
ԻՆՉՈ՞Վ ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՆ ( ՔԹԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ )
Ռինոպլաստիկայի յուրաքանչյուր ընթացակարգ տարբեր է: Այցելուները, ովքեր որոշում են անցնել այս պրոցեդուրան, բոլորն ունեն գեղագիտական առանձնահատուկ նպատակներ ՝ սկսած քթանցքի փոքրացումից մինչև քթի կեռի հեռացումը: Ռինոպլաստիկայի այցելուներից շատերը հիմնականում ցանկանում են
- ավելի փոքր քիթ,
- ավելի ուղիղ քիթ,
- ավելի բարակ միջնապատ:
Քթի կառուցվածքը փոխելու համար էսթետիկ վիրաբույժները օգտագործում են տարբեր մոտեցումներ և ի վերջո, այցելուները մնում են բավարարված՝ ինչպես կոսմետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ առումներով:
Ի՞ՆՉ Է ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ռինոպլաստիկայի խորհրդատվության ժամանակ դուք և ձեր ապագա վիրաբույժը կարող եք քննարկել ձեր նպատակները կապված ձեր դեմքի գեղեցկության և հարմոնիայի հետ: Վիրաբույժը կուսումնասիրի ձեր քիթը ներսից և դրսից և կգնահատի ՝ արդյո՞ք վիրահատության թեկնածու եք:

ԿԱ՞ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ
Քանի որ մարդկանց դեմքը հիմնականում փոխվում է սեռական հասունացման ընթացքում, հետևաբար վիրաբույժների մեծ մասը ռինոպլաստիկայի պրոցեդուրաներ իրականացնում են 15 — 16 տարեկանը լրացած այցելուների հետ:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ռինոպլաստիկայի վիրահատության երկու հիմնական տեսակ կա ՝
- փակ եղանակ,
- բաց եղանակ:
Երբ կատարվում է բաց ռինոպլաստիկա, քթանցքերի միջև փոքր կտրվածք է կատարվում:
Փակ ռինոպլաստիկայի համար կտրվածքը կատարվում է քթանցքերի ներսում: Երկու մեթոդներն էլ ունեն իրենց առավելությունները և թերությունները:
ԲԱՑ ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ
Ռինոպլաստիկայի ամենատարածված տեսակն է ՝ բաց ռինոպլաստիկայի վիրաբույժը սույն մեթոդով կարող է ցանկացած փոփոխություն կատարել ձեր քթի ձևի և չափի հետ ՝ կտրելով ձեր քթի ստորին հատվածը:
Բաց տարբերակի դեպքում՝
- Քթի ներքին հատվածում կատարվում է կտրվածք,
- Վիրաբույժը կատարում է քթի վերափոխման ընթացակարգերը,
- Կտրվածքը հետ է կարվում՝ թողնելով փոքր սպի,
- Փորձառու վիրաբույժը կկարողանա կտրվածքի սպին քողարկել քթի բնական ուրվագծերում, որպեսզի սպին պակաս տեսանելի լինի:
ՓԱԿ ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ
Փակ ռինոպլաստիկայի դեպքում բժշկական միջամտության համար հաճախ ավելի քիչ ժամանակ է պահանջվում և այդ դեպքում անհրաժեշտ է ավելի քիչ հետվիրահատական բուժում: Որոշ դեպքերում, սակայն, փակ ռինոպլաստիկան կարող է չապահովել ցանկալի արդյունքը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

«+ ԸՆՏՐԵԼ» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ԱՎԵԼԱՑՐԵՔ ձեր հաճախորդների քանակը: Իմանալ ինչպես …
ՈՐՔԱ՞Ն Է ՏԵՎՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ձեր ռինոպլաստիկայի ընթացակարգի տևողությունը կախված կլինի ձեր անհատական կարիքներից և նպատակներից: Ռինոպլաստիկայի առաջնային պրոցեդուրաների մեծ մասը տևում է մոտ երկու ժամ կամ մի փոքր պակաս:

ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵՄ ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՑԱՎՈ՞Տ Է
Ռինոպլաստիկայի ընթացակարգի համար հիվանդների մեծ մասը առանձնապես չի անհանգստանում: Վիրահատությունից անմիջապես հետո կարող է լինել մեղմ սրտխառնոց և որոշ հիվանդների մոտ՝ գլխացավ: Մարդկանց մեծամասնության համար այս ախտանիշները հեշտությամբ կարգավորվում են ցավազրկող դեղերի և մահճակալում հանգստի միջոցով:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Ռինոպլաստիկայի ընթացակարգից հետո հիվանդների մեծամասնությունը առնվազն մեկ շաբաթ ունենում է այտուց և կապտուկներ: Սովորաբար հիվանդները քթի վրա պաշտպանիչ հարմարանք են կրում շուրջ մեկ շաբաթ: Այդ շաբաթվա ընթացքում հիվանդներին խորհուրդ է տրվում մնալ տանը և խուսափել ակտիվությունից: Պաշտպանիչ հարմարանքը կհանվի վիրաբույժի հետագա հանդիպման ժամանակ և հիվանդները կարող են վերսկսել իրենց սովորական գրաֆիկը: Ռինոպլաստիկայի այտուցը կշարունակվի ընթացակարգից հետո առնվազն մեկ ամիս: Որոշ մարդկանց համար ամբողջ այտուցի վերացումը կարող է տևել ավելի երկար:
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ԹԵ՞ ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ — Ո՞ՐՆ ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Ժամանակակից կոսմետոլոգիան հաճախորդներին առաջարկում է երկու տեսակի բարձր արդյունավետ պրոցեդուրաներ՝ պլազմոթերապիա և մեզոթերապիա։ Երկու դեպքում էլ խոսքը ներարկման տեխնիկայի մասին է, երբ մարդու մաշկի տակ ներարկվում են …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ռինոպլաստիկայի և դրա տեսակների հետ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի էսթետիկ կենտրոնի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և էսթետիկ ծառայություններից օգտվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերիներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք էսթետիկ կենտրոններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Էսթետիկ Բժշկության Կենտրոնների Վարկանիշը
Կլինիկաների Վարկանիշը

Էջի Ասույթը

Երբ ինչ-որ մեկն ինձ ասում է «ոչ», դա չի նշանակում, որ ես չեմ կարող դա անել, դա պարզապես նշանակում է, որ ես չեմ կարող դա անել նրանց հետ
— Karen E. Quinones Miller ՝ ամերիկացի գրող, հռետոր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: