Դեռ չե՞ք կողմնորոշվում, թե ուր գնալ առաջիկա արձակուրդներին: Հանգիստ եղեք, քանի որ կա 8 ( Ութ ) պատճառ, թե ինչու՞ Հունաստանը պետք է լինի ձեր հաջորդ ուղևորությունը: Հին հուշարձաններից մինչև հիանալի լանդշաֆտներ, հիանալի եղանակ, բազմաթիվ տեսարժան վայրեր: Կան շատ պատճառներ, թե ինչու պետք է այցելել այս հիասքանչ երկիրը:
ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ
Եթե դուք երբեք Հունաստանում չեք եղել, ապա պետք է մտածեք Ձեր հաջորդ ուղևորությունը կազմակերպել դեպի Հունաստան:
Անկախ նրանից, թե դուք պատմության սիրահար եք, թե ոչ, Հունաստանը հիանալի հուշարձանների և ՅՈւՆԵՍԿՕ -ի ժառանգության վայրերի տունն է: Ժամանակ հատկացրեք տեսնելու ( այցելելու ) համար.
- Աթենքի գեղեցիկ Ակրոպոլիսը և նրա ցնցող թանգարանը,
- այցելեք Դելֆիի հնագիտական վայրը
- Դելոս կղզու բացօթյա թանգարանը,
- Սալոնիկի հիասքանչ բյուզանդական հուշարձանները,
- Կնոսոսի առասպելական պալատը կամ
- միջնադարյան շշմեցնող Հին Ռոդոս քաղաքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵՂՄ ԵՂԱՆԱԿ ՈՂՋ ՏԱՐԻՆ
Միջերկրական ծովում իր հարավային դիրքի շնորհիվ Հունաստանը ունի հիանալի եղանակ տարվա գրեթե ողջ ընթացքում:
Հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անձրև կարող է հազվադեպ լինել և ցերեկային ջերմաստիճանը պարբերաբար գերազանցում է 27 աստիճանը:
Եթե իդեալական հանգստի ձեր պատկերացումները 2 շաբաթ շարունակ շորտեր և շապիկ կրելն է, ապա Հունաստանը ձեզ համար է:
ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է
Հունաստանը պարծենում է ազգային խոհանոցի և խմիչքների մեծ տեսականիով՝ հունական գինիների, տեղական լիկյորների և աշխարհահռչակ ուտեստների հսկայական բազմազանությամբ:
Բացահայտեք հունական կղզիների խոհանոցը կամ լեռնային գյուղերի ուտեստները: Համտեսեք թարմ ծովամթերք և սեզոնային բանջարեղեն՝ պատրաստված առողջ հունական ձիթապտղի յուղով: Հունաստան այցելելը տոն է գուրմանների համար:
Ինչպե՞ս Մեկնեմ Հունաստան ( Աթենք )
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԵՐԿԻՐ Է
Անկախ նրանից, թե ճանապարհորդում եք սեղմ բյուջեով ( միջոցներով ) կամ փնտրում եք շրջագայության շքեղ տարբերակներ, այդ ամենը կարող եք գտնել Հունաստանում:
Հունաստանում կյանքը ավելի թանկ չէ, քան եվրոպական շատ այլ երկրներում: Հունաստանում տեղացիներն ու հյուրերը կարող են վայելել կյանքի ողջ հաճույքը մատչելի գներով:
ՇՇՄԵՑՆՈՂ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐ
Հունաստանում դուք հնարավորություն ունեք բացահայտելու տարբեր հրաշքներ բոլորը մեկ երկրում: Հունաստանի բնական գեղեցկությունն ու բազմազանությունը անպայման կզարմացնի ձեզ:
Հունաստանը ամեն ինչ ունի.
- Բարձր լեռներ,
- բյուրեղյա մաքուր ջրերով լողափեր,
- կանաչ հովիտներ,
- հանգիստ 7 գեղեցիկ լճեր,
- էկզոտիկ փարթամ անտառներ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԱՇԽՈՒՅԺ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ
Անկախ տարիքից՝ ձեր կյանքի լավագույն ու հետքարքրիր գիշերային ժամանցը կարող եք անցկացնել Հունաստանում:
Սկսած տարբեր կղզիներից, ինչպիսիք են Միկոնոսը, Իոսը, մինչև կոսմոպոլիտ քաղաքները, ինչպիսիք են Աթենքը կամ Սալոնիկը, գիշերային ժամանցի վայրերը բաց են ողջ գիշեր: Հունաստանը գրեթե չի քնում:
Եվ նույնիսկ եթե հայտնվում եք ավելի ռոմանտիկ տարածքում, Հունաստանին բնորոշ ազգային խնջույքներին մասնակցելը հիշարժան պահեր կլինեն ձեր համար, որը կդարձնի ձեր տոնը յուրահատուկ:
ՔԱՅԼԵԼՈՎ ԱՐԵՎԻ ՏԱԿ
Եթե փնտրում եք արևոտ երկիր, ապա Հունաստանը հայտնի է արևոտ ամառով: Բայց երկիրը իդեալական վայր է յուրաքանչյուր սեզոնի համար՝ անկախ այն բանից՝ դուք այցելում եք այն գարնանային արձակուրդի ժամանակ, թե՞ Սուրբ Ծննդյան տոներին կամ ամռանը:
ԱԴՐԵՆԱԼԻՆՈՎ ԼԻ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐ
Լանդշաֆտների բազմազանության պատճառով բացօթյա հանգստի սիրահարները կարող են նաև շատ զվարճանալ:
Ճամփորդեք Տինոսում, բարձրացեք Մետեորայի յուրահատուկ երկրաբանական ժայռերը, ցատկեք կամ պարզապես սուզվեք մեկուսացված ծովածոցերում և ստորջրյա քարանձավներում՝ մի խոսքով իրականացրեք ձեր ամենահամարձակ ու անհավանական արկածային հանգիստը Հունաստանում
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը
Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Հունաստանի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի Հունաստան մեկնելիս: Խնդրում ենք նաև հիշել և Հունաստան ճանապարհորդելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը Հունաստանի և տուրիստականգործակալության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք մյուս զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալությանը վերացնել սպասարկման թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Դեպի Հունաստան Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Էջի Ասույթը
Հաղթողներին չեն դատում
— Եկատերինա II՝ ռուս կայսրուհի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: