
ՆԱԽԱԲԱՆ
Կահույքը կարևոր դեր է խաղում ինտերիերի ձևավորման հարցում: Բնօրինակ նորարարական ինտերիերի դիզայնը պահանջում է նորաձև կահույք: Ինտերիերի դիզայներները, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց յուրահատուկ ոճը որոշակի սենյակում, կահույքն օգտագործում են բազմազան եղանակներով: Ինտերիերի ամենակրեատիվ, բայց ֆունկցիոնալ նմուշները որոշվում են սենյակում կահույքի տեղադրման եղանակով: Հաճախ սենյակի այլ իրեր օգտագործում են կահույքը որպես կիզակետ, որի շուրջ ստեղծվում է դիզայներական ոճը: Այդ իմաստով կահույքը կարելի է համարել ինտերիերի դիզայների հիմնական գործիքներից մեկը:
ՀՄԱՅՔ ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵՐ ՏԱՆԸ

Տնային ինտերիերի ամենահիմնական գործոններից մեկը կահույքի տեսքն ու դասավորությունն է: Բազմոցներից, աթոռներից, սեղաններից, մահճակալներից և լրացուցիչ կահույքի պարագաներից բաղկացած տեսականին կարող է առանձնահատուկ երանգ հաղորդել ձեր բնակարանին և որպես կանոն, տան նրբագեղությունն ու տեսքը ապահովելու ամենակարևոր տարրերից մեկը հանդիսանում է կահույքը:
ՁԵՐ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Տան կահույքը տունն ավելի նշանակալից և ֆունկցիոնալ է դարձնում: Կահույքի յուրաքանչյուր կտոր իր նշանակությունն ունի ձեր տան ինտերիերի ոճային ձևավորման մեջ և տարածքները դարձնում է ամբողջական կահավորված և շքեղ: Կահույքը դատարկ տարածքը վերածում է լիարժեք տան: Անգամ գեղեցիկ պատերով սենյակները անշուք ու դատարկ են առանց կահույքի և բնակարանի սենյակաները նոր շունչ ու շքեղություն են ստանում հատկապես կահույքի շնորհիվ:
Որտե՞ղ Պատվիրեմ Ինտերիերի Դիզայն

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ( ԿՈՄՖՈՐՏ )

Յուրաքանչյուր մարդ ունի իր կարիքներն ու ճաշակը: Ճիշտ կահույքը պետք է մարմնավորի հարմարավետության նրանց հատուկ պատկերացումները և ցուցադրի նրանց անհատականությունն ու ոճի մասին եզակի գաղափարները:
Կահույքը յուրաքանչյուր տան կարևորագույն տարրերից մեկն է և այն ավելի դյուրին է դարձնում ձեր կյանքը և տալիս է հարմարավետություն: Այն կենսական նշանակություն ունի ձեր հանգստի համար: Կահույքը ոչ միայն լրացնում է ցանկացած տան կամ գրասենյակի տեսքը, այլ նաև՝ առաջարկում է կոմֆորտի լավագույն պայմանները հանգստի համար:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

Սեղան և Աթոռներ

Ննջասենյակի Կահույք

Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Ճիշտ կահույքը կարող է շատ հարցեր լուծել: Իդեալական կահույքը պետք է նաև.
- Ավելացնի բնակարնի լուսավորությունը,
- Ներդաշնակ լինի վարագույրների հետ,
- Նոր շունչ հաղորդի սենյակներին,
- Զարդարի բնակարանը,
- Համահունչ լինի հատակին և պատերին,
- Լինի գրավիչ:
Անկախ նրանից, թե սենյակի ինտերիերի դիզայնում օգտագործվում է դասական, պահպանողական կամ բացահայտ ժամանակակից կահույք, ընդհանուր զգացողությունը պետք է լինի բոլոր տարրերի ներդաշնակ խառնուրդ, որոնք ստեղծում են լավ կահավորված ամբողջականություն: Լավ ընտրված կահույքը կարող է լինել ինտերիերի դիզայնի տարրը, որը միաձուլում է սենյակի դիզայնի բոլոր էլեմենտները:

Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Եթե դուք նոր բնակարան եք գնել կամ պատրատսվում եք գնել կամ վերանորոգում եք ձեր բնակարանը, ապա հատուկ ուշադրություն դարձրեք կահույքի ընտրությանը և կահավորման դիզայնին: Կահույքի ճիշտ ընտրությունը էապես կարող է ազդել ձեր ինտերիերի ոճին և ձեր հանգստի ու կենցաղի վրա: Կարևոր է նաև ոչ միայն ընտրել համապատասխան կահույք, այլ նաև՝ որակյալ և բարձրակարգ ինտերիերի դիզայներ (դիզայներական ստուդիա), ով իր ստեղծագործ աշխատանքով կապահովի ձեր բնակարանի կամ տան ձեր պահանջներին բավարարող դիզայնը:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ինտերիերի դիզայնի և կահույքի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ինտերիերի դիզայնի ծառայության և կահույքի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ծառայությունից օգտվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը դիզայներական ստուդիայի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա պատվիրատուներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք դիզայներական ստուդիային վերացնել առկա նախագծային թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ձեր սխալները բացահայտող հակառակորդը շատ ավելի օգտակար է, քան դրանք թաքցնող ընկերը
— Լեոնարդո դա Վինչի՝ իտալացի նկարիչ և փիլիսոփա
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: