
Բնականաբար բոլոր վաճառողներն են ցանկանում վաճառել իրենց գույքը հնարավորինս արագ, առավել ևս համեմատաբար բարձր գնով։ Ստորև ներկայացված իդեաները օգտակար կլինեն ձեր բնակարանը արագ վաճառելու գործընթացին։
1. ՈՐՈՇԵՔ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ
Այստեղ տեղին է ասել՝ փող աշխատելու համար անհրաժեշտ է ներդրում։ Նախքան ձեր բնակարանի վաճառքի հայտարարություն տալը արագ, ինչպես նաև ավել գնով վաճառելու համար անհրաժեշտ կլինի ձեր բնակարանը մի փոքր վերանորոգեք։ Կախված ձեր բնակարանի ընթացիկ վիճակից, կարող է տարբեր լինել ներկման աշխատանքների գումարը և տարբեր եղանակներ կան որոշելու որքան գումար է ձեզ անհրաժեշտ բնակարանը գեղեցկացնելու համար։ Համեմատեք ձեր բնակարանի գինը համանման բնակարանների հետ համացանցում։ Գտեք տարբերությունները, թե ինչով է տարբերվում ձեր բնակարանի տեսքը, որից հետո միայն փորձեք վերականգնել և թարմացնել ձեր բնակարանի դիզայնը, օգտագործեք սպիտակ կամ բաց գույնի երանգներ բնակարանը ներկելու նպատակով։ Համոզված եղեք, որ դուք այդ ամենից հետո կկարողանաք ձեր բնակարանը վաճառել ավելի քան 15-20 տոկոս ավելի, քան նախատեսել էիք։
2. ՀԻՇԵՔ ԵՎ ՊԱՀԵՔ ՁԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Սա թերևս կարևոր պայմաններից է կապ պաշտպանել Գնորդների հետ։ Հաճախ գնորդները գործակալների և բրոքերների միջոցով ստանում են բազմաթիվ առաջարկներ և իրենք նույնպես շփոթում են ընտրություն կատարելիս, անգամ մոռանում ձեր բնակարանի մասին։ Կապ պահպանելով պոտենցիալ գնորդների հետ դուք կարող եք հիշեցնել ձեր բնակարանի և գնման պայմանների մասին, ինչը գնորդները ինֆորմացիայի շատ լինելու պատճառով վաղուց մոռացել էին։ Պրակտիկան ցույց է տալիս, որ հետադարձ կապի միջոցով կատարվող վաճառքները բարձ տոկոս են կազմում անշարժ գույքի շուկայում։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
3. ՊԱՏՐԱՍՏ ՈՒՆԵՑԵՔ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Շատ հաճախ քաղաքացիները հետաձգում են բնակարանի վաճառքը, անգամ գնորդ լինելու պարագայում, այն պարզ պատճառով, որ չունեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը բնակարանը վաճառելու նպատակով։ Հնարավոր է , որ տան անդամներից մեկը ուսման կամ աշխատանքային նպատակով բացակայում է, սակայն անհրաշեժտություն է առաջացել շտապ վաճառել բնակարանը, սակայն այդ մասին վաճառողները հիշում են միայն վերջին պահին, ինչի պատճառով նրանք հետաձգում են բնակարանի վաճառքը։ Այսպիսով՝ բնակարանը վաճառելիս միշտ նախապես ստուգեք անհրաժշտ փաստաթղթերի ցանկը։
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
4. ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՇԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ
Պրակտիկայում մեծ տոկոս է զբաղացնում բնակարանների վաճառքը առանց գործակալների կամ բրոքերների միջնորդության։ Այնպես որ բացի գործակալների կամ բրոքերների հետ աշխատելուց, բնակարանի վաճառքի պայմանների մասին տեղեկացրեք նաև ձեր բարեկամներին, ծանոթներին, ինչպես նաև հարևաններին։ Շատ հնարավոր է, որ նրանց ընկերներից կամ ծանոթներից որևէ մեկը փնտրում է բնակարան հենց ձեր թաղամասում և կարող է դառնալ հենց ձեր բնակարանի Գնորդը։
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Եթե Դուք մշտապես անեք այն ինչ արել եք, ապա Դուք մշտապես կհայտնվեք այնտեղ, որտեղ Դուք գտնվում եք
– T.D. Jakes՝ Բեստսելլերերների հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: