
ՆԱԽԱԲԱՆ
Ներկայումս սպառողների համար ստեղծվել են լայն հնարավորթյուններ իրենց կարծիքները և գնահատականները առցանց արտահայտելու և իրենց հուզող հարցերը բարձրաձայնելու համար, իսկ ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում և վերահսկողություն իրականացնում իրենց ապրանքների ( արտադրանքի ) վերաբերյալ առցանց գրառումներին:
Համաձայն մի շարք միջազգային մարքետինգային վերլուծական կենտրոնների կողմից կատարված հաշվետվությունների, հաճախորդների ավելի քան 85 % -ը վստահում է սպառողների առցանց կարծիքներին այնքան, որքան իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին: Հենց այս պատճառով է, որ կազմակերպությունները վերահսկում են սպառողների առցանց կարծիքներին և հետևում գրառումներին, ինչպես նաև արագ արձագանքում բացասական կարծիքներին և հնարավորության դեպքում օգնում իրենց հաճախորրդներին:
Այս հակիրճ հոդվածում մենք կքննարկենք թե ինչու է կարևոր արձագանքել առցանց գրառումներին և ինչու կազմակերպությունները պետք է ունենան առցանց կարծիքների կառավարան ռազմավարություն:
ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վատագույնը, որ կարող եք անել ձեր առցանց հեղինակության համար, ձեր բիզնեսի վերաբերյալ կարծիքները չկառավարելն է: Անպատասխան կարծքիները, հատկապես բացասականները, հաճախորդներին ստիպում են մտածել, որ ինչ-որ բան այն չէ ձեր բիզնեսի հետ և հաճախորդներին օգնելը և նրանց ձայնը լսելը ձեր բիզնեսի առաջնային խնդիրը չէ:
Օնլայն կարծիքները էական են որոշումներ կայացնելու համար
Կարծիքներին չպատասխանելը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր հաճախորդների, ( որոնց ձեռքբերելու համար այդքան դժվար աշխատանք եք կատարել ), ինչպես նաև նոր հաճախորդների գնումներ կատարելու որոշումներ կայացնելու վրա, իսկ նոր հաճախորդներ ձեռք բերելը կարող է 5-10 անգամ ավելի թանկ արժենալ, քան ներկայիս հաճախորդներին պահելը:

Սոցիալական հաստատում ( ապացույցներ )
Ավելի հավանական է, որ մենք բոլորս գնումներ կատարում ենք, եթե մեզ շրջապատողները, նույնիսկ բոլորովին անծանոթները, համաձայն են, որ դա լավ որոշում է: Այսօր առցանց կարծիքները սոցիալական ապացույցների ամենամեծ աղբյուրն են և դրանք ակնհայտորեն ազդում են վաճառքի վրա:

Օնլայն կարծիքները ձեզ ավելի տեսանելի են դարձնում
Բրենդ լինելը նաև նշանակում է, որ դուք տեսանելի եք:
Որոնողական համակարգերը ( Google, Yandex ) բոլորն ունեն բովանդակության ինդեքսավորման և ցուցադրման իրենց յուրահատուկ եղանակները, բայց դրանք բոլորն էլ գնահատում են օրիգինալ և թարմ բովանդակությունը և հաճախորդների կարծիքները:
Անկասկած, հավաքագրված կարծիքները ձեզ կօգնեն բարձր դիրքեր զբաղեցնել որոնողական համակարգերում:

Օնլայն կարծիքները ձեզ վստահություն են հաղորդում
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օնլայն կարծիքները կարևոր դեր կարող են խաղալ ընկերության առցանց հեղինակությունը կառուցելու համար, ինչը ձեզ լրացուցիչ վստահություն կհաղորդի: Շատ գնորդներ չեն վստահում այն բիզնեսներին, որոնք չորս աստղից ցածր ( կամ նույնիսկ ավելի բարձր ) վարկանիշ ունեն:
Այլ առավելություններ
- Առցանց ակնարկներին պատասխանելը կարող է օգնել ամրապնդել ձեր առցանց հեղինակությունը,
- Կարծիքներից դուք ավելի շատ մանրամասներ կստանաք ձեր բիզնեսի առավելությունների և թերությունների վերաբերյալ,
- Առցանց կարծիքներին պատասխանելը կխոսի ձեր մասին,
- Կարծիքները կնդլայնեն սպառողների շրջանակում ձեր մասին քննարկումները,

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ

Ինչպե՞ս Պատասխանել Բացասական Կարծիքներին
Բացասական առցանց ակնարկներին պատասխանելիս ճանաչեք հաճախորդի ցավոտ կետերը և բաց եղեք հետագա քննարկումների համար:
- Պատասխանեք մեկ օրվա ընթացքում, այլ ոչ թե մի քանի օրվա,
- հաճախորդին դիմեք իր անունով,
- շնորհակալություն հայտնեք հաճախորդին իր մտահոգությունները հայտնելու համար,
- ներողություն խնդրեք հաճախորդի չափանիշներին չհամապատասխանելու համար,
- անմիջապես նշեք մտահոգությունը,
- եթե գոյություն ունի հիմնավոր բացատրություն, թե ինչու է հաճախորդը ստացել վատ ծառայություն, հիմնավորեք այն: Այնուամենայնիվ, մի հորինեք արդարացումներ, եթե դրանք չկան: Փոխարենը, ցույց տվեք, թե ինչպես եք լուծելու ապագա ապրանքների կամ ծառայությունների հետ կապված խնդիրը,
- հաճախորդին տվեք գումարի վերադարձ, զեղչ կամ այլ բոնուս, որն անհասանելի է այլ հաճախորդների համար:
- հրավիրեք հաճախորդին կապնվել ձեզ հետ՝ իրավիճակը հետագա քննարկելու համար:

Ինչպե՞ս Պատասխանել Դրական Կարծիքներին
Դրական առցանց ակնարկներին պատասխանելիս շնորհակալություն հայտնեք կարծիք հայտնողին և խրախուսեք լրացուցիչ գնումներ:
- Անմիջապես արձագանքեք,
- կարծիք հայտնողներին դիմեք իրենց անունով,
- շնորհակալություն հայտնեք կարծիք հայտնողին իր թանկարժեք ժամանակից մի քանի րոպե ձեզ հատկացնելու համար,
- խրախուսեք կարծիք գրող հաճախորդին ապագա գնումների համար զեղչով,
- կիսվեք ձեր հաճախորդների դրական կարծիքներով այլուր:
Բացասական Կարծիքներին Արձագանքելու Օրինակ
Որպեսզի լավագույնս հասկանանք, թե ինչպես արձագանքել բացասական առցանց կարծիքներին, եկեք օգտագործենք տեսական օրինակ: Եթե Կարեն անունով հաճախորդը բացասական կարծիք հայտնի՝ ասելով, որ ձեր ընկերության արտադրած պայուսակները անընդհատ պատռվում են, վերը նշված քայլերը հաշվի առնելով համապատասխան պատասխանը կլինի.
«Բարև Կարեն: Շնորհակալություն կարծիք հայտնելու համար: Այն, որ դուք նկատել եք, որ մեր պայուսակները բազմիցս պատռվում են. հայցում ենք ձեր ներողամտությունը: Մենք ցանկանում ենք ձեզ զեղչ տրամադրել՝ այլ պայուսակ գնելու համար և եթե այն նույնպես պատռվի, մենք ձեզ ամբողջությամբ կվերադարձնենք գումարը: Խնդրում ենք կապնվել մեզ հետ [ ձեր էլ. հասցեն ] և ազատ զգալ իրավիճակը հետագա քննարկելու համար: Մենք անհամբեր սպասում ենք ձեր նամակին և կրկին շնորհակալություն ձեր մտահոգությունները հայտնելու համար»:
Դրական Կարծիքներին Արձագանքելու Օրինակ
Օգտագործելով վերը նշված խորհուրդները՝ եկեք պատասխան տանք Հայկուհի անունով հաճախորդին, ով օրինակ՝ գովաբանում է ձեր ինտերիերի դիզայնի ընկերության ստեղծագործական աշխատանքը և պատշաճ կերպով մատուցված ծառայությունները: Այս դեպքում պատասխանը կարող է լինել այսպես.
«Բարև Հայկուհի ! Շնորհակալություն ձեր բարի խոսքերի համար այն մասին, թե որքան բարձրակարգ է մեր դիզայներական ծառայությունը:
Հիշեցրեք մեզ այս կարծիքի մասին, եթե նորից կօգտվեք մեր ծառայություններից մենք ձեզ կտրամադրենք 20% զեղչ:
Կրկին շնորհակալություն !»
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը

Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը

Դուք հավատարմություն չեք վաստակում մեկ օրում, դուք հավատարմություն եք վաստակում օրեցօր
– Jeffrey Gitomer` ամերիկացի գրող և հրապարակախոս, նիզնես մարզիչ