Ի՞ՆՉ Է ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ( ՀՈԹԵԼ )
Հյուրանոցները ( hotels ) գիշերակացի այն վայրերն են, որտեղ զբոսաշրջիկները կամ ճանապարհորդները այցելում են իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվելիս:
Հյուրանոցային համար ամրագրելու հիմնական նպատակը կացարան ունենալը և սնունդ ստանալն է, ու հաշվի առնելով մարդկանց հարմարավետությունը, հյուրանոցների ադմինիստրացիաները ամբողջ աշխարհում փորձել են իրենց հյուրերի համար առավելագույնը ապահովել տան նման մթնոլորտ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ Է ԲՆՈՐՈՇ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՆ
Սովորաբար, զբոսաշրջիկները կամ ճանապարհորդները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են հյուրանոցային համարից դուրս, քանի որ նրանք սովորաբար տնից բացակայում են այնպիսի նպատակներով, ինչպիսիք են.
- տուրիզմը,
- ներկա լինել որևէ միջոցառմանը կամ կոնֆերանսին,
- հանդիպել գործարար նպատակով,
- շուկայի ուսումնասիրության նպատակով և այլն:
Աշխարհի տարբեր մասերում հյուրանոցային համարները հասանելի են այնպիսի կատեգորիաներով, ինչպիսիք են.
- մեկտեղանոց համար,
- դուպլեքս սենյակ,
- հիմնական մահճակալ,
- մեկ մահճակալ և շատ ուրիշներ:
Հյուրանոցները հիմնականում գտնվում են ինչպես քաղաքների կենտրոնում, այնպես էլ քաղաքների արվարձաններւմ, ճանապարհին՝ որոշ պատմական կամ զբոսաշրջային վայրերում: Սակայն աշխարհի բոլոր հյուրանոցներում համոզված են, որ հաճախորդներին պետք է ապահովեն տան մթնոլորտ:
TOP 10 ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐ
Ի՞ՆՉ Է ՌԵԶՈՐԹԸ ( RESORT )
Ռեզորթը շքեղ վայր է, որը սովորաբար ունի հսկայական տարածք և որտեղ կան բոլոր հարմարությունները զբոսաշրջիկների և այցելուների հանգստի համար: Մարդիկ ռեզորթ հիմնականում այցելում են հանգստի նպատակով, հետևաբար, ռեզորթները դուրս են պարզապես սնունդ ստանալու կամ կացարանի համար տեղ փնտրելու գաղափարից: Զվարճանքի և հանգստի գործոնը պարտադիր է այն անձի համար, ով նախատեսում է այցելել ռեզորթներ:
Ռեզորթները հիմնականում գտնվում են ինչ-որ բնական և գեղատեսիլ վայրում, ինչը նրանց դարձնում է ավելի գրավիչ հանգստանալ ցանկացողների և ճանապարհորդների համար:
Ռեորթները նաև հագեցած են այնպիսի հարմարություններով, ինչպիսիք են.
- մարզասրահը,
- լողավազանը,
- ՍՊԱ ( SPA ) ծառայությունը,
- սկուբա դայվինգը,
- գեղեցկության սրահը,
- սրճարանները և բառերը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՌԵԶՈՐԹՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հիմնականում կան մի քանի տեսակի ռեզորթներ, որոնց դասակարգումը կատարվում է ըստ նրանց գտնվելու վայրի և ծառայության որակի.
- ծովափնյա ռեզորթներ,
- կղզային կամ թերակղզային ռեզորթներ ( հանդիպում են ծովափնյա երկրներում ),
- մասնագիտացված ռեզորթ,
- էկոնոմ ռեզորթ,
- շքեղ ( luxury` լաքշրի ) ռեզորթ:
ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է, ՈՐ ՌԵԶՈՐԹԸ ԼԻՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ
Հիմնականում այո, բայց դա անհրաժեշտ չէ։ Ռեզորթի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը բարձրակարգ հանգստի ինքնավար համակարգն է՝ համընդհանուր սնունդ, ծառայություններ երեխաների և մեծահասակների համար, լողավազան, սպորտային հարմարություններ, սրճարաններ և բարեր:
Շատերին հետաքրքրում է նաև «ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ — Ե՞ՐԲ ՄԵԿՆԵԼ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ» հոդվածը
Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին: Որպեսզի ծովափնյա կամ ակտիվ արձակուրդը հաճելի հիշողություններ թողնի, պետք է ճիշտ ընտրել Եգիպտոս այցելության ձևաչափը, ամսաթիվը և վայրը։
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՓՈՓ
ՀՅՈՒՐԱՆՈՑ
ՌԵԶՈՐԹ
ՆՊԱՏԱԿԸ
Հյուրանոցը հիմնականում ծառայում է որպես կացարան և ժամանակին սնվելու վայր
Ռեզորթը մի վայր է, որտեղ մարդիկ հիմնականում այցելում են իրենց հանգիստը անցկացնելու նպատակով
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հյուրանոցը տրամադրում է մի շարք հարմարություններ, ինչպիսիք են.
- WI-FI -ը,
- սենյակների սպասարկում,
- լվացքատունը
ռեզորթները բացի հիմնական հարմարությունների, տրամադրում են նաև մի շարք լրացուցիչ ծառայություններ, օրինակ.
- մարզադահլիճ,
- սպա և այլն
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
հիմնականում հյուրանոցները գտնվում են քաղաքների կենտրոնում հանրահայտ վայրերի մոտ, ինչպիսիք են երկաթուղային կայարանները, օդանավակայանները և շուկաները:
ռեզորթները հիմնականում տեղակայված են բնության գեղատեսիլ միջավայրում, ծովերի և լճերի ափերին, լեռներում և անտառներում
ԺԱՄԱՆԱԿԸ
հյուրանոցներում մարդիկ սովորաբար մնում են մի քանի օր:
մարդիկ ավելի երկար ժամանակ են մնում ռեզորթներում, քան հյուրանոցներում:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Էջի Ասույթը
Ճամփորդությունը մարդուն համեստ է դարձնում: Դուք տեսնում եք, թե ինչ փոքր տեղ եք զբաղեցնում աշխարհում
— Գյուստավ Ֆլոբեր ՝ ֆրնսիացի գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: