
ՆԱԽԱԲԱՆ
Բացառությամբ բնական քարից և պոլիմերային պլաստմասսայից, գրեթե բոլոր շինանյութերը բնութագրվում են ջրի թափանցելիության ցածր դիմադրությամբ, ինչը ստիպում է խոնավությունից զերծ պահելու նպատակով օգտագործել ջրամեկուսիչ հեղուկներ և քսուքներ: Տանիքի թիթեղները, պոլիէթիլենային գլանափաթեթները, տարբեր բիտումային նյութերը և քսուքները հանդիսանում են որպես ջրամեկուսիչ նյութեր և կարող են էապես բարձրացնել շենքերի և շինությունների ծառայության ժամկետը, ինչպես նաև՝ արժեքը:
Ի՞ՆՉ Է ՀԵՂՈՒԿ ՋՐԱՄԵԿՈՒՍԻՉԸ

Հեղուկ ջրամեկուսացիչները սինթետիկ պոլիմերային մածուցիկ հեղուկներ են, որոնք չորանալուց հետո վերածվում են պինդ զանգվածի: Ի տարբերություն ջրամեկուսացման այլ մեթոդների, հեղուկ ջրամեկուսիչները կիրառվում են աշխատանքային ( շինարարական ) գործիքների միջոցով և քսվում են մակերևույթի վրա, ինչը այնուհետև կազմում է անջրաթափանց շերտ: Սովորաբար այն լրացուցիչ ծածկվում է կպչուն ծածկույթային նյութերով, որոնք ավելի են բարելավում ջրամեկուսացումը: Հեղուկ ջրամեկուսիչների հիմնական առանձնահատկությունը մակերեսի հետ սերտ շփումն է, որն ապահովում է լավագույն արդյունքը:
Հեղուկ ջրամեկուսիչի կիրառումը հիմնված է ցրման սկզբունքի վրա, այսինքն՝ հեղուկի մոլեկուլները փոխազդում են աշխատանքային մակերեսի կամ բետոնի մոլեկուլների հետ՝ կազմելով ավելի ամուր բյուրեղային կառուցվածք: Նման խորը ներթափանցումը նաև թույլ է տալիս ձերբազատվել բոլոր անհարթություններից և շինարարական արատներից:
ՀԵՂՈՒԿ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՐԱՌՎԵԼ 3 ԵՂԱՆԱԿՆԵՐՈՎ

ԼՑՆԵԼՈՎ
Այս եղանակի դեպքում պարզապես հեղուկ ջրամեկուսիչը լցվում է ջրամեկուսացվող մակերևույթի վրա: Սույն մեթոդը օգտագործվում է բետոնե հատակների ջրամեկուսացման նմատակով:
Հեղուկ ջրամեկուսիչի խառնուրդը պատրաստվում է լցնելուց անմիջապես առաջ: Պատրաստ լինելուց հետո խառնուրդը լցվում է մակերեսի վրա և հավասարեցվում գործիքի օգնությամբ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները և ծառայությունները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …

ՔՍԵԼՈՎ
Այս մեթոդը հարմար է ինչպես ջրամեկուսացման ենթակա պատերի, այնպես էլ հորիզոնական մակերևույթների ջրամեկուսացման համար:
Տվյալ դեպքում ջրամեկուսիչ հեղուկը մակերևույթին քսվում է սովորական ներկարարական խոզանակի միջոցով:

ՓՉԵԼՈՎ
Այս մեթոդի դեպքում ջրամեկուսիչ հեղուկը հատուկ սարքերի միջոցով փչվում է ջրամեկուսացման ենթակա մակերևույթին:
Սույն մեթոդը հարմար է ինչպես հատակների, այնպես էլ՝ պատերի համար:
ՀԵՂՈՒԿ ՋՐԱՄԵԿՈՒՍԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հեղուկ ջրամամեկուսիչների հիմնականում 3 (Երեք) տեսակ կան և հեղուկ ջրամամեկուսիչ ընտրելուց առաջ կարևոր է ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի բնութագրերին.
ՀԵՂՈՒԿ ԱՊԱԿԻ
Ջրամեկուսացման այս տեսակը երկար ժամանակ օգտագործվում է շինարարության մեջ: Դրա ստեղծման համար օգտագործվում են նույն նյութերը, ինչ սովորական ապակի արտադրելու համար, այդ պատճառով էլ ստացել է հեղուկ ապակի անունը: Նման ջրամեկուսացումը ներթափանցում է ջրամեկուսացման ենթակա մակերևույթի նյութի բոլոր խոռոչների մեջ և արդյունքում ստացվում է պաշտպանության միասնական շերտ: Այս նյութը անգույն է և առանց հոտի, ուստի այն կարող է օգտագործվել ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
Գովազդ կայքում

Պաստառ

Ներկ

Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

ՀԵՂՈՒԿ ՌԵԶԻՆ
Այս տեսակի հեղուկ ջրամեկուսացումը կոչվում է նաև թաղանթային: Հիմնական բաղադրիչը լատեքսն է, որի շնորհիվ այն ունի բարձր ջրամեկուսիչ հատկություններ: Այն օգտագործվում է պատերը, հիմքերը, տանիքները ջրամեկուսացնելու համար: Նման ջրամեկուսացումը կիրառվում է հատուկ ցրող (փչող) գործիքի միջոցով և թափանցում է պաշտպանվող մակերևույթի նյութի բոլոր խոռոչների մեջ: Օդի հետ փոխազդելիս ձևավորվում է խոնավության դիմացկուն թաղանթ:
ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ
Հեղուկ ջրամեկուսացման հիմքը պոլիմեր-ավազ-ցեմենտ խառնուրդն է, որն ունակ է խորը ներթափանցել մշակվող նյութի մեջ: Շատ դեպքերում նման պաշտպանությունն օգտագործվում է հիմքերի համար, քանի որ այն չի «վախենում» ջերմաստիճանի տատանումներից և դիմացկուն է սնկերի և բորբոսի ազդեցությունից:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը

Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հեղուկ ջրամեկուսիչների վերաբերյալ, դրանց տեսակների և կիրառելիության մասին, և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և հեղուկ ջրամեկուսիչներ գնելուց և օգտագործելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հեղուկ ջրամեկուսիչներ արտադրողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հեղուկ ջրամեկուսիչներ արտադրողներին ( ներմուծողներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Լավ շենքերը կառուցվում են լավ մարդկան կողմից և բոլոր խնդիրները լուծվում են լավ դիզայնով
— Սթիվեն Գարդիներ ՝ Անգլիացի պետական և կրոնական գործիչ, Վինչեստերի եպիսկոպոս, հումանիստ և գիտնական
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: