
ՆԱԽԱԲԱՆ
Ձեր ապրանքանիշի հեղինակությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ: Ապրանքանիշի դրական և բարձր հեղինակություն ունենալը մեծացնում է հաճախորդների հավատարմությունը, վստահություն է ստեղծվում շուկայում և օգնում է ձեզ դիրքավորվել որպես առաջատար ձեր գործունեության ոլորտում: Բրենդի հեղինակության կառավարման ռազմավարական մարտավարության շնորհիվ դուք հեշտությամբ կարող եք բարելավել ձեր վաճառքները և շահույթը:
Շուկայում որպես դրական համբավ ունեցող ապրանքանիշ դիրքավորվելը կարևոր նշանակություն ունի ներկայիս մրցակցային բիզնես միջավայրում:
Ստորև մենք կներկայացնենք ապրանքանիշի հեղինակության կառավարման արդյունավետ մարտավարությունները ձեր ապրանքանիշի հեղինակությունը բարելավելու և ձեր բիզնեսը զարգացնելու համար:
ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԵՐԱՆԱՅԵՔ ՁԵՐ ԲՐԵՆԴԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայիս թվային աշխարհում այն, ինչը նախկինում ընկերների կամ ընտանիքի միջև փակ խոսակցություն էր, կարող է տեղադրվել սոցիալական ցանցեր և ողջ աշխարհը կարող է տեսնել: Այժմ շատ սպառողներ արտադրանքի, ծառայությունների կամ ապրանքանիշերի վերաբերյալ բողոքներ և գոհունակություն կարող են հայտնել նաև առցանց տարբերակով: Ոսւտի կարևոր է հետևել ձեր հեղինակությանը սոցիալական ցանցերում և հատուկ այդ նպատակով ստեղծված այնպիսի կայքերում, ինչպիսին հանդիսանում է սույն կայքը՝ BizRatings.online-ը:
Որպեսզի տեղեկացված լինեք ձեր ապրանքանիշի վերաբերյալ տեղի ունեցող խոսակցություններին և հրապարակված տեղեկատվությանը, դուք պետք է պարզապես վերահսկեք ապրանքանիշի հեղինակությունը և կատարեք սոցիալական առցանց մոնիտորինգ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻՆ
Մանրուքների վրա ուշադրություն դարձնելը այն է, ինչի վրա կկառուցվի ապրանքանիշի հեղինակությունը: Այն ներառում է հաճախորդի հետ շփում ապրանքների և ծառայությունների մատակարարման բոլոր փուլերին:
Կարևոր է, որ հաճախորդներին տրամադրվող առցանց հաղորդակցումները, պատասխանները, ձեր բիզնես կայքի նավիգացիան, էլեկտրոնային նամակագրությունը պետք է կատարվեն այնպես, որ հաճախորդների հետ յուրաքանչյուր շփման կետում հաճախորդի մոտ ստեղծվի դրական կարծիք:
ՍԱՀՄԱՆԵՔ ՎԵՃԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՆԱԵՎ՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Կազմակերպությունների անցյալ փորձը ցույց է տալիս, որ բոլոր կազմակերպությունները, որքան էլ նրանք վաճառեն բարձր որակի ապրանքներ, ունենում են թերություններ և բացթողումներ, հետևաբար նաև՝ դժգոհ կամ բացասական կարծիք ունեցող հաճախորդներ:
Բացասական կարծիքներ ունեցող հաճախորդներին արձագանքելը և նրանց օգնելը, ինչպես նաև փորձել նրանց կարծիքը վերափոխելը, շատ կօգնի ձեր բիզնեսի և ապրանքանիշի հեղինակության բարձրացմանը:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Հաշվի առեք, որ միջին հաշվով, գնորդները գնումներ կատարելուց առաջ կարդում են նախկին հաճախորդների կարծիքներ ավելի քան 10 ապրանքատեսակների կամ ծառայությունների մասին, այդ իսկ պատճառով, հաճախորդների բացասական կարծիքներին հետևելը և նրանց արձագանքելը, էապես կարող է ազդել ձեր ապրանքանիշի հեղինակության, ինչպես նաև վաճառքի, հետևաբար նաև՝ շահույթի վրա:
ԱՊԱՀՈՎԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ապրանքի կամ ծառայության որակից բավարարված ( գոհ ) հաճախորդները ձեզ հետ ավելի երկար են համագործակցում, ավելի շատ են գումար ծախսում ձեր ապրանքանիշի, ապրանքների և ծառայությունների վրա և ապահովում են երկարաժամկետ, հուսալի եկամուտների հոսք:
Հաճախորդների բավարարվածությունը ոչ միայն բիզնեսի աճի և զարգացման բանալին է, այլ նաև ուղղակիորեն ազդում է ապրանքանիշի հեղինակության վրա: Բավարարված հաճախորդները իրենց դրական կարծիքներով կիսվում են ընկերների և գործընկերների հետ, ինչը օգուտ է Ձեր բիզնեսի հեղինակության կառավարմանը:
ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՎՐԱ

Օգտվելով ձեր ապրանքներից կամ ծառայություններից, յուրաքանչյուր հաճախորդ լուծում է իր բազմաթիվ և բազմաբնույթ կարիքների մի մասը: Այդ իմաստով շատ կարևոր է ուսումնասիրել և բացահայտել հաճախորդների վարվելակերպը և վերլուծել, հատկապես նրանք իրենց ո՞ր կարիքներն են բավարարում և արդյո՞ք դա կատարվում է պատշաճ մակարդակով:
Դուք կարող եք հաճախորդներին ուղարկել տարբեր հարցումներ, որպեսզի բացահայտեք, թե հաճախորդների բավարավածության հարցում որտեղ եք դուք թերանում կամ կատարելագործված:
ԱՊԱՀՈՎԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԵՆՏՐՈՆ
Որքան արագ և արդյունավետ լուծեք հաճախորդների աջակցության կենտրոնի առկայության հարցը, այնքան արագ կաճի ձեր ապրանքանիշի հեղինակությունը:
Համոզվեք, որ հաճախորդներին այդ նպատակով առաջարկում եք բազմաթիվ օժանդակ տարբերակներ (հեռախոս, կենդանի զրույց, էլ. փոստ, սոցիալական մեդիա և այլն), որպեսզի խնդիրներ ունեցող հաճախորդները հեշտությամբ կապվեն ձեր հետ նրանց նախընտրելի տարբերակով: Ստորև ներկայացված է կարևորագույն 2 (Երկու) խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն ապահովել հաճախորդների աջակցման կենտրոնի բարձակարգ աշխատանքը՝
- Փորձեք հաճախորդներին արձագանքել հնարավորինս արագ,
- Հաճախորդների հետ շփումը թույլ տվեք ապահովեն փորձագետները:
ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ԵՎ ԿԱՅՔԵՐԸ
Երբ հաճախորդներից ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում կամ հաճախորների կարծիք հավաքագրող կայքում, ինչպիսին BizRatings.online -ն է, բացասական մեկնաբանություն է տեղադրում ձեր ապրանքանիշի վերաբերյալ, անհրաժեշտ է, որ հնարավորինս արագ արձագանքեք:
Բացասական տրամադրությունները կրակի պես կարող են տարածվել սոցիալական ցանցերում կամ համացանցում, այնպես որ դուք պետք է հնարավորինս շուտ մարեք այդ կրակը: Երբ ծանուցում եք ստանում, հնարավորինս արագ արձագանքեք մեկնաբանությանը և եղեք դիվանագետ և կարեկցող ձեր պատասխանում: Ի վերջո, ձեր արձագանքը հանրության համար տեսանելի կլինի և բոլորը կտեսնեն, որ հաճախորդները թանկ են ձեզ համար: Օգտակար, համեստ կերպով արձագանքելը կօգնի ձեր ընկերությանը համբավ ձեռք բերել որպես հաճախորդակենտրոն ապրանքանիշ:
ՎԱՐԵՔ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԼՈԳ
Բիզնես բլոգի վարումը ցանկացած բիզնեսի համար կարևոր տարր է:
Բրենդի մասին իրազեկումը բլոգ վարելու միջոցով շուկայավարման անչափ կարևոր տարր է և բլոգում հետաքրքիր հոդվածների տեղադրումը ձեզ թույլ կտա ձեր հետևորդներին ցույց տալ բիզնեսի կամ ապրանքանիշի առավելությունները:
Կարող եք բացել ձեր ապրանքանիշի հոդվածաշարը (բլոգը) և ներգրավել առկա և հեռանկարային (պոտենցիալ) հաճախորդներին, ինչը հնարավոր չէ ոչ առցանց տարբերակներով:
Բլոգավարումը շատ հաճախորդներին (այդ թվում՝ պոտենցիալ հաճախորդներին) թույլ կտա պարզ պատկերացում ունենալ ձեր բիզնեսի կորպորատիվ ստանդարտների, բիզնեսի բնույթի, տեսլականի և ձեր ընկերության անհատականության մասին:
ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Որքան շատ խոստումներ տաք և պահեք ձեր խոստումները, այնքան կուժեղանա ձեր ապրանքանիշի հեղինակությունը: Ընդհակառակը, չկատարված խոստումները կամ պարզապես հաճախորդների չկառավարվող սպասումները կարող են կործանարար լինել ձեր ապրանքանիշի համար:
Մարդիկ կարող են մոռանալ ձեր կատարած խոստումները, բայց նրանք երբեք չեն մոռանա այն խոստումները, որոնք դուք խախտում եք:
Երբ ընկերությունները չեն կատարում խոստումները կամ չեն արդարացնում սպասելիքները, սպառողները հիասթափվում են, բարկանում և կորցնում վստահությունը ապրանքանիշի նկատմամբ:
Երբ ժամանակի ընթացքում հետևողականորեն խոստումներ են տրվում և պահվում, ապա վստահություն է ստեղծվում հաճախորդների և կազմակերպության միջև, ինչը անդրադառնում է ապրանքանիշի վրա ամբողջությամբ: Փորձեք պահել բրենդային խոստումների և սպասելիքների ցանկը և համակարգված ու հետևողականորեն համոզվեք, որ դրանք իրականացնում եք:
Շատերին հետաքրքրում է նաև «TOP 5 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՍՏԱՑԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» հոդվածը

Վաղ թե ուշ յուրաքանչյուր կազմակերպություն բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը և ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է լինում նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման պրոցեսները:
Հաշվապահական հաշվառման աութսորսինգը հարմար միջոց է գործարարների համար հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները վստահելու մասնագետներին և բիզնեսը վարելու …
ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
Միայն ստեղծելով բարձրակարգ ապրանքանիշ, աշխատանքը այդքանով դեռևս չի ավարտվում: ձեր հետագա աշխատանքից է կախված ձեր ապրանքանիշի բարձր հեղինակությունը:
- Համոզվեք, որ ձեր սոցիալական կամ այլ կայքերի բիզնես էջերը մշտապես թարմացվում են,
- Համոզվեք, որ բիզնեսի կորպորատիվ կայքում մշտապես տեղադրվում է նոր և օգտակար տեղեկատվություն,
- Զուգահեռներ անցկացրեք ձեր բիզնեսի և մրցակից կազմակերպության մարքեթինգային և գովազդային ստրատեգիաները:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների ( Ուսումնական Կենտրոնների ) Վարկանիշը
Օտար Լեզուների Կենտրոնների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մեր բոլոր երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե մենք համարձակություն ունենանք հետևել դրանց
— Ուոլթ Դիսնեյ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: