ՆԱԽԱԲԱՆ
Մենք հաճախ ջահերի մասին մտածում ենք որպես շքեղության միջոցներ, բայց իրականում ջահերը ավելին են, քան շքեղությունը: Ջահերը հյուրասենյակում, ննջասենյակում, լոգարանում, լվացարանում կամ նույնիսկ մանկական սենյակում ձեր տան զարդերն են, որոնք արտացոլում են նաև ձեր անձնական ոճը: Ավելի խորը մտածեք և կգտնեք, որ ջահը ձեր տան ընդհանուր դիզայնը բարելավելու ամենադյուրին միջոցն է:
Բայց ջահ ընտրելուց առաջ կան մի քանի հարցեր, որոնք պետք է հաշվի առնել.
- Նպատակը` պահանջվող լույսի քանակը ,
- Չափը՝ որոշվում է ձեր սենյակի չափերի հիման վրա,
- Բարձրությունը` որքա՞ն բարձր պետք է այն տեղադրված լինի,
- Ոճը, որը կարող է թելադրել ձեր սենյակի ինտերիերը,
- Խնամք՝ որքանո՞վ է հեշտ այն խնամել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՂԱԴՐՎԵԼՈՒ ՋԱՀԸ
ՋԱՀ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ
Հյուրասենյակը կամ նախասրահը տան և բնակարանի առաջնային սենյակն է և պետք է ունենա վառ օրիգինալ դիզայն և հյուրասենյակի ջահը պետք է համապատասխանի ինտերիերին ներկայացվող բոլոր պահանջներին:
Այն պետք է գործի որպես ինտերիերի կենտրոնական տարր և սահմանի ողջ տարածության մթնոլորտը: Բյուրեղապակյա տարրերի առատությամբ դասական մոդելը լավագույնս է համապատասխանում հյուրասենյակին:
Կախովի ջահ թե առաստաղին ամրացված, ընտրությունը կախված է առաստաղի բարձրությունից և ձեր նախասիրություններից, սակայն երկու դեպքում էլ ջահը պետք է ուշադրություն գրավի:
ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՋԱՀ
Ննջասենյակում ամեն ինչ պետք է նպաստավոր լինի հանգստանալու համար: Ջահը, որպես հիմնական լույսի աղբյուր, պետք է ապահովի փափուկ ցրված լուսավորություն: Արժե ուշադրություն դարձնել ջահի լրացուցիչ ֆունկցիոնալ առանձնահատկությունների առկայությանը.
- օգտագործվող լամպերի տեսակին,
- լուսավորության ինտենսիվությունը կարգավորելու ունակությանը,
- անջատման սկզբունքին:
Որպես կանոն, ննջասենյակների համար ջահ ընտրվում է նույն դիզայնով, ինչ սեղանի լամպերը, տորշերը և բռաները։
ՋԱՀԵՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ
Այս սենյակը հատուկ ուշադրության կարիք ունի: Մանկական սենյակի համար ջահ ընտրելիս հիմնական չափանիշը անվտանգությունն է: Որքան էլ գեղեցիկ ու ոճային տեսք ունենան բյուրեղապակյա ու ապակե տարրերով լամպերը, ավելի լավ է հրաժարվել դրանցից։ Նախապատվությունը պետք է տրվի առաստաղի այնպիսի նյութերին, ինչպիսիք են բարձրորակ պլաստիկը կամ տեքստիլը:
Ջահերի ժամանակակից տեսականին թույլ է տալիս ընտրել ջահերի օրիգինալ և հետաքրքիր մոդելներ՝ մուլտհերոսների կամ զվարճալի կենդանիների տեսքով:
ԽՈՀԱՆՈՑԻ ՋԱՀ
Ինչպես ցանկացած այլ սենյակում, խոհանոցի լուսավորության ընտրությունը կախված է սենյակի` խոհանոցի չափերից: Խոհանոցի համար հաճախ սպառողները նախընտրում են առաստաղի կոմպակտ ջահեր՝ պատրաստված նյութերից, որոնք դիմացկուն են խոնավության նկատմամբ:
Բնականաբար, բացի կենտրոնական լուսավորությունից, անհրաժեշտ է օգտագործել աշխատանքային մակերեսի լուսավորությունը։ Սեղանի վերևում հարմարավետության մթնոլորտ ստեղծելու համար կարող եք ջահը կախել երկար կախոցի վրա:
ՄԻՋԱՆՑՔԻ ՋԱՀ
Նախասրահը ( միջանցքը ) բնակարանի այն վայրն է, որը հյուրերն առաջինն են տեսնում։ Կահույքի, լուսավորության և ինտերիերի ոճի ընտրությունը շատ բան կարող է պատմել տերերի մասին, ուստի յուրաքանչյուր անձ ձգտում է միջանցքը դարձնել գեղեցիկ, ոճային և ներկայանալի։
Նախասրահի ( միջանցքի ) համար ջահ ընտրելիս հաշվի առեք այն տարածքի չափը, որը այն պետք է լուսավորի: Այս ցուցանիշը ուղղակիորեն ազդում է առաստաղի լամպերի քանակի և դրանց տեղադրման վրա:
ՋԱՀԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱՅԻ
TOP 10
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
ԸՆՏՐԵՔ ԱՄՐԱՑՄԱՆ ՏԵՍԱԿԸ
Կախված լույսի աղբյուրի գտնվելու վայրից, ջահերը կարող են տեղակայվել ինչպես առաստաղի, այնպես էլ դրանից որոշակի հեռավորության վրա: Դա կախված կլինի դրանց շահագործման պայմաններից:
ԿԱԽՈՎԻ ՋԱՀԵՐ
Այս մոդելները հարմար են հատակից մինչև առաստաղ առնվազն 2,8 — 3 մ բարձրություն ունեցող սենյակների համար: Հակառակ դեպքում, կախովի ջահը կարող է իսկական խոչընդոտ դառնալ բարձրահասակ հյուրերի կամ տանտերերի համար:
ԱՌԱՍՏԱՂԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՋԱՀԵՐ
Այս դեպքում լուսավորման տարրը տեղադրված է անմիջապես առաստաղի մակերեսի վրա: Կարևոր է նման ջահեր տեղադրել 2-ից 2,5 մ ցածր առաստաղով սենյակներում: Ամրացումն իրականացվում է առաստաղի կոնստրուկցիաների միջոցով, որոնք թաքնված են լուսատուի վերին մասում։
ՉԱՓԵՐԸ
Գնահատեք սենյակի ընդհանուր չափերը և ընտրեք համաչափ ջահ: Եթե սենյակն ունի ստանդարտ առաստաղ՝ 2,75 — 2,80 մետր կամ պակաս բարձրություն, ապա ծավալով մեծ ջահը չափազանց շատ ազատ տարածություն կզբաղեցնի և անհամաչափ տեսք կունենա: Ավելի լավ է տեղադրել կոմպակտ և կոկիկ մոդել:
Միևնույն ժամանակ ընդարձակ սենյակներում ջահը պետք է տարածություն ստեղծի, հետևաբար պետք է լինի զանգվածային և շքեղ։ Ծավալուն և ծանր ջահը իր շուրջը ազատության կարիք ունի:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՋԱՀ ԸՍՏ ՍԵՆՅԱԿԻ ՄԱԿԵՐԵՍԻ
Ջահ ընտրելիս կարևոր է հասնել լավ լուսավորության: Դա անելու համար դուք պետք է ընտրեք լուսավորության ճիշտ հզորությունը: Սենյակի 1 քառակուսի մետրի համար միջինում 15-20 վտ է անհրաժեշտ։
Սենյակի մակերեսը մ2 | Ջահի Հզորությունը Վատտ |
---|---|
Միչև 5 մ2 | 70 — 100 Վատտ |
5 — 10 մ2 | 100 — 200 Վատտ |
10 — 15 մ2 | 200 — 300 Վատտ |
15 — 20 մ2 | 300 — 400 Վատտ |
20 — 25 մ2 | 400 — 500 Վատտ |
25 — 30 մ2 | 500 — 600 Վատտ |
ԼՈՒՅՍԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ
Որոշեք, թե ինչպիսի լույս է ձեզ անհրաժեշտ.
- սառը,
- տաք,
- թե՞ ցերեկային:
Տաք լույսը՝ 2700K-ից ավելի, հարմար է ննջասենյակի համար, իսկ 3000K սովորաբար տեղադրվում է խոհանոցում կամ հյուրասենյակում:
4000K -ից սառը ցերեկային լույսը, ամենից հաճախ օգտագործվում է աշխատանքային տարածքների համար, օրինակ՝ գրասենյակում կամ մանկական գրասեղանի վերևում:
Նկատի ունեցեք, որ որքան սառն է լույսը, այնքան այն ավելի պայծառ է:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԲԱՐՁԵՐ
ԴԵԿՈՐԱՏԻՎ ՆՎԵՐՆԵՐ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես
ԻՆՉՊԵ՞Ս ՉՍԽԱԼՎԵԼ ՋԱՀ ԸՆՏՐԵԼԻՍ
ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՃԸ
Առաստաղի ջահերը կարող են ընտրվել սենյակի ինչպես առկա ոճին համահունչ, այնպես էլ հիմք ընդունելով նախագծվող ոճը.
Շատ դեպքերում ջահը նախատեսված է սենյակի ընդհանուր լուսավորություն ապահովելու համար: Այս հիմնական դերից բացի, ջահը հիանալի կերպով հաղթահարում է ինտերիերի դիզայնի կազմակերպման խնդիրը: Հաճախ այն ծառայում է որպես աքսեսուար, որը լրացնում է սենյակի ներքին հարդարումը, իսկ երբեմն, ընդհակառակը, հանդես է գալիս որպես դրա հիմք:
Ջահեր ընտրելիս պետք է հիշել, որ ներդաշնակ ինտերիեր ստեղծելու ճիշտ լուծումը կախված է սենյակի ֆունկցիոնալ նպատակից: Այսօր արտադրողների կողմից առաջարկվող ձևերի և չափերի լայն տեսականին թույլ է տալիս ընտրել ցանկացած մոդել:
Դասական
Դասական ոճի ջահերն առանձնանում են ուղիղ գծերով, զարդարված կորերով, կտրվածքներ ունեցող լուսամփոփներով։ Զարդարման համար օգտագործվում են զարդանախշեր լուսամփոփների և պլաֆոնների մակերեսին։ Դասական ջահերից հատկապես հիշարժան են ապակյա և բյուրեղապակյա ուլունքներով մոդելները։
Ժամանակակից
Ժամանակակից ինտերիերի մեջ մինիմալիզմի համատարած ներդրման շնորհիվ օգտագործվում են նվազագույն քանակությամբ դետալներով ջահեր։ Նման մոդելները չեն պարունակում ավելորդ դեկորատիվ տարրեր, բայց դրանց թվում կան անսովոր տարբերակներ, որոնք կարող են զարմացնել նույնիսկ ամենաքմահաճ գնորդներին:
Հայ-Տեք
Սրանք ինտերիերի ֆուտուրիստական տարրեր են առաստաղի կամ ամբողջ կառուցվածքի ընդգծված ինքնատիպությամբ:
Նեո Բարոկկո
Ներկայացնում է հարուստ դիզայնով ջահերի կատեգորիա: Նման մոդելներին բնորոշ է շքեղությունը:
Էթնո Ոճ
Սա ներառում է բնական նյութերից պատրաստված ջահեր՝ գործվածք, փայտ, թուղթ: Էթնո ոճին բնորոշ են հանգիստ երանգներ:
ԸՆՏՐԵՔ ՋԱՀԻ ՆՅՈՒԹԸ
Կախված առաստաղի նյութից, կրող և կախովի տարրերից, ջահերը ըստ նյութի բաժանվում են մի քանի կատեգորիաների: Շուկայում ամենատարածվածներն են.
ԱՊԱԿՅԱ ՋԱՀ
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՋԱՀ
ՓԱՅՏՅԱ ՋԱՀ
ՏԵՔՍՏԻԼ ՋԱՀ
ՊԼԱՍՏԻԿ ՋԱՀ
ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿՅԱ ՋԱՀ
ՋԱՀԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԻՊԻԿ ՍԽԱԼՆԵՐ
- Լուսավորության համար անբավարար հզորությունը: Շատ հաճախ ջահի հզորությունը չի բավարարում անհրաժեշտ մակերեսը լուսավորելու համար: Հետևաբար, անհրաժեշտ է նախապես հաշվարկել լամպի պահանջվող հզորությունը ըստ սենյակի տարածքի,
- Անբավարար չափի ջահ: Այս խնդիրը տարածված է, երբ խոսքը վերաբերում է շատ բարձր առաստաղներին ( ավելի քան 3 մ ) և մեծ սենյակներին ( ավելի քան 25 քմ ): Միջին չափի ջահն այստեղ անելիք չունի,
- Ջահի սխալ ընտրված բարձրությունը,
- Դիզայնի առումով ոչ պիտանի ջահ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ջահերի վերաբերյալ, դրանց տեսակների և կիրառելիության մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ջահեր գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և ջահեր գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ջահեր արտադրողների և ներմուծողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ջահեր արտադրողներին ( ներմուծողներին և խանութ-սրահներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Մի աղոթիր հեշտ կյանքի համար, աղոթիր ուժի համար՝ որ դիմանաս դժվարություններին
— Բրյուս Լի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: