ՆԱԽԱԲԱՆ
Հաճախ են լինում դեպքեր, երբ հիփոթեք ստացած քաղաքացիները այս կամ այն պատճառով դժվարանում են կատարել հիփոթեքային պայմանագրով ստանձնած պարտականությունները՝ այն է ՝ վճարել ամսական հիփոթեքի մայր գումարը և տոկոսները: Պատճառները կարող են լինել տարբեր.
- ժամանակավոր անաշխատունակություն,
- գործազրկություն,
- հիվանդություն,
- աշխատավարձի ուշացումներ և այլն:
Ինչպե՞ս պետք է վարվի վարկառուն հայտնվելով նման իրավիճակում: Շատ դեպքերում իսկապես անվճարունակությունը կարող է լինել ժամանակավոր, սակայն դա կարող է վարկառուի համար լինել ճակատագրական և նա կարող է կորցնել իր բնակարանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Հիփոթեքային արձակուրդը հիփոթեքային վարկի վճարումները հետաձգելու հնարավորություն է: Արտոնյալ ժամանակահատվածի համար սովորաբար նախատեսվում է 2 տարբերակ ( վարկառուն ինքն է ընտրում ).
- այս ժամանակահատվածում վճարումների ամբողջական բացակայությունը: Այսինքն՝ պարտապանները կկարողանան ոչ միայն նվազեցնել, այլև ամբողջությամբ կասեցնել հիփոթեքային վճարումները։ Թույլատրելի ժամկետը, որի համար, կարող են դադարեցվել վճարումները, սովորաբար լինում 6 — 12 ամիս, բայց ոչ ավելին։ Այս ժամանակի համար նախատեսված վճարումները փոխանցվում են ժամանակացույցի ավարտին և պայմանագրի մյուս պայմանները չեն փոխվում,
- նվազեցվում է վճարման ենթակա գումարի չափը, հետևաբար, նաև՝ ֆինանսական բեռը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հիփոթեքային արձակուրդի դեպքում բնակարանի առգրավման հնարավորությունը բանկի կողմից բացառվում է։
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Ո՞Վ ՈՒՆԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Բանկերը և վարկային կազմակերպությունները հիփոթեքային արձակուրդ տրամադրելու հանգամանքներ են համարում օրինակ հետևյալ իրավիճակները.
- երկու կամ ավելի ամիս անընդմեջ հաշմանդամության պահպանումը,
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելը.
- աշխատանքի կորուստ ( այս դեպքում անհրաժեշտ է հաստատել գործազրկությունը զբաղվածության կենտրոնի վկայականով ),
- միջին ամսական եկամտի նվազում 30 % և ավելի,
- նոր խնամյալների կամ հաշմանդամ երեխաների ի հայտ գալը, որոնք չեն եղել հիփոթեքային պայմանագրի կնքման պահին և վարկառուի եկամտի միաժամանակյա նվազումը 20%-ով և ավելի:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ, ԵԹԵ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Նման դեպքերում հաճախորդը կարող է դիմել իրեն հիփոթեք տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը խնդրանքով, որ վերջինս տրամադրի հիփոթեքային արձակուրդ, ինչը նշանակում է, որ հիփոթեք ստացած քաղաքացին որոշակի ժամանակահատվածում կարող է չվճարել ամսական գումարները կամ վճարել միայն տոկոսները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեքային արձակուրդ ստանալիս: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեքային արձակուրդ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին,
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Միայն հիմարն է սովորում իր սխալներից: Իմաստուն մարդը սովորում է ուրիշների սխալներից
— Օտտոն ֆոն Բիսմարկ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ