
ՈՐՏԵ՞Ղ Է ԳՏՆՎՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
Աշխարհահռչակ նկարիչ Դեմիեն Հերսթի նախագծած Empathy Suite հյուրանոցային համարում մեկ գիշերը արժե $ 100 հազար, բայց դուք կարող եք այնտեղ մնալ առնվազն երկու գիշեր։ Ըստ The Hollywood Reporter-ի՝ աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը գտնվում է ԱՄՆ Լաս Վեգաս նահանգի Palms Casino Resort Sky Villa-ի 34-րդ հարկում։ Սենյակը նախագծել է նկարիչ Դեմիեն Հերսթը։

Empathy Suite կոչվող լյուքս դասի հյուրանոցային համարի համայնապատկերների պատուհանների, ինչպես նաև ճաշասենյակի աթոռների վրա բժշկական դեղերի անվանումներով կպչուն պիտակներ են։ Ամբողջ սենյակը և դրա մակերեսը կազմում է 836 ք. մ, լի է դեղագործական ակնարկներով:
Հերսթի օրիգինալ աշխատանքը տեսնելու համար՝ դիզայնի տարրեր, կահույք, հատուկ Empathy Suite-ի համար ստեղծված տեքստիլը, պետք է համարը պատվիրել առնվազն երկու գիշերով՝ վճարելով $ 200 հազար, ինչպես նաև կատարել 10 հազար դոլար դեպոզիտի վճարում։
Ընդ որում, դուք չեք կարող պատվիրել համար սովորական առցանց տարբերակով, օրինակ Booking.com -ի միջոցով: Այն պատվիրելու համար հյուրանոցային համարի հյուրերը պետք լրացնեն հայտ ուղված հյուրանոցի ադմինիստրացիային:


TOP 10 ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐ

ՔԱՆԻ՞ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
Հյուրանոցային համարն ունի թիթեռների խճանկարներով զարդարված.
- Հյուրասենյակ ( ընդհանուր սենյակ ),
- երկու ննջասենյակ,
- մերսման սենյակ,
- երկու լոգասենյակ և
- ջակուզիով սենյակ։

Ջակուզին նայում է դեպի Լաս Վեգասի բուլվար: Բարի կողքին կա երկու սենյակ, որտեղ կարող են տեղավորվել մինչև 52 հյուր։ Ճաշասենյակը նախատեսված է ութ անձի համար։ Թիթեռներով զարդարված են նաև վարագույրները, գորգերը, բազմոցները և դեկորատիվ բարձերը, մի խոսքով՝ ողջ ինտերիերը:
Հյուրանոցային համարում դիզայներ Հերսթը տեղադրել է իր նոր աշխատանքը, որը կոչվում է «Հաղթող / Պարտվող»՝ երկու շնաձկներ, որոնք տեղադրված են ֆորմալդեհիդում;
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը

Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …

ԴԵՊԻ ԼԱՍ ՎԵԳԱՍ ՊԱՆՈՐԱՄԱ ՈՒՆԵՑՈՂ ԼՈՂԱՎԱԶԱՆ՝ ԶԱՐԴԱՐՎԱԾ ԹԻԹԵՌՆԵՐՈՎ ԵՎ ԴԵՂՈՐԱՅՔՈՎ

ԲԱՐԻ ՍԵՂԱՆ, ՈՐԻ ԱՊԱԿՈՒ ՏԱԿ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՆ ԶԱՆԱԶԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ ԱՍԵՂՆԵՐ, ՁԵՌՆՈՑՆԵՐ, ԴԵՂՈՐԱՅՔ ԵՎ ԱՅԼՆ
690 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոցի վերանորոգման աշխատանքներից հետո այն կներառի հրապարակային ցուցադրությամբ ժամանակակից արվեստի հսկայական հավաքածու՝
- Ժան-Միշել Բասկիի,
- Էնդի Ուորհոլի,
- Ջեյսոն Ռևոկի,
- Դասթին Յելինի,
- Տակաշի Մուրակամիի,
- KAWS -ի և այլոց գործեր:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Ընկերությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Կան փող ունեցողներ և հարուստներ
— Կոկո Շանել
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
-
ՏՈՒՐԻԶՄ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) / ՏՈՒՐԻԶՄԻ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ) ՏԵՍԱԿՆԵՐԸ / ՆԵՐՔԻՆ, ՆԵՐԳՆԱ, ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ
-
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ( ՇՐՋԱԶԳԵՍՏ ) / ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԻ ( ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ) ՎԱՐՁՈՒՅԹԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
-
ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ / ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵՄ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ ( ՀՈՒՐԳԱԴԱ, ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ )
-
ՖԻՏՆԵՍ ( ՖԻԹՆԵՍ ) / ՖԻՏՆԵՍԻ TOP 5 ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ / Ի՞ՆՉ ՖԻՏՆԵՍ ԸՆՏՐԵԼ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: