամանակ ենք անցկացնում խոհանոցում, ինչը պետք է լինի հարմարավետ:

ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ
Ունենալ գեղեցիկ դիզայնով և հարմարավետ կահույքով սանհանգույց ( լողասենյակ ), յուրաքանչյուրի ցանկությունն է: Կահավորեք ձեր սանհանգույցը լավագույն կահույքով:

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ
Համակարգչով աշխատելիս, լավ համակարգիչ ունենալուց բացի, շատ կարևոր է նաև ունենալ լավագույն համակարգչային կահույքը:

ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ
Հարմարավետ գրասենյակային կահույքը գործարարներին և գրասենյակային աշխատողներին կօգնի իրենց ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքային խնդիրները լուծելու վրա:

ՀՆՈՃ ԿԱՀՈՒՅՔ
Սովորաբար, հնաոճ տերմինը կիրառվում է այն ապրանքների համար, որոնք արտադրվել են մոտ 80-100 տարի առաջ: Նույնը վերաբերվում է նաև կահույքին:

ԱՅԳՈՒ ( ԲԱԿԻ ) ԿԱՀՈՒՅՔ
Երբ գալիս է ամառը, բոլորն են ցանկանում իրենց ժամանակը անցկացնել տնամերձ այգում: Այգու կահույքը ձեր ժամանցը կդարձնի ավելի գեղեցիկ և հարմարավետ:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ( ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ) ԿԱՀՈՒՅՔ
Դպրոցական կամ աշակերտական կահույքը կահույքի ամենակարևոր տեսակներից է այն առումով, որ այն օգտագործում են երեխաները, ինչը կարևոր է երեխաների զարգացման համար:

ՀՈՌԵԿԱ ԿԱՀՈՒՅՔ
ՀոՌեԿա կահույքը նախատեսված է հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները և բարերը կահավորելու համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ
Տան փոքր անդամներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն: Գեղեցիկ և հարմարավետ մանկական կահույքը երեխաներին կօգնի մեծանալ անհոգ և երջանիկ:
ԼՅՈՒՔՍ ԿԱՀՈՒՅՔ
Լյուքս կահույքը իր մեջ ներառում է կահույքի բոլոր տեսակները, սակայն այն պատրաստված է լինում անհամեմատ ավելի որակյալ նյութերով, ինչն էլ հանդիսանում է լյուքս կահույքի բարձր գների պատճառը:




Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կահույքի ( կահույքի տեսակների ) վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կահույքի և կահույքի սրահի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կահույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույքի և կահույքի խանութ-սրահի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք կահույք գնող ձեր ընկերներին ու համաքաաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կահույք արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՔԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույք Ներմուծողների Վարկան
Կահույք Ներմուծողների Վարկանիշը
Շինարարական Կազմակերպությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մենք չենք կարող խնդիրները լուծել այն մակարդակում, որում դրանք առաջացել են
— Ալբերտ Այնշտայն ( Էյնշտեյն )
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ / Ի՞ՆՉ Է ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿԸ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՕՐԹՈՊԵԴԻԿ ՆԵՐՔՆԱԿ
- ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ / 7 ԽՈՐՀՈՒՐԴ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ / ԸՆՏՐԻՐ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ
- ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔ ( ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ / ԲԱԶՄՈՑ, ԲԱԶԿԱԹՈՌ … )
- ՏՐԱՆՍՖՈՐՄԵՐ ԿԱՀՈՒՅՔ
- ՏՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ / ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔ ԵՎ …
- ՎԱՐԱԳՈՒՅՐ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐ / ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: