Ի՞ՆՉ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ կառավարության կողմից հաստատված «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ նպատակ ունի ավելի բարելավել երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները: Ինչպես մյուս բոլոր, այնպես էլ սույն ծրագրով նախատեսված հիփոթեքի դեպքում վարկառուի կողմից ամենաշատ ուշադրության արժանի հարցերից մեկը մնում է հիփոթեքի տոկոսադրույքը:
Սույն հոդվածը գրելու պահի՝ 2022-ի դրությամբ, համացանցում կատարված վերլուծությունների հիման վրա կարելի է ասել, որ ՀՀ-ում հիփոթեքներ առաջարկվում են մոտ 9-11.5 տոկոս տոկոսադրույքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Որքա՞ն է կազմում հիփոթեքի տոկոսադրույքը սույն ծրագրի շրջանակներում
Ծրագիրը նախատեսում է առավելագույնը 9.5 տոկոս հիփոթեքային տոկոսադրույք, ընդ որում.
- երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) բնակարանի ( բնակելի տան ) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը ( այսինքն վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5 տոկոս ), Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը ( այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 5.5 տոկոս ),
- առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) բնակարանի ( բնակելի տան ) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում:
Այսպիսով՝ արձանագրենք հետևյալը. առավելագույն տոկոսը, որը դուք կվճարեք սույն ծրագրի շրջանակներում հիփոթեք ստանալիս կկազմի.
- 7,5 տոկոս, եթե դուք բնակարան գնում եք ոչ անմիջապես կառուցապատողից և
- կկազմի առավելագույնը 5.5 տոկոս եթե բնակարան գնեք մարզերում:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ինքներդ Ձեզ կառավարելու համար օգտագործեք Ձեր գլուխը: Ուրիշներին կառավարելու համար օգտագործեք Ձեր սիրտը
— Էլեոնոր Ռուզվելտ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ