

Հոդվածի Հեղինակ՝ Նվարդ Մարկոսյան
Պրոֆեսիոնալ դիզայներ: Մասնագիտական ոլորտը
- Գրաֆիկ դիզայն,
- Ինտերիեր դիզայն,
- Արտաքին գովազդի դիզայն:
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը, սույն հակիրճ հոդվածում կկիսվենք ձեզ հետ մասնագետների տեղեկություններով, կծանոթացնենք կահույք գնելու ողջամիտ կանոններին և փորձառու դիզայներների և դեկորատորների խորհուրդներին:
ԸՆՏՐԵՔ ԿՈՄՊՈԶԻՑԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Շատ կարևոր է կահույքով լի սենյակի ինտերիերի դիզայներական կենտրոնի ընտրությունը: Այն մի շփոթեք հենց սենյակի կենտրոնի հետ: Պատկերացրեք, որ հյուրը, ով առաջին անգամ կլինի սենյակում, ո՞ւր կընկնի նրա հայացքը անմիջապես։ Ճիշտ է, դեպի տեսողական կիզակետ, դեպի ամենաակնառու տեղը՝ սա հենց կոմպոզիցիայի կենտրոնն է: Դա կարող է լինել վառ շեշտադրումներով սեղան կամ անսովոր աթոռներ, զարմանալիորեն գեղեցիկ վարագույրներով զարդարված պատուհան, ներկառուցված դեկորատիվ բուխարի կամ դրա նմանակում …
Այս կոմպոզիցիոն կենտրոնի շուրջ պետք է զարդարեք ամբողջ սենյակի դեկորը: Իսկ մնացած կահույքը նույնպես պետք է տեղադրվի նրա շուրջը։
ՄԻ ԿՊՉԵՔ ՊԱՏԵՐԻՆ !

Սենյակի տարածքը կթելադրի, թե պատերից որքան հեռու կարող եք տեղադրել կահույքի կտորները, բայց ամեն դեպքում, ներառյալ փոքր տարածության դեպքում, պատի և բազմոցների միջև պետք է թողնել առնվազն 10-15 սանտիմետր:
Նման հեռատեսությունը
- թույլ կտա, անհրաժեշտության դեպքում, գտնել իրը, որը գլորվել է անմատչելի անկյունում,
- փոշու և աղբի կուտակում չի լինի,
- տարածքն ինքնին ավելի ծավալուն տեսք կստանա:
Եթե դուք հսկայական հյուրասենյակ ունեք, մի քանի առարկաներից կազմված կոմպոզիցիա կազմակերպեք հենց դրա կենտրոնում՝ մեկ կամ երկու մետր թողնելով պատերի և կահույքի միջև: Կահույքի չափը և ձևը կախված է սենյակի չափից:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԱՀՈՒՅՔ

ՍՏԵՂԾԵՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ
Իհարկե, այնքան էլ հարմար չէ շփվել սիրելիների և հյուրերի հետ նոր բազմոցին նստած, բայց միմյանցից չափազանց մեծ հեռավորության վրա։
Տեղավորեք բազմոցները ու բազկաթոռները հնարավորինս մոտ՝ հաճելի հանգիստ զրույց ունենալու համար։ Եթե սենյակը շատ մեծ է, կարող եք ստեղծել մի քանի նման հաղորդակցման գոտիներ։ Եվ այս դեպքում ավելի լավ է ընտրել այնպիսի կահույք, որը թույլ է տալիս հարմարավետ նստել և զրուցել:
Սենյակի ձևավորման մեջ հավասարակշռությունը ստեղծվում է մի քանի ձևով. Օրինակ՝ կարելի է կահույքի մեծ կտորները համադրել փոքրերի հետ, ստեղծել տարբեր կոմպոզիցիաներ, որպեսզի տեսողական հավասարակշռության տպավորություն լինի։ Պետք չէ կահույքի կտորները խմբավորել «մեծից մեծ, փոքրից փոքրից» սկզբունքով։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

Սեղան և Աթոռներ

Ննջասենյակի Կահույք

Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԱՆՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԱԶԱՏ
Ոչ դուք, ոչ ձեր ընտանիքը կամ ընկերները, ովքեր գալիս են ձեզ այցելելու, չեն ուրախանա, եթե նրանք անցնեն կահույքի վրայով կամ բախվեն միմյանց նեղ հյուրասենյակում: Նախապես հաշվի առեք բազմոցի և սուրճի սեղանի, ինչպես նաև աթոռների միջև որոշակի հեռավորությունը։
ԸՆՏՐԵՔ ՃԻՇՏ ՉԱՓԻ ԳՈՐԳ

Գորգերն ու ուղեգորգերը, անկախ դրանց չափերից, պետք է ճիշտ դիրք գրավեն հատակին։ Ավելի շուտ, կահույքը պետք է ճիշտ կանգնի դրանց վրա, այսինքն՝ ամբողջությամբ, առանց եզրից այն կողմ անցնելու։ Պետք չէ փորձել գորգապատել ամբողջ հատակի տարածքը, բայց եթե ցանկանում եք դրա վրա տեղադրել կահույքի որոշակի կտորներ, ապա դա արեք դեկորի կանոններին համաձայն։
Ծայրահեղ դեպքում աթոռների հետևի ոտքերը կարող են դուրս գալ «գորգի շրջանակից», սակայն աթոռին նստողների ոտքերը պետք է դրվեն գորգի վրա։
ՄԵԾ ՍԵՂԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է

Սուրճի սեղանի ընտրության հարցում նախընտրելի է մեծ մոդելը, իսկ պրոֆեսիոնալ դիզայներները նույնիսկ ասում են, որ որքան մեծ լինի սուրճի սեղանը, այնքան լավ: Հյուրասենյակի մեջտեղում գտնվող մեծ սեղանը հիանալի բավարարում է էսթետիկ և ֆունկցիոնալ կարիքներին: Այն գործում է որպես «խարիսխ» սենյակի համար և շատ տեղ է թողնում, որպեսզի մարդիկ ազատ տեղաշարժվեն դրա շուրջը, ըստ անհրաժեշտության:
Չե՞ք գտել ձեր և ձեր տան համար կատարյալ մեծ սուրճի սեղան: Վերցրեք երկու փոքր սեղաններ, դրանք կարող են լավ փոխարինել դեռ չգտնվածին:
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
Բազմոցի կամ բազկաթոռի վրա նստած՝ դուք և ձեր ընկերները պետք է հեշտությամբ հասնեք սեղանին՝ լինի դա կոմպոզիցիայի մեջտեղում, թե կողքից: Անհարմար է ձեռքը մեկնել՝ սեղանին դնելու, օրինակ, մի բաժակ թեյ կամ մրգամանի միջից խնձոր վերցնելու համար։ Սեղանի մակերեսը մոտավորապես պետք է լինի կողքի աթոռի բազկաթոռների մակարդակին կամ մի փոքր ավելի ցածր, բայց ոչ մի դեպքում ավելի բարձր։
ՈՐՔԱՆ ՇԱՏ ԼՈՒՅՍ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ

Լույսը ցանկացած սենյակի դեկորի ամենակարևոր տարրերից մեկն է: Բազմոցի հետևում կամ բազկաթոռի կողքին նրբագեղ հատակի լամպը հիանալի շեշտադրում է ինտերիերում, էլ չենք խոսում հյուրերի տարածքը լուսավորելու անմիջական գործառույթի մասին: Լույսի աղբյուրները պետք է տեղադրվեն տարբեր բարձրությունների վրա, դա կօգնի ճիշտ հավասարակշռել ամբողջ տարածության լուսավորությունը ցանկացած իրավիճակում:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐՆ ՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՏԵՐԻԵՐԸ

Պատից կախված իրերը՝ լինեն դրանք արվեստի գործեր, հայելիներ, հավաքածուի իրեր, պետք է ներդաշնակորեն տեղադրվեն։ Փոքրիկ լուսանկար մի կախեք ձեր բազմոցի հետևում: Կամ օգտագործեք մեծ լուսանկար՝ բազմոցի երկարության մոտ երկու երրորդով, կամ ստեղծեք կոմպոզիցիա բազմաթիվ իրերով: Եթե որոշել եք նկարներ կամ գծանկարներ օգտագործել, բայց այս իրերը նույնպես փոքր են, տեղադրեք դրանք մեծ շրջանակների մեջտեղում, իսկ դատարկ հատվածը ծածկեք փայլատ նյութերով։ Ստացված էֆեկտը ձեզ հաճելիորեն կզարմացնի։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կահույք գնելու և այն ինտերիերում դասավորելու վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կահույքի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կահույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կահույքի սրահներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Սենյակը առանց բնական լույսի սենյակ չէ
— Լուի Կան
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: