Համոզված ենք, որ սույն ուղեցույցում Դուք կգտնեք օգտակար ամեն ինչ, թե ինչպես արագ վաճառել բնակարանը կամ առանձնատունը: Բնակարան վաճառելու որոշում ընդունելը դյուրին չէ և հնարավոր է, որ դուք առաջին անգամ եք վաճառում բնակարան և ձեր մոտ կարող են առաջանալ հարցեր, թե ինչպես առավելագույնս թանկ գնով և շատ արագ վաճառել բնակարանը և բնականաբար ինչպե՞ս գնել ձեր նոր բնակարանը:
ՆԱԽՔԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
Բնակարան վաճառելու գործընթացը օրինական գործարք է և այն դուք կարող եք կատարել ինքնուրույն կամ օգտվել անշարժ գույքի գործակալի կամ բրոքերի ծառայություններից և բնականաբար հեռու մնալ սթրեսային իրավիճակներից: Պրոֆեսիոնալ բրոքերը կամ գործակալը կարող է իր ծառայություններով շատ օգտակար լինել ձեր բնակարանի վաճառքի հարցում:
ՈՐՈՇԵՔ ՎԱՃԱՌՔԻ ՃՇԳՐԻՏ ԳԻՆԸ
Վաճառքի գնի որոշումը թերևս ամենադժվար գործն է բնակարան կամ առանձնատուն վաճառողի համար: Որքա՞ն գումար կստանամ բնակարանի վաճառքից, կկարողանամ կրկին գնել նոր բնակարան կամ ֆինասավորվել հիփոթեք ստանալու նպատակով: Բնակարանը արագ վաճառելու համար, դուք պետք է ձեր ուշադրությունը հղեք բնակարանի գնի վրա: Անշարժ գույքի շուկայում առկա են վաճառվող բնակարաններ, որոնք տարիներով այդպես էլ չեն վաճառվում ոչ ճիշտ գին ընտրելու պատճառով:
Բնակարան վաճառելիս կարող եք կիրառել նվազող գնի մեթոդը՝ սկզբում սահմանել համեմատաբար բարձր գին և ժամանակի ընթաքում նվազեցնել գինը մինչև բնակարանի վաճառքը:
ԹԱՐՄԱՑՐԵՔ ՁԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Բնակարանի շատ վաճառողներ մտածում են, թե ինչու՞ թարմացնեն բնակարանի տեսքը և վերանորոգումը, եթե այն շուտով վաճառվելու է: Սակայն բնակարանի և հին վերանորոգումը հաճախ պատճառ է դառնում նրա չվաճառվելուն: Բացի դա, եթե դուք մի փոքր ծախսեր կատարեք բնակարանը թարմացնելու համար, վաճառելիս Դուք կփոխհատուցեք այդ գումարները:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԲԱՐՁԵՐ
ԴԵԿՈՐԱՏԻՎ ՆՎԵՐՆԵՐ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես
ՁԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՖՈՏՈՍԵՍԻԱՆ
Կատարեք Ձեր բնակարանի գեղեցիկ լուսանկարները: Եթե ունեք հնարավորություն, ապա ստեղծեք տեսահոլովակներ: Բնակարանը նկարներում պետք է լինի անփոխարինելի և շատ գեղեցիկ ու հրապուրիչ:
ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ՁԵՐ ԾԱՆՈԹՆԵՐԻՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ
Ոչ բոլոր բնակարաններն են վաճառվում բրոքերների կամ գործակալների միջոցով: Բեծ քանակությամբ բնակարաններ, առանձնատներ վաճառվում են անմիջապես վաճառողի կողմից՝ ծանոթների և բարեկամների միջնորդությամբ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՔ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՅՔԵՐՈՒՄ
Անշարժ գույքի գնորդները շատ հաճախ են բնակարան փնտրում անշարժ գույքի կայքերում և սոցիալական ցանցերում և միգուցե ընտրեն հատկապես ձեր բնակարանը:
ԿԱՊ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Հաճախ գնորդները բնակարան փնտրելիս դիտում եմ մի քանի տասնյակ առաջարկներ և իրենք նույնպես չեն կողմնորոշվում բնակարանի ընտրության հարցում և շատ հաճախ մոռանում են իրենց ընտրած և հավանած բնակարանները: Եթե Դուք կապ պաշտպանեք Ձեր գնորդների հետ, ապա այն կարագացնի Ձեր բնակարանի վաճառքի գործընթացները:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ներեք Ձեր թշնամիներին․ դա նրանց հունից հանելու լավագույն միջոցն է
— Օսկար Ուայլդ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ