Ի՞ՆՉ Է ԻՆՏԵՐԻԵՐԸ
Ինտերիերը ( լատիներեն interior՝ «ներաշխարհ») շենքի կամ առանձին սենյակի ներքին տարածությունն է՝ շրջակա միջավայրի տարրերով։ Ինտերիեր կոչվում է նաև սենյակների կամ սրահների գեղարվեստական և ճարտարապետական ձևավորումը, որը ստեղծված է մարդու հարմարավետ և բարեկեցիկ կացության համար։
Ինտերիերը բաղկացած է երկու հիմնական մասից.
- շինարարական կոնստրուկցիաներ ( հատակ, պատեր և առաստաղ ) և
- հարակից իրեր ( կահույք և դեկոր ):
Հարդարման համար նյութերի ընտրությունն ուղղակիորեն կախված է սենյակի չափից և տեսակից, ինչպես նաև բնակարանի սեփականատիրոջ անձնական նախասիրություններից ( առանձնատուն, կոմերցիոն շենք ):
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ինտերիերը կարելի է բաժանել երեք մեծ խմբերի՝ ըստ դիզայնի ոճերի.
ԴԱՍԱԿԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ
- Անտիկ,
- գոթական,
- վերածննդի,
- կլասիցիզմ,
- բարոկկո,
- ռոկոկո,
- բիդերմայեր,
- արտ դեկո,
- ժամանակակից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԷԹՆԻԿ ( ԱԶԳԱՅԻՆ ) ԻՆՏԵՐԻԵՐ
- Աֆրիկյան,
- արաբական,
- ճապոնական,
- չինական,
- հնդկական,
- ռուսական,
- սկանդինավյան,
- ֆրանսիական,
- անգլիական,
- ամերիկյան:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԱ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ( ՄՈԴԵՌՆ ) ՈՃ
- Հայ թեք ( hi-tech ),
- Ֆյուժն ( fusion ),
- քանթրի ( country ),
- գրանժ ( grunge ),
- մինիմալիզմ ( minimalism ),
- էլեկտիցիզմ՝ էկլեկտիկա ( eclecticism ),
- պրովանս ( provance ),
- ֆունկցիոնալիզմ ( functionalism ),
- փոփ արտ ( pop art ),
- լոֆթ ( ) loft,
- տեխնո ( ) techno,
- շեբբի շիկ shabby chic,
- կիտչ ( kitsch ),
- բոհո ( boho ):
Ի՞ՆՉ Է ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԸ
Ինտերիերի դիզայնը բազմաբնույթ մասնագիտություն է, որի ընթացքում ներքին միջավայրի կատարելիության, հարմարավետության և ներդաշնակության հասնելու համար, կիրառվում են ստեղծագործական և տեխնիկական ամենատարբեր լուծումներ: Լուծումները ֆունկցիոնալ են, բարձրացնում են բնակիչների կյանքի որակը և գեղագիտական առումով գրավիչ են: Ինտերիերի ձևավորման գործընթացը հետևում է համակարգված մեթոդաբանությանը, որը ներառում է հետազոտության, վերլուծության և գիտելիքների ինտեգրումը ստեղծագործական գործընթացում:
Ի՞ՆՉ ՓՈՒԼԵՐ Է ՆԵՐԱՌՈՒՄ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԸ
Ինտերիերի դիզայնը ներառում է ծառայությունների լայն շրջանակ, որը կատարում է պրոֆեսիոնալ դիզայնի մասնագետը, ով ունի որակավորման հավաստագիր, համապատասխան կրթություն, փորձ և գիտելիքներ հասարակական կյանքը, առողջությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը պաշտպանելու և բարձրացնելու համար: Այս ծառայությունները կարող են ներառել հետևյալ խնդիրներից որևէ մեկը կամ բոլորը.
- Հաճախորդի նպատակների և պահանջների ուսումնասիրություն և վերլուծություն՝ փաստաթղթերի, գծագրերի և գծապատկերների մշակում, որոնք նախանշում են հաճախորդի կարիքները,
- Չկա գաղափար, չկա դիզայն: Ցանկացած լավ դիզայն սկսվում է այն ժամանակ, երբ աշխատանքը հիմնված է երջանկության մասին ինչ-որ գաղափարի, պատկերի, հայեցակարգի, սկզբունքի և պատմության վրա:
Ցանկացած լավ ապրանք սկսվում է լավ գաղափարից: Օրինակ՝ կահույքի դիզայները սկզբում առաջարկում է էսքիզային գաղափար, որը քննարկվում, վերջնական տեսքի է բերվում, բարելավվում, մշակվում։ Այնուհետեւ, այս գաղափարի համաձայն, ստեղծվում են տեխնիկական գծագրեր.
- Նախագծային նախնական դիզայն և նախագծման երկչափ և եռաչափ հայեցակարգերի ուսումնասիրություն և էսքիզներ, որոնք ինտեգրում են հաճախորդի նպատակային կարիքները և հիմնված են ինտերիերի սկզբունքների և մարդու վարքի տեսությունների գիտելիքների վրա: Այս գործընթացի արդյունքները ցուցադրելու համար դիզայներներն ունեն հատուկ գործիքներ, ինչպիսիք են էսքիզները: Բայց դրանք պարտադիր չեն. դիզայները կարող է իր գաղափարները փոխանցել պարզապես անձնական հաղորդակցության միջոցով,
- Հաստատում, որ նախնական նախագծային էսքիզները անվտանգ են, ֆունկցիոնալ, գեղագիտական առումով համապատասխանում են հասարակության առողջության, անվտանգության և բարեկեցության բոլոր պահանջներին,
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը
Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ինտերիերի և ինտերիերի դիզայնի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ինտերիերի դիզայնի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ինտերիերի դիզայն պատվիրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ինտերիերի դիզայնի ստուդիաներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Դետալները մանրուք չեն, դրանք են ձևավորում դիզայնը
— Չարլզ Իմս ` ամերիկացի դիզայներ և ճարտարապետ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: