
ԻՆՉՈՒ՞ JAVASCRIPT ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈՒ
Ծրագրավորման լեզուներ սովորելը շարունակական գործընթաց է։ Լեզու սովորելը վերաբերվում է ոչ միայն նրանց, ովքեր սկսում են իրենց ճանապարհը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաև նրանց, ովքեր արդեն զբաղվում են այս մասնագիտությամբ։ Եթե ծրագրավորողը ցանկանում է լինել պահանջված ու բարձր վարձատրվող, պետք է անընդհատ սովորի։ Դա պայմանավորված է նրանով, որ լեզուները ենթարկվում են փոփոխությունների և հայտնվում են նորերը։ Դրանք ավելի հարմար են օգտագործման համար և ունեն ավելի շատ տարբերակներ: Վառ օրինակ է JavaScript-ը՝ երիտասարդ, բայց աներևակայելի տարածված ծրագրավորման լեզուն:
ՀԱԿԻՐՃ JAVASCRIPT -Ի ՄԱՍԻՆ
1995թ.-ին Netscape-ին անհրաժեշտ էր արդյունավետ ծրագրավորման լեզու, որպեսզի իր բրաուզերը վեբկայքերի համար պարզ սցենարներ գրի: Լեզուն պետք է լիներ հեշտ և հասկանալի օգտագործողների լայն շրջանակի համար: Այս ամենի արդյունքում հայտնվել է JavaScript լեզուն։ Չնայած իր անվանը՝ լեզուն որևէ առնչություն չունի ծրագրավորման մյուս հայտնի Java լեզվի հետ:
Լեզվի հեղինակը Բրենդան Այկն է, ով այդ ժամանակ Netscape-ի ինժեներն էր։ 1995 թվականին իր ստեղծման օրվանից JavaScript-ը շատ է փոխվել և առաջատար դիրք է գրավել ինտերնետում: Այժմ JavaScript-ն օգտագործվում է գրեթե բոլոր կայքերում կամ վեբ հավելվածներում և վաղուց դադարել է լինել «պարզ սցենարներ» գրելու լեզու:
Բացի այդ, Android-ի և iOS-ի, window և unix-ի նման օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածները գրված են JavaScript-ով, օրինակ՝ Instagram-ի հանրահայտ հավելվածը գրված է JavaScript միջոցով, որը կոչվում է React Native:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ JAVASCRIPT ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՎԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Լայն տարածվածությունը։ Ցանկացած բրաուզեր, ցանկացած օպերացիոն համակարգ աջակցում է այս լեզվին: Գործարկման հետ կապված խնդիրներ չեն լինի՝ ո՛չ destop համակարգչի վրա, ո՛չ էլ նոութբուքի վրա: Կայքի մշակողն այլևս կարիք չունի տարբեր տեսակի սարքերի համար առանձին տարբերակներ գրել, փորձարկել և հաղթահարել անսպասելի սխալները։ Բավական է ստուգել կոդի ֆունկցիոնալությունը ամենահայտնի բրաուզերներում։ Ցանկացած, նույնիսկ քիչ հայտնի բրաուզեր մշակված է սցենարներ գործարկելու ունակությամբ,
- JavaScript հավելվածը չի պահանջում տեղադրում օգտագործողի համակարգչում: Սցենարները կատարվում են անմիջապես բրաուզերում, երբ էջը բեռնվում է: Օգտագործողը ոչ միայն դրա համար ոչ մի գործողություն չի ձեռնարկում, այլև չի էլ նկատում, որ վեբ հավելվածը գործարկվել է։ Հետևաբար, JS-ի զարգացման արտադրանքներն օգտագործելու համար հատուկ գիտելիքներ կամ հմտություններ չեն պահանջվում,

- հեշտ է սովորել: Սա այն լեզուն է, որը հաջողությամբ անգամ սովորեցնում են երեխաներին դպրոցներում։ JavaScript-ը հիանալի է խաղերի ծրագրավորում սովորեցնելու համար և երեխաներին մոտիվացված և հետաքրքրված է պահում: Այս լեզուն նաև թույլ է տալիս վստահ լինել, որ գրված կոդը կարող է գործարկվել ցանկացածի կողմից և ցանկացած հարթակում՝ առանց լրացուցիչ ծրագրեր տեղադրելու կամ սարքը կարգավորելու։ Սա անհերքելի առավելություն է ուսուցիչների համար, երբ դասավանդում են մեծ թվով աշակերտների,
- փոխազդեցություն Office-ի հետ: Որպես կանոն, որոշակի լեզվով կոդ գրելու համար անհրաժեշտ է ներբեռնել և օգտագործել դրա համար նախատեսված միջավայրը, որտեղ այն հետագայում կգրվի և կկազմվի ծածկագիրը: Բայց դուք կարող եք խմբագրել JS կոդը Open Office խմբագրիչում և կարիք չկա ներբեռնել լրացուցիչ հատուկ մշակման միջավայր: JavaScript լեզուն օգտագործվում է նաև գրասենյակային ծրագրերի համար մակրո գրելիս,
- բարձր մակարդակի լեզու։ Սա նշանակում է, որ արդեն կա սահմանված հրամանների հավաքածու, որոնցով կարող եք գրել կոդ։ Բարձր մակարդակի լեզուն հեշտացնում է ծրագրավորողի աշխատանքը, բայց չի նեղացնում նրա հնարավորությունների շրջանակը,
- արագ է օգտագործողի համար: JS-ն արագության առավելություն է ստանում այն պատճառով, որ կոդը չի կազմվում հաճախորդի կողմից, քանի որ սկրիպտը կատարվում է օգտագործողի բրաուզերում։ Սա զգալիորեն նվազեցնում է սերվերի ծանրաբեռնվածությունը՝ համեմատած այլ լեզուներով գրված վեբ հավելվածների հետ:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- JavaScript-ում կոմպիլյատորը չի օգնի: Չկա որևէ միջոց իմանալու, թե արդյոք ծրագիրն աշխատում է, մինչև այն չհասնի ցանկալի տողին: Այնուհետև ծրագրի կատարումը կդադարի: Բայց այլ լեզուներով դա կարելի է հայտնաբերել շատ ավելի վաղ՝ կազմման փուլում: Այստեղ կոմպիլյատորը նախապես չի նշի սխալների և տառասխալների մասին կամ որ կոդը կարող է օպտիմիզացվել,
- այլ գրադարաններից օգտվելու անհրաժեշտությունը: Լեզուն չի ապահովում ֆայլերի հետ աշխատելու հնարավորությունը: Չի աշխատում մուտքային և ելքային հոսքերի հետ: Այս դեպքերում դուք պետք է օգտագործեք գրադարաններ այլ մշակողների կողմից: Իսկ այստեղ ծրագրավորողը վստահ չէ, թե հետագայում համակարգում կոնֆլիկտներ կառաջանան,
- ցածր անվտանգությունը։ Ինտերնետում հեշտությամբ կարող եք գտնել և ներբեռնել հանրաճանաչ սկրիպտների սկզբնական կոդերը: Դրանք անվճար հասանելի են: Հետևաբար, դժվար է երաշխավորել, որ JS վեբ հավելվածը չի կոտրվի: Իրավիճակն ավելի վատթարացնում է այն, որ սկրիպտը կատարվում է օգտգործողի մոտ ամեն անգամ, երբ էջը բեռնվում է, և ոչ թե սերվերի վրա, որտեղ կարելի է հետևել կոդերի խզումներին,
- համատարած կիրառություն։ Եթե հայտնվի ավելի կատարյալ, ավելի հարմար լեզու, որը թույլ կտա լուծել նույն խնդիրները, բայց ավելի քիչ սխալներով և ավելի արագ, JavaScript-ով գրված բոլոր ծրագրերը պարզապես կտրվեն մոռացության: Տարիների աշխատանքը կդառնա ապարդյուն։ Եվ արդեն կան փորձեր, օրինակ՝ google dart-ը հնարավոր այլընտրանք է,
- արտասովոր օբյեկտային մոդել։ Թեև սկսնակների համար հիանալի է JS սովորելը, նույնը չի կարելի ասել փորձառու ծրագրավորողների համար, ովքեր սովոր են դասերին և իրենց ենթադասերին C# և C++-ում: Այստեղ իրականացվում է նախատիպերի վրա հիմնված այլ մոտեցում: Այսինքն՝ դասը չի վերագրվում օբյեկտներին, այլ ժառանգվում է այլ օբյեկտներից ( նախատիպերից )։
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը

Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
ԱՄՓՈՓՈՒՄ
JavaScript լեզուն, ինչպես ցանկացած այլ ծրագրավորման լեզու, ունի մի շարք առավելություններ և թերություններ: Սովորել այն, թե ոչ, օգտագործել այն աշխատավայրում, թե ոչ, յուրաքանչյուրն ինքն է որոշում: Բայց կարևոր է հասկանալ, որ JS-ը որպես առաջին լեզու, սովորելու հիանալի տարբերակ է: Այն պարզ է, մատչելի և տարածված։ Սա բավական է նրան նախապատվություն տալու համար։ Ինչ վերաբերվում է փորձառու ծրագրավորողներին, JavaScript-ը հասկանալն ու օգտագործելը պրոֆեսիոնալիզմի լրացուցիչ ցուցանիշ է։
Ի ԴԵՊ ․․․
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված JavaScript ծրագրավորման լեզվի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ Խնդրում ենք նաև հիշել և ձեր դասընթացը հաջող ավարտելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ծրագրավորման դասընթացներ կազմակերպող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ծրագրավորման դասընթացներ առաջարկող ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների Վարկանիշը
Համակարգչային Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Արվեստի նման տեխնոլոգիաները մարդկային երևակայության ճախրող վարժություն են
— Դանիել Բել` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )
- ՖԻՆԱՆՍԻՍՏ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ ) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: