Ներկայումս առցանց վաճառքի ավելացումը ինչպես մեծ, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի առաջնային նպատակն է: Անկախ ձեր բիզնեսի չափերից, գործունեության տեսակից, առցանց վաճառքի կազմակերպումը և / կամ ավելացումը էականորեն օգտակար կլինի ձեր բիզնեսի շահույթի ավելացման հարցում: Ստորև ներկայացված է ԹՈՓ 10 ստրատեգիաները, որոնց կիրառումը խորհուրդ է տրվում վաճառքի ծավալների ավելացման խնդիրները լուծելիս՝
1. ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ԱՌԿԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ
Եթե ցանկանում եք բարելավել վաճառքի ծավալները, ապա ձեր ուշադրությունը պետք է տեղափոխեք նոր հաճախորդներ ներգրավելուց դեպի այն անձինք, ովքեր արդեն օգտվել են ձեր ապրանքներից և ծառայություններից: Վաճառքի և մարքեթինգի մասնագետների կարծիքով, առկա հաճախորդները կարող են ավելի էականորեն նպաստել վաճառքի ծավալների մեծացմանը, քան ձեր ապրանքին կամ ծառայությանը բոլորովին անծանոթ մարդիկ:
Եթե դուք կենտրոնանում եք ձեր առկա հաճախորդների վրա, դուք ի վիճակի եք կտրուկ ավելացնել և խթանել վաճառքները: Մարքեթինգը, անշուշտ, կարող է ազդել վաճառքի վրա, բայց դա չի կարող միայն հանգեցնել վաճառքի ավելացմանը, քանի որ դուք կենտրոնանում եք միայն նոր հաճախորդների վրա և մոռանում եք առավելագույնի հասցնել արդեն գոյություն ունեցող հաճախորդներին և բարելավել ապրանքի կամ սպասարկման որակը:
Երբ առկա հաճախորդները արդեն իսկ գոհ և բավարարված են, նրանք ձեր բիզնեսի համար մշտապես կապահովեն նոր հաճախորդներ՝ հրավիրելով և խորհուրդ տալով իրենց բարեկամներին, ընկերներին և ծանոթներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
2. ՍՈՎՈՐԵՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ
Դուք պետք է վերլուծեք, թե ինչ են առաջարկում մրցակիցները և սովորեք նոր բիզնես ստրատեգիաներ՝ նպատակ ունենալով գերազանցել նրանց: Մրցակցությունը մարտահրավերներ է և հնարավորություն է տալիս խթանել ձեր վաճառքները, հատկապես, եթե օգտագործում եք մրցակիցների թույլ կողմերը և առավելագույնի հասցնում ձեր ուժեղ կողմերը:
3. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԶԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Կարևոր է, որ հաճախորդները բիզնեսից ստանան առավելագույնը՝ մշտապես ունենալով նորաոճ, նոր տեխնալոգիաներով հագեցած ապրանքատեսականի կամ ծառայություններ: Կարևոր է այնպես անել, որ հաճախորդները մշտապես նախընտրեն ձեր բիզնեսը՝ առավելագույնի հասցնելով որակյալ, եզակի և նորարարական արտադրանքները, որոնք կարող են գերազանցել շուկայի նմանատիպ արտադրանքին:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
4. ՑՈՒՑԱԴՐԵՔ ՁԵՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐՈՒՄ
Տեղակտու կայքերը շատ օգտակար են ապրանքանիշի կամ բիզնեսի ճանաչողականությունը ավելացնելու համար: Տեղեկատու կայքերում գրանցված են լինում տասնյակ հազարավոր փոքր, միջին և մեծ կազմակերպություններ և որոնողական համակերգերում որոնումներ կատարողները հաճախ են հայտնվում տեղեկատու կայքերում, քանզի շատ մեծ տրաֆիկի հետևանքով տեղեկատու կայքերը ունեն անհամեմատ բարձր այցելությունների մակարդակ:
Համահայկական համացանցում առկա են բազմաթիվ բիզնես տեղեկատու կայքեր, ինչպես համընդհանուր, այնպես էլ ոլորտային կազմակերպությունների համար: Ստորև ներկայացված է առավել հանրահայտները՝
1. www.BizRatings.online
Կայքում կարող են իրենց ապրանքանիշը ներկայացնել բոլոր ոլորտների կազմակերպությունները: Բացի տեղեկատվությունից, կազմակերպությունները կարող են հաճախորդներից հավաքագրել կարծիքներ, որոնց արդյունքում կձևավորվի կազմակերպության վարկանիշը (Rating-ը):
2. www.Spuyr.am
Սփյուռ տեղեկատվական կայքում դուք կարող եք գրանցել ձեր բիզնեսը, ցուցադրել պատկերանշանը, ինչպես նաև բիզնես տվյալները և ավելի հասանելի լինել սպառողներին:
3. www.Kayqer.am
Եթե ձեր բիզնեսը ունի բրենդային վեբկայք, ապա դուք կարող եք այն գրանցել և գովազդել սույն կայքում:
4. www.Yell.am
Կայքը հանդիսանում բիզնես տեղեկատու և բոլոր կազմակերպությունները կարող են ցուցադրել իրենց բիզնես տվյալները և գովազդել իրենց բրենդային ապրանքանիշը:
5. ՑՈՒՑԱԴՐԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ( REVIEW )
Հավաքագրել հաճախորդների կարծիքները և ցուցադրել այդ կարծիքի հիման վրա ձևավորված ձեր կազամակերպության վարկանիշը՝ վստահության ազդանշաններ են:
Այսօրվա սոցիալական մեդիայի միջավայրում հաճախորդների կարծիքը երբեք ավելի կարևոր չի եղել: Բարեբախտաբար, սա նշանակում է, որ ձեր գոհ հաճախորդները կարող են ձեզ տրամադրել ձեր զինանոցում ամենաթանկարժեք զենքերից մեկը ՝ կարծիքները:
Գոհ հաճախորդների դրական կարծիքները ավելի ազդեցիկ են պոտենցիալ հաճախորդների համար, քան ամենալավ գովազդային վահանակը: Դրանք կարող են հայտնվել ձեր ապրանքի բուկլետներում, տեղեկատու կայքերի բրենդային էջերում և ամենուր և ձեզ կներկայացնեն որպես հաճախորդների կողմից վստահելի կազմակերպություն:
6. ԵՂԵՔ ԱՆԿԵՂԾ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Կարևոր է անկեղծ և թափանցիկ լինել այն մասին, թե ինչպես է ձեր կազմակերպությունը հետամուտ լինում իր սպառողների կամ հաճախորդների կարիքների բավարարմանը:
Մշտապես անցկացրեք հարցումներ, արդյո”ք սպառողները գոհ են ձեր կազմակերպությունից և եթե նրանք ունեն բացասական կարծիքներ, ապա անկեղծ եղեք ձեր թերություններում և օգնեք բացասական կարծիքներ ունեցող հաճախորդներին:
7. ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Եթե ձեր կազմակերպությունը որևէ խոստում է տվել իր հաճախորդներին, ապա հետամուտ եղեք, որ այն անպայման կատարվի: Խոստումների չկատարելը պարզապես կվնասի ձեր ապրանքանիշի հեղինակությանը, իսկ կատարումը՝ կավելացնի:
8. ՄԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԿԱՄ ԵԶԱԿԻ ԲԱՆ ԱՐԵՔ
Պարզապես եղեք ավելի հետաքրքիր !
- Գտեք ձեր արտադրանքը և ծառայությունները գովազդելու նոր և եզակի եղանակներ,
- Ստեղծեք զվարճալի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես օգտագործել ձեր արտադրանքը նոր և եզակի ձևերով,
- Հաճախորդներին ապացուցեք, որ ձեր ապրանքները կամ արտադրանքը յուրօրինակ է և ոչ մի այլ ընկերություն այն չի ներկայացնում,
- Կազմակերպեք շնորհանդեսներ ձեր նոր ապրանքի կամ արտադրանքի վերաբերյալ,
- Ցուցաբերեք օգնություն և աջակցություն բարեգործական նպատակներով,
- Ստեղծեք տարօրինակ կամ զվարճալի անվճար նվերներ,
9. ԳԵՆԵՐԱՑՐԵՔ ԲԵՐՆԵԲԵՐԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ( WORD OF MOUNTH MARKETING )
Ձեր պոտենցիալ սպառողները արդեն իսկ գտնվում են սոցիալական հարթակներում: Ակտիվ եղեք այնտեղ, որտեղ ձեր պոտենցիալ հաճախորդներն են:
Ինչպե՞ս Կազմակերպել
- Միացեք համապատասխան խմբերին և մասնակցեք քննարկումներին ՝ պատասխանելով մասնակիցների հարցերին,
- գրեք բլոգի հոդվածներ և տրամադրեք հղումներ,
- մասնակցեք քննարկումներին և խոսակցություններին ՝ ձեր լսարանին հետաքրքրող թեմաներով,
- մեկնաբանեք այլ մարդկանց հաղորդագրություններն ու հարցումները ՝ փոխանցելով ձեր փորձն և գիտելիքները:
10. ԾԱՆՈԹԱՑԵՔ ՁԵՐ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԱՃԱԾՈՐԴՆԵՐԻՆ
Ինչպե՞ս գտնել նոր հաճախորդների և ավելացնել վաճառքը: Ինչպես նշվեց վերևում, պարզապես պարզեք, թե ովքեր են ձեր ներկայիս հաճախորդները:
Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով և շուկայավարման պլան մշակելու համար հարկավոր է ավելի լավ հասկանալ, թե ում եք դուք արդեն սպասարկում: Որպեսզի դուք ընդլայնեք վաճառքի ծավալները, առաջին հերթին պետք է պարզել թե ովքեր են ձեր առկա հաճախորդները, ինչպիսի՞ն է նրանց ապրանքի կամ ծառայության նատմամբ ունեցած վերաբերմունքը և գնահատականը:
Որոշակի ապրանքներ և ծառայություններ կարող են դուր գալ սպառողների որոշակի խմբի, բայց ոչ մյուսին, այնպես որ, ձեր նպատակային շուկայում ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները հասկանալը շատ կարևոր է:
Առկա շուկան ավելի լավ հասկանալու համար նպատակահարմար է այն դասակարգել և խմբավորել ըստ՝
- Դեմոգրաֆիկ՝ բնակչության վիճակագրական տվյալների՝ ներառյալ եկամտի մակարդակը, տարիքը և այլն,
- Ազգագրության՝ ըստ որոշակի մշակույթային սովորությունների,
- Գնման սովորությունների՝ ինչպես, ինչ և որտեղ են հաճախորդները գնում ապրանքներ և ծառայություններ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը
Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Անգամ քաոսի մեջ առկա է հնարավորություն
Sun-Tzu՝ չինացի գեներալ