
Ի՞ՆՉ Է ՎԵԲ ՀՈՍԹԻՆԳԸ
Մտադրվա՞ծ եք պատրաստել նոր կայք և ավելի ընդլայնել ձեր բիզնեսը կամ ավելի շատ հաճախորդներ ներգրավել: Տվյալ դեպքում, անկասկած, դուք պետք է ծանոթանաք հոսթինգ ( hosting ) հասկացության հետ, ինչպես նաև ճիշտ ընտրել բարձրակարգ հոսթինգ ծառայություն մատուցող ընկերություն: Ակնհայտ է, որ դուք չեք ցանկանում ավելի շատ գումար ծախսել, քան անհրաժեշտ է կայքը գործարկելու համար, այնպես որ վեբ հոսթինգի ճիշտ ընտրությունը կազդի ինչպես ձեր բյուջեի, այնպես էլ կայքի որակի վրա:
Վեբ հոսթինգը առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ինտերնետում հրապարակել ձեր վեբ կայքը կամ վեբ հավելվածը: Երբ գրանցվում եք վեբ հոսթինգի ծառայության համար, հիմնականում վարձակալում եք որոշակի տարածք ֆիզիկական սերվերի վրա, որտեղ կարող եք պահպանել բոլոր ֆայլերն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են ձեր կայքի պատշաճ աշխատանքի համար:
Վեբ կայքերը տեղակայվում կամ պահվում են հատուկ համակարգիչներում, որոնք կոչվում են սերվերներ: Երբ ինտերնետից օգտվողները ցանկանում են դիտել ձեր կայքը, նրանց մնում է միայն մուտքագրել ձեր կայքի հասցեն իրենց համակարգչում: Դրանից հետո նրանց համակարգչին հասանելի կլինեն ձեր վեբ էջերը, որոնք կփոխանցվեն բրաուզերի միջոցով:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀՈՍԹԻՆԳԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՑ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կան շատ հոսթինգ մատակարարներ, որոնք հաճախորդներից պահանջում են ունենալ իրենց սեփական էլեկտրոնային հասցեն: Առաջատար հոսթինգ ընկերությունները ձեզ կտրամադրեն էլեկտրոնային հասցեներ ձեր բիզնեսի անունով, օրինակ՝ yourname@yourwebsite.com,

24 / 7 ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոսթինգ ծառայություն մատուցող կազմակերպության շուրջօրյա՝ 24 ժամյա աջակցման ծառայությունը շատ կարևոր է: Ժամանակակից հոսթինգ ծառայության ընկերությունների մեծ մասը ունի շուրջօրյա ծառայություն: Ընտրեք այնպիսի հոսթինգ ծառայություն, որը ունի շուրջօրյա աջակցման և օգնության կենտրոն:
Ցանկացած պահի ձեր կայքի հետ կարող են լինել խափանումներ և շուրջօրյա աջակցության կենտրոնը կարող է ձեզ օգնել մի քանի րոպեների ընթացքում վերականգնել կայքի անխափան աշխատանքը
FTP ( FILE TRANSFER PROTOCOL ) ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
FTP-ի օգտագործումը հնարավորություն է տալիս ֆայլեր բեռնել ձեր համակարգչից ձեր վեբ սերվերի վրա: Եթե ձեր վեբ կայքը կառուցում եք ձեր սեփական HTML ֆայլերի միջոցով, կարող եք ֆայլերը ձեր համակարգչից փոխանցել վեբ սերվերին FTP- ի միջոցով,
WORDPRESS -Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
WordPress-ը կայքերի ստեղծման առցանց գործիք է: Դա բլոգավարման և կայքի բովանդակության կառավարման հզոր համակարգ է, որը հարմար միջոց է կայք ստեղծելու և կառավարելու համար: WordPress-ով է կառուցված համացանցի կայքերի ավելի քան 30%-35% -ը: Հոսթինգ մատակարարներից շատերը ձեզ անմիջապես կտեղեկացնեն, արդյո՞ք իրենց ծրագրերը համատեղելի են WordPress-ի հետ, թե ոչ:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ / Ւ՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԸՆՏՐԵԼԻՍ» հոդվածը

Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:
Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի …
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված հոսթինգ ( hosting ) ծառայության վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան հոսթինգ ծառայություններ ընտրելուց և ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հոսթինգ ծառայություն մատուցող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը

Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը

Հիանալի աշխատանք անելու միակ միջոցն է՝ սիրել այն, ինչ անում ես
— Սթիվ Ջոբս, Apple-ի համահիմնադիր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: